Ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ հանրությունը տեսնում է իրական փոփոխություններ. Փաշինյան

55
(Թարմացված է 18:58 13.07.2021)
ՀՖՖ–ն պատրաստվում է 2022-ին կամ 2024-ին նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ ընդգծվել է՝ ակնկալվում է, որ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ կարձանագրի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և ՀՖՖ նախագահի առաջին տեղեկալ Արմեն Նիկողոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մեր ակնկալիքն է, որ մինչև այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլև կկարողանա դառնալ մրցանակակիր: Իհարկե, հասկանալի է, որ սա բավականին բարդ և երկար ճանապարհ է, բայց ամեն դեպքում ֆուտբոլային տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն զուտ մարզական, այլև երկրի սոցիալ-տնտեսական կյանքը կազմակերպելու առումով»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: Փաշինյանը նշել է նաև, որ ֆուտբոլի ազգային հավաքականը երկրի համար չափազանց ծանր և դժվար ժամանակաշրջանում իր հաղթանակներով, ըստ էության, դարձավ երկրի և ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը:

Արմեն Մելիքբեկյանն էլ իր հերթին ասել է` շատ կարևոր է, որ իրոք ծանր պահերին ֆուտբոլը որպես սոցիալական ֆենոմեն կարողացել է որոշակի աջակցություն բերել Հայաստանին:

«Այժմ ավելի կայուն փուլում մենք ունենք մեր նպատակները: Ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը և պատրաստվում ենք մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ»,–ասել է Մելիքբեկյանը:

Նա հավելել է, որ հաջորդ տարի նշելու են ՀՖՖ-ի, ազգային հավաքականի հիմնադրման 30-ամյակը: ՀՖՖ նախագահի խոսքով` մեկնարկային երեք խաղերում ազգային հավաքականի երեք հաղթանակ ունի, սակայն շատ դժվար խաղեր են սպասվում աշնանը։ Բայց ամեն դեպքում, ըստ նրա, և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզչական կազմն ու ՀՖՖ վարչական հատվածի ներկայացուցիչները հասկանում են երկրի համար այս հաղթանակների կարևորությունը»:

Ինչպիսի՞ ֆուտբոլ է սպասվում. Շվեդիայում խաղացած հայ ֆուտբոլիստների կանխատեսումները

Հիշեցնենք, որ Աշխարհի 2022թ.-ի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակներից հետո, 9 միավորով գխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Իսկ հաջորդ խաղերը մեր ընտրանին անցկացնելու է աշնանը։ Սեպտեմբերի 2-ին մրցակցի հարկի տակ Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ սեպտեմբերի 5-ին Գերմանիայի հետ։ Սեպտեմբերի 8-ին մեր թիմը հյուրընկալելու է Լիխտենշտեյնի ընտրանուն։

Հայտնի է` ով է Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը

55
թեգերը:
ֆուտբոլ, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Արմեն Մելիքբեկյան
Ըստ թեմայի
Ֆուտբոլիստը` տրիբունայում. ի՞նչ է պատմում Արմեն Շահգելդյանը Ռուսաստան- Բելգիա խաղից
Արարատ-Արմենիայի երկրպագուները պահանջում են հեռացնել մարզիչին և «տուրիստ ֆուտբոլիստներին»
Ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի՝ Եվրո-2020–ի հավատարմագրումը հաստատվել է

Բեյրութի` ուրվական դարձած նավահանգիստը. ի՞նչ տեսք ունի այն պայթյունից 1 տարի անց

249
(Թարմացված է 20:03 01.08.2021)
Մոտ մեկ տարի առաջ ՝ օգոստոսի 4-ին, 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով Բեյրութի նավահանգստի տարածքում ավելի քան 200 մարդ մահացավ, 6500–ը տուժեցին։

Բեյրութի նավահանգիստը 2020-ի հզոր պայթյունից հետո վերածվել է ուրվականի. տպավորություն է, թե պայթյունից ընդամենը մի քանի օր է անցել։ Նավահանգստի մոտ փողփողում է երկրի դրոշը` հուշելով, որ նախկինում դա կարևոր տարածք է համարվել։

Կիսափլված շենքերը, կոտրված նավերը հուշում են, որ նավահանգիստը լքված է` ամենուր փլատակներ ու ավերակներ են։

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Հիշեցնենք` մոտ մեկ տարի առաջ ՝ օգոստոսի 4-ին, 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով այստեղ ավելի քան 200 մարդ մահացավ, տուժեցին 6500–ը, ավերվեց 6000 շենք ու շինություն, ավելի քան 250 000 բեյրութցի դարձավ անօթևան։

Բեյրութի պայթյունից հետո 1100 լիբանանահայ տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության

249
թեգերը:
Բեյրութ, պայթյուն, տեսանյութ

Կառնավա՞լ, թե՞ սպորտ. Սանկտ Պետերբուգում սապսերֆինգի փառատոն է կայացել․ տեսանյութ

29
(Թարմացված է 16:32 01.08.2021)
Սանկտ Պետերբուրգում կազմակերպված «Ֆոնտանկա-SUB» սապսերֆինգի փառատոնը 2021թ․-ին նույնքան զանգվածային ու տպավորիչ էր, որքան և նախորդ տարիներին։

Stand up paddle surfing–ը աշխարհում շատ սիրված և Ռուսաստանում ավելի ու ավելի մեծ թափ հավաքող մարզաձև է։

Այն առաջացել է դասական սերֆինգից։ SUP-ը սերֆինգով զբաղվողների անփոխարինելի բարեկամն է դարձել ալիքների բացակայության պայմաններում։ Այնպես որ սիրելի սպորտով կարելի է զբաղվել բացարձակ հարթ ջրում։

Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնը մասնակիցներին պարտավորեցրել է անպայման յուրահատուկ հագուստով լինել։ Իսկ եթե սերֆինգի տախտակին ընտանի կենդանի կա, նրան նույնպես պետք է զուգել-զարդարել։

Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը

Փառատոնի մասնակիցները Մոյկա գետի առափնյակից շարժվել են Ֆոնտանկայի հունով, այնուհետև անցել Գրիբոյեդովի ջրանցքով և վերադարձել սկզբնակետ՝ անցնելով քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրերի կողքով։

Երթուղու ընդհանուր երկարությունը 8 կմ է։ 2019թ․-ին այս միջոցառումը ռեկորդային թվով մասնակիցներ էր հավաքել․ 1300 գրանցված մասնակցից ջուրն էին իջել 792-ը։ Դրանից մեկ տարի առաջ փառատոնին մոտ 500 մարդ էր մասնակցել։

Կարեն Խաչանովը Տոկիոյից կհեռանա արծաթե մեդալով. նա պարտվեց եզրափակիչում

 

29
թեգերը:
Սանկտ Պետերբուրգ, տեսանյութ, փառատոն
Արփի Վանյան

Պատկերացնում եմ՝ ինչպես եմ Հադրութ մտնում, գերեզման վազում․ արցախցիների կյանքը կռվից հետո

5
(Թարմացված է 09:04 02.08.2021)
Պատերազմից հետո հայրենազրկված հադրութցիները բազմաթիվ խնդիրների առաջ են հայտնվել՝ սոցիալական, իրավական, հոգեբանական։ Նոր միջավայրում ինտեգրումն էլ հեշտ չի ստացվում։

Գրող, սցենարիստ Արփի Վանյանը ծնունդով Հադրութից է, սակայն արդեն երկար տարիներ Երևանում է ապրում։ Ասում է` տարին տարի չէր լինի, եթե ընտանիքի հետ գոնե երկու անգամ հարազատ Հադրութ չգնային...

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Արփին հիմնադրել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն, որը զբաղվում է բռնի տեղահանված հադրութցիների սոցիալական, իրավական, նաև Հադրութի մշակութային ժառանգության հարցերով։

Իսկ խնդիրները շատ են ու բազմապիսի։ Նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի նախագահը որոշակի օգնություն է ցուցաբերել, որով ՀԿ–ն կարողացել է մի քանի ամսով լուծել 25 ընտանիքի կեցության հարցը։

Իսկ ներկայում, Արփիի խոսքով, սոցիալական խնդիրը բավականին սուր է հատկապես տղամարդկանց դեպքում։ Կանայք և երեխաները պետությունից 68 հազար դրամի չափով աջակցություն են ստանում, իսկ տղամարդիկ՝ ոչ։

«Անհասկանալի տրամաբանություն է։ Տղամարդիկ մի քանի անգամ դիմել են և՛ ՀՀ ղեկավարությանը, և՛ Արցախի, ամեն անգամ ասել են՝ այո՛, ճիշտ եք, կվերանայենք այդ հարցը, բայց մինչև այսօր չեն վերանայել։ Ստացվում է, որ տղամարդիկ (պատերազմ անցած կամ չանցած) այսօր գրպանում մի կոպեկ փող չունեն` աշխատանք են փնտրում, գտնել չեն կարողանում»,- շեշտում է Արփին։

Ըստ էության՝ անգամ պատերազմի դժոխքով անցած տղամարդիկ, որոնք չեն վիրավորվել և հաշմանդամության կարգ չունեն, որևէ աջակցություն չեն ստանում։

Արփին ընդգծում է՝ աշխատանք գտնելու համար տղամարդիկ տարբեր դռներ են թակում։ Նրանց խոստանում են՝ «կզանգենք», բայց զանգ այդպես էլ չի ստացվում։

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայթայթած ֆինանսական միջոցների հաշվին կարողանում է ժամանակ առ ժամանակ աջակցության ծրագրեր իրականացնել։ Դրանցից մեկն, օրինակ, «Նախշուն Հադրութ» ծրագիրն է։

«Կանանց տվել ենք թելեր և շյուղեր, պլեդներ են գործում, հետո մենք իրենցից գնում ենք այդ պլեդները, փորձում վաճառել՝ այդպիսով օգնելով կանանց գումար վաստակելու հարցում»,–պատմում է Արփին։

Այսօր հադրութցիների առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն էլ իրավական աջակցություն ու խորհրդատվություն ստանալն է։ Մարդիկ Հադրութում թողել են իրենց տունն ու ունեցվածքը. անհրաժեշտ է գույքագրել ամբողջը, ներկայացնել միջազգային կառույցներին։ ՀԿ–ն ունի մեծ ծրագիր՝ հավերժացնելու հադրութցիների պատմությունները։

Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին

«15 թվի եղեռնից հետո չկային տեխնիկական հնարավորություններ՝ արձանագրելու ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Հիմա այդ մարդիկ այլևս ողջ չեն, շատ պատմություններ կորսված են։ Բայց այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս վավերագրել այս ամենը։ Ուզում ենք հադրութցիների պատմությունը՝ իրենց հետ բերած լուսանկարներով, նյութերով ներկայացնել»,- ասում է Արփին` նշելով, որ ներկայում այս ծավալուն ծրագրի իրականացման համար են ֆինանսավորում փնտրում։

Ի թիվս առկա մի շարք խնդիրների՝ Արփին ընդգծում է նաև ինտեգրման խնդիրը։ Միշտ չէ, որ դա հարթ է ստացվում, հատկապես, երբ մարդիկ տարբեր բարբառներով են խոսում։ Այս ամենի կողքին Արփին կարևորում է իրենց՝ Հադրութի բարբառի պահպանումը, պարբերաբար հադրութցիների հանդիպումների կազմակերպումը, որ հավաքվեն ու հարազատ բարբառով զրույցի բռնվեն։

Իսկ բոլոր ծրագրերի հիմքում, անշուշտ, Հադրութ վերադառնալու երազանքն է։ Արփին նշում է՝ առանց այդ հավատի ամեն բան անիմաստ է դառնում, կյանքի գույներն են կորչում։

«Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ վերադառնալու եմ։ Ես անընդհատ պատկերացնում եմ՝ ինչպես եմ մտնում Հադրութ, ինչպես եմ նկարում, ինչպես եմ վազում գերեզմաններ, չխենթանալու համար՝ մամայիս հետ երկնքում եմ խոսում, ասում եմ՝ գիտեմ, որ դու վերևում ես, ոչ թե այնտեղ...»։

Արցախցի կանայք սկսում են զրոյից․ երբ պետությունը լուռ է, անհատն է գործի անցնում

Ծաղկուն քաղաքը թշնամին քարուքանդ արեց, google maps-ի օգնությամբ տեսել են՝ հարազատ փողոցներն ու տներն այրված են։ Ցավը մեծ է, բայց հույսն ու հավատն ավելի մեծ են։ Հենց դրանք են օգնում հաղթահարել առկա բազմաթիվ խնդիրները, ուժ տալիս պայքարել հայրենի տուն վերադառնալու համար։

5
թեգերը:
Հադրութ, Պատերազմ
Ըստ թեմայի
Կառավարությունում քննարկել են քաշաթաղցիների և հադրութցիների բնակապահովման հարցը
Շնորհակալություն, Երևան. հադրութցիները ծառեր են տնկել Նոր Նորքում
Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին