ԱԱԾ հատուկջոկատայինները Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի տարածքում են. տեսանյութ

259
(Թարմացված է 12:29 14.07.2021)
Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս մետաղների խտանյութեր արտահանել։

Համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, որ ԱԱԾ հատուկ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի տարածքում են։

Նրանք արգելում են տեսանկարահանումը, սակայն համացանցում կարճ կադրեր են հայտնվել։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները բերման ենթարկում կոմբինատի անվտանգության աշխատակցին։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն ասել էր` Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել։

Հիշեցնենք`կառավարության հուլիսի 12-ի արտահերթ նիստում հաստատվել էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով լրացուցիչ տուրք է սահմանվում Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութերի ու դրանց հարակից ապրանքների նկատմամբ։

Ադրբեջանում ՉԺՀ դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Արտահանման լրացուցիչ տուրքը լինելու է փոփոխական և սահմանվելու է միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի այդ պահին գործող գների 15 տոկոսի չափով։

Կառավարության հաշվարկով` նոր տուրքը թույլ կտա տարեկան շուրջ 72 մլրդ դրամի մուտք ապահովել բյուջե, որից կօգտվեն ոչ միայն գերշահույթ ստացող հանքատերերը, այլև շարքային քաղաքացիները` պետական տարբեր ծրագրերի միջոցով։

Նրա գնահատմամբ` իշխանությունը միտումնավոր է գնում այդ քայլին` փորձելով դրա միջոցով «ուտել» հանքարդյունաբերողների հիմնական շահույթը։ 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Փաշինյանի խոսքերի համար կդիմի իրավապահներին

259
թեգերը:
հատուկջոկատային, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, տեսանյութ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Զանգեզուր
Ըստ թեմայի
Հայաստանի ընդերքը պետությանն է. կառավարությունը բարձրացնում է հանքատերերի տուրքերը
«Եթե մանդատները օգուտ չտան, պատռելու ենք, դուրս գանք փողոց». Իշխան Սաղաթելյան
«Դա ուղղակի բացառված է». Գրիգորյանը` Սյունիքում ադրբեջանական միջանցք ստեղծելու մասին
(0:48 / 6.54Mb / просмотров видео: 1558)

Ստավրոպոլում սպանվել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալը. տեսանյութ

327
(Թարմացված է 16:40 24.07.2021)
Տեսանյութում երևում է, որ տղամարդը մոտեցել է ոստիկանական ավտոմեքենային ու դիմահար կրակ բացել ոստիկանության պաշտոնյայի վրա։

ՌԴ Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության բաժանմունքի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Տեղեկությունը հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

ՌԻԱ Նովոստին նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ տղամարդը մոտեցել է ոստիկանական ավտոմեքենային ու դիմահար կրակ բացել ոստիկանության պաշտոնյայի վրա։ Նախնական տեղեկություններով` Աբովյանն առնվազն 9 վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցում։

Սպանության կասկածանքով հետախուզում է հայտարարվել 1977 թ. ծնված Զաուրբեկ Կ.-ի նկատմամբ: Ենթադրվում է, որ նա հանցագործության վայրից փախել է «ՎԱԶ 2109» ավտոմեքենայով։

Լքված ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է Անդրոպովի շրջանի «Կովկաս» ավտոճանապարհին։

Բացահայտվել է անցած տարի կատարված ահասարսուռ սպանությունը. մանրամասներ

Իրավապահների կարծիքով՝ տղամարդը կարող է զինված լինել։ Նրան հայտնաբերելու համար ոտքի են հանվել բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ ջոկատը (ОМОН)։

Մոսկվայում թայբոքսինգի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով վճիռ է կայացվել

327
(2:36 / 20.66Mb / просмотров видео: 92)

«Երկրորդ ցատկով բերեցի, սաղ դզեցի». Արթուր Դավթյանը` իր օլիմպիական ելույթի մասին

271
(Թարմացված է 14:55 24.07.2021)
Մարզիկն ափսոսանք հայտնեց, որ նժույգթափեր վարժությունում անհաջող է հանդես եկել, բայց նաև նշեց`եթե լավ ելույթ ունենա, կարող է առաջին տեղը գրավել։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն այսօր Տոկիոյում հայաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանել է իր ելույթը` սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգթափեր վարժության որակավորման փուլում։

«Առաջին ցատկը մի փոքր մեծ քայլ արեցի, բայց երկրորդ ցատկով շատ լավ ելույթ ունեցա, բերեցի, սաղ դզեցի»,– ասաց նա։

Մարզիկն ափսոսանք հայտնեց, որ նժույգթափեր վարժությունում անհաջող է հանդես եկել, բայց խոստովանեց, որ ինքն անձամբ ավելի շատ հենացատկի վրա է կենտրոնացած եղել, քանի որ հենց այդ մարզաձևում հույս ունի եզրափակիչ դուրս գալ։

«Մրցումները դեռ շարունակվում են, որքան ես գիտեմ` եզրափակիչն օգոստոսի 3-ին է լինելու։ Տա Աստված` նույն ձևով կարողանամ կատարել, շատ լավ կլինի»,– ասաց նա։

Հարցին, թե հատկապես ինչը պիտի շտկի իր ելույթում ավելի լավ արդյունքի հասնելու համար, Դավթյանը պատասխանեց. «Հատկապես առաջին ցատկը պիտի կարողանամ ավելի լավ կատարել։ Առաջին քայլը ինչքան փոքր կարողանամ անել, այնքան բարձր գնահատական կստանամ։ Այնպես, ինչպես այս անգամ երկրորդ ցատկն արեցի ու լավագույն արդյունք գրանցեցի, եթե կարողանամ առաջինն էլ այդպես կատարել, երկրորդն էլ, շատ բարձր գնահատական ստանամ, միգուցե առաջին տեղ էլ կարողանամ գրավել»,– ասաց նա։

Խոսելով օլիմպիական խաղերի կազմակերպման մակարդակից` հայ մարզիկը դժգոհություն հայտնեց միայն ավտոբուսների ժամային «անհասկանալի» գրաֆիկից, որի պատճառով իրենք այսօր չեն կարողացել իրենց հարմար ժամին մեկնող ու ժամանող ավտոբուս գտնել ու ստիպված են եղել մարզասրահ հասնել այլ ավտոմեքենայով։

Արթուր Դավթյանը նշեց, որ ավտոբուսներից դժգոհ է ոչ միայն Հայաստանի թիմը, այլև բոլորը։

Հիշեցնենք` հայ մարմնամարզիկն այսօր փայլուն հանդես եկավ հենացատկի որակավորման փուլում՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի: Իսկ նժույգթափեր վարժության որակավորման փուլում նա 14.566 գնահատական ստացավ։ Այս արդյունքն ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար: Նա 9-րդ տեղում է, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

271
թեգերը:
Օլիմպիական խաղեր, Արթուր Դավթյան, Հայաստան
Հենրիխ Մխիտարյանն ու Ժոզե Մուրինյոն. արխիվային լուսանկար

«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին

0
(Թարմացված է 10:42 25.07.2021)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Իտալական «Ռոմա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կապված խնդիրները լուծված են։ Այս մասին Romapress պարբերականին այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մոուրինյոն շատ հավակնոտ է։ Նա միշտ ցանկանում է հաղթել, նրան յուրաքանչյուր խաղում պետք է երեք միավոր։ Կարծում եմ ՝ նրա հետ կնվաճենք տիտղոսներ։ Նրա հետ կոնֆլիկտի մասին չեմ ուզում խոսել։ Մենք նրա հետ խոսեցինք, նոր էջ բացեցինք, հիմա առաջ ենք գնում», - ասել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանի խոսքով՝ սա միակ պատճառը չէ, որ ինքը որոշել է մնալ ակումբում։

«Ես առաջին օրվանից հավատացել եմ այս նախագծին, ինձ այստեղ դուր է գալիս, և ես հավատում եմ, որ կարող եմ տիտղոս նվաճել «Ռոմայի» հետ»,-ասել է նա:

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո թվում էր՝ Մխիթարյանը կտեղափոխվի այլ ակումբ: 32-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էին «Յուվենտուսն» ու «Միլանը։

Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Արսենալ»՝ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով, որը պահեստայինների նստարանին էր պահում հայ ավագին:

Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է A Սերիայի լավագույն ռմբարկուն:

Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը

0
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Ժոզե Մոուրինյո, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում
«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Ավելի լավ է Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին