Արցախցիները նախկինում կազմում էին տարիների պլաններ, այժմ ապրում են մեկ օրով. պատգամավոր

80
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին ու արցախցիներին հուզող հարցերին։

Մետաքսե Հակոբյանի փոխանցմամբ` նրանց, ովքեր այցելում են Ստեփանակերտ, առաջին հայացքից կարող է թվալ, թե քաղաքը խիտ բնակեցված է և ապրում է բնականոն կյանքով, սակայն իրականությունը բոլորովին այլ է. եթե նրանք նախկինում կազմում էին տարիների պլաններ, ապա այսօր ապրում են մեկ օրով։ 

«Նույնիսկ կարող է տպավորություն առաջանալ, թե այդտեղ պատերազմ չի եղել, բայց նրանք, ովքեր առաջին անգամ չեն այցելում Արցախ և լավատեղյակ են բնակչության կենսակերպին, տարբերությունն իսկույն կտեսնեն։ Մարդիկ կոկիկ հագնված են, ժպտում են, նույնիսկ երաժշտություն լսում, սակայն իրականում փշերի վրա են, լարված։ Բնական է, որ Հայաստանի ու Արցախի իշխանություններն առաջնահերթությունների թվում նշում են սոցիալական հարցերը, բայց արցախցիներին ավելի շատ մտահոգում է անվտանգության խնդիրը»,– ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Հակոբյանի կարծիքով` շատերն այլևս չեն ցանկանում սպասել կամ ապագայի հետ հույսեր կապել, առավել ևս հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նրանք հասկացել են, որ այլևս հայաստանյան իշխանություններից չկա որևէ երաշխիք, ուստի որոշել են արտագաղթել։ 

«Հիմա արցախցիների միակ հույսը ռուս խաղաղապահներն են, որոնց ներկայությունը դիտվում է որպես կայունության ու անվտանգության երաշխիք»,– ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Հակոբյանի տեղեկացմամբ`արդրբեջանցիներն ակտիվորեն աշխատում են մեդիա դաշտում` փորձելով հոգեբանորեն ճնշել արցախցիներին ու համոզել, որ չորս տարի անց ռուս խաղաղապահները հեռանալու են։ Հակոբյանը ցավով ընդգծեց, որ դրան չեն ձգտում հակազդել հայաստանյան իշխանությունները, ավելին` Երևանից հնչում են տեսակետներ, որ Հայաստանն այլևս արցախյան խնդրում անզոր է, մինչդեռ պատգամավորի համոզմամբ` որքան էլ հնչեն նմանօրինակ կարծիքներ, միևնույնն է, գիտակից արցախցիները պնդում են, որ նույնիսկ պատերազմով ադրբեջանցիները հարց չեն լուծի, արցախցիների կամքը անկոտրում է։    

Կարևոր է բուժել Արցախի վերքերը. Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով

80
թեգերը:
խաղաղապահ, Պատգամավոր, Արցախ
թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված (44)
Ըստ թեմայի
ԼՂ–ին 8.7 մլրդ դրամ կտրամադրվի. կփոխհատուցվի արցախցիների կոմունալ ծախսերն ու վճարումները
«Պապիկն էլ այդպես կաներ». ինչ արեցին Վիկտոր Համբարձումյանի թոռները արցախցի երեխաների համար
ԼՂ բյուջեի մուտքերը նվազել են 90 տոկոսով. արցախցիներին հերթական աջակցությունը տրամադրվեց

Հնից եկած ընդդիմությունը չի կարող նորը դառնալ. Սուրենյանցը մեծ ցնցումներ է կանխատեսում

75
(Թարմացված է 21:29 27.07.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հետընտրական իրողություններին, ԱԺ–ում նախատեսվող քննարկումներին, իշխանության և ընդդիմության վարքագծի, մարտավարության հետ կապված հարցերին։

Հայաստանում գործ ունենք հիբրիդային ռեժիմի հետ, քանի որ քաղաքական համակարգն ինքնաբավ չէ, և ընտրություններում ռեսուրսների անհավասարության պատճառով բացակայում է մրցակցային բաղադրիչը։ Այսպիսի կարծիք ունի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանում դեմոկրատիան անշրջելի չէ, դա հնարավոր է այն երկրներում, որտեղ ընտրությունների միջոցով իշխանություն է փոխվել, մինչդեռ մեր երկրում անցած երեսուն տարիների ընթացքում չի հիշվի գեթ մեկ դեպք, երբ ընտրությունների ճանապարհով տեղի է ունեցել իշխանափոխություն։ Հայաստանում գործ ունենք հիբրիդային ռեժիմի հետ, որը ֆորմալ առումով պահպանում է դեմոկրատիայի կանոնները, բայց իրականության մեջ իշխանությունը պաշտոնավարում է ավտորիտար մեթոդներով»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի պնդմամբ` թեև Փաշինյանի վերընտրության շուրջ կար արտաքին քաղաքական կենտրոնների կոնսենսուս, սակայն ընդդիմությունը պետք է ունենար դրան հակադրվելու օրակարգ, որի պայմաններում կտեսնեինք հետընտրական ակտիվություն, փողոցային պայքար, մինչդեռ հիմա ԱԺ–ում ունենք երկու ընդդիմադիր ֆրակցիա, որոնք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը մեկ կամ երկու տարվա ընթացքում սայթաքելու է, հետևաբար հույս ունեն դիվիդենտներ շահել գործող իշխանության ֆիասկոյից։ Ընդ որում` ընդդիմադիրներն, ըստ քաղաքագետի, սպասելու են առանց ֆիասկոյին նպաստելու, առանց նախաձեռնողականության, ինչի մասին ակնառու կերպով բարձրաձայնում են։

«Բայց եթե նույնիսկ խորհրդարանի ներսում հանգիստ լինի, արտաքին մարտահրավերները գնալով ահագնանում են, և Հայաստանի շուրջ օղակն ավելի է սեղմվում։ Բոլորը սպասելու են նոր քաղաքական ճգնաժամին, որի հանգուցալուծումը լինելու են նոր արտահերթ ընտրությունները։ Գալիք երկու տարվա ընթացքում գործող քաղաքական համակարգն իր իշխանական և ընդդիմադիր թևերով կփլուզվի, մեզ սպասում է քաղաքական շատ մեծ վակուում, որը լցնելու համար պետք է այսօրվանից սկսած փնտրենք ու պատրաստենք այդ վակուումը լցնելու քաղաքական այլընտրանքներ»,–ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` եթե ֆորսմաժորային իրավիճակը չհաղթահարվի, ապա կլինեն ավելի մեծ ցնցումներ, որովհետև ունենք իշխանություն, որը շատ ակտիվ վազում է դեպի հին բարքերը, և ունենք հնից եկած ընդդիմություն, որը նոր դառնալ չի կարող։

75
թեգերը:
ԱԺ, Սուրեն Սուրենյանց, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու` հաստատ այդքան ձայն չէր հավաքի. քաղաքագետ
Փաշինյանի կադրային ռեզերվը բավական սահմանափակ է. Հրանտ Միքայելյան
Սուր ելույթներ, շոուներ, թատրոն. ինչպիսի՞ն կլինի 8-րդ գումարման խորհրդարանը

Բաթումի փողոցները հեղեղված են անձրևաջրերով. տեսանյութ

251
(Թարմացված է 16:19 27.07.2021)
Տարերքի դեմ պայքարում են Աջարիայում, Սվանեթիայում և Սամեգրելոյում: Արևմտյան Վրաստանի մի քանի գյուղեր արտաքին աշխարհի հետ կապ չունեն։

Հորդառատ անձրևը հեղեղել է մի շարք փողոցներ վրացական Բաթում կուրորտային քաղաքում։ Որոշ փողոցներում դժվարությամբ են տեղաշարժվում նույնիսկ տրանսպորտային միջոցները։

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ջրհեղեղի հետևանքները։

Փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Բաթումում հեղեղվել են շենքերի առաջին հարկերը, քաղաքի բնակիչները չեն կարողանում դուրս գալ տներից: «Բաթումի Ցկալի» («Բաթումի Ջուր») ՍՊԸ-ում հայտարարում են, որ հատուկ խմբեր են ուղարկվել այն փողոցներ,  որոնք հորդառատ անձրևների ժամանակ հաճախ են ջրածածկ լինում։

Բնակիչները մեղադրում են քաղաքի իշխանություններին ոչ որակյալ ենթակառուցվածքների համար։ Նրանք նշում են, որ նման իրավիճակ է ստեղծվում յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո։ Ներկայումս աշխատանքներ են տարվում խողովակների մաքրման ուղղությամբ։

251
թեգերը:
ջրհեղեղ, Բաթում, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել
ՀՀ ԱԳՆ

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ- ն

0
(Թարմացված է 11:23 28.07.2021)
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ   այժմ հրադադարը հարաբերական պահպանվում է։

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

0
թեգերը:
հրադադար, կրակոց, Սահման, Ադրբեջան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում