Վրաստանում պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ

87
Շենք ներխուժած լրագրողներն ու ընդդիմության ներկայացուցիչները տապալել են Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը։

Վրաստանի խորհրդարանում միանգամից մի քանի ընդհարում և քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են երկրի օրենսդիր մարմնի նիստերի դահլիճ՝ հանդիպում պահանջելով պատգամավորների հետ:

Լրագրողները ցանկացել են մեծամասնություն կազմող պատգամավորների հետ խոսել վրացական «ԹիՎի Պիրվելի» հեռուսաալիքի օպերատոր Ալեքսանդ Լաշկարավայի մահվան մասին։ Ավելի վաղ՝ հուլիսի 5-ին, Լաշկարավային ծեծել էին ԼԳԲՏ հանրության հակառակորդները։

Թեև անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որ ընդդիմադիրներն ու լրագրողները ներս մտնեն, այդուհանդերձ նրանց հաջողվել է ներխուժել խորհրդարան։ Դրանից հետո կռիվ է սկսվել «Միացյալ ազգային շարժում» և «Ագմաշանեբելի ռազմավարություն» ընդդիմադիր կուսակցությունների նախագահների, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների մասնակցությամբ։ Նիստն ընդհատվել է։ Անվտանգության աշխատակիցներն այնուամենայնիվ կարողացել են բաժանել կռվի մասնակիցներին։

Այս պահին լրագրողներն ու ընդդիմադիրները խորհրդարանի մոտ են։ Ժամը 18։00-ին Լաշկարավայի մահվան կապակցությամբ բողոքի ակցիա է նախատեսված։

Վրաստանի վարչապետն անդրադարձել է Թբիլիսիի անկարգություններին

Հիշեցնենք` Վրաստանի մայրաքաղաքում անկարգություններ տեղի ունեցան հուլիսի 5-ին, երբ ավանդական արժեքների պաշտպանները, որոնք ցույցի էին դուրս եկել ընդդեմ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության երթի, հարձակվեցին լրագրողների և սովորական անցորդների վրա:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում խոստացել էր պատժել բոլոր այն մարդկանց, որոնք ագրեսիա են դրսևորել Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ:

Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան

87
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, տեսանյութ, խորհրդարան, Ծեծկռտուք

Մարությանը շարունակում է պայքարել ապօրինի շինությունների դեմ. հերթը Քանաքեռ–Զեյթունինն է

65
(Թարմացված է 11:26 03.08.2021)
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է ապօրինի շինությունները քանդող բուլդոզերի աշխատանքը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով շարունակվում է ապօրինի շինությունների դեմ պայքարը։ Արդեն  ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Շենգավիթում, Էրեբունիում և Նոր Նորքում, Դավթաշենում, այժմ հերթը Քանաքեռ–Զեյթուն թաղամասինն է։

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է բուլդոզերը քանդում ապօրինի կառույցները։

«Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է: Տեսանյութը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից է», – գրված է տեսանյութին կից։

Ապամոնտաժվել են ոչ միայն տաղավարներ և քարե կառույցներ, այլև մեքենայի կայանման համար նախատեսված ձողեր։

Դալմայի այգիներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվում

65
թեգերը:
Հայաստան, Երևան, Հայկ Մարության, տեսանյութ

Լոռիում և Շիրակում պարեկ դառնալու հնարավորություն կա․ մանրամասներ աշխատանքի մասին

89
(Թարմացված է 23:06 02.08.2021)
Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Դիմորդը պետք է ունենա 160 սմ-ից ոչ պակաս հասակ։

Ոստիկանության նոր պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռիում և Շիրակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում անցկացվում է միասնական ընդունելություն-մրցույթ։ Մրցույթին մասնակցում են ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողները։

Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով:

Ընդունելություն-մրցույթի համար սահմանված է 570 տեղ, որից 258-ը՝ Լոռու մարզի, 257-ը՝ Շիրակի մարզի համար, նախատեսված է ևս 55 տեղ՝ Երևան քաղաքում պարեկների թիվը համալրելու նպատակով։

354 ահազանգ առաջին օրը. ինչպես են պարեկային ծառայողները լեզու գտնում խախտում արածների հետ

Ընդունելության համար կարող են դիմել միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Դիմորդը կրթահամալիր պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, կրթության մասին վկայական, 4 լուսանկար (4x6 չափսի), եթե արական սեռի ներկայացուցիչ է՝ զինգրքույկ, մերձավոր ազգականների անձնագրերը, տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից և «B» կարգի վարորդական իրավունքի վկայական՝ պատճենով, կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու վերաբերյալ։

Քահանան օրհնության կարգ կատարեց, և պարեկները ծառայության անցան Երևանում. տեսանյութ

89
թեգերը:
Լոռի, Շիրակի մարզ, պարեկային ծառայություն
Ըստ թեմայի
Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը առաջիկայում կփոխվի. Հովսեփյան
Դիմավորեք. Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները
Հուլիսի 1-ից Երևանում ՃՈ–ի փոխարեն կգործի նոր Պարեկային ծառայություն
Ալեն Սիմոնյան

Իշխանականներ vs լրագրողներ, կամ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է կատարվում

0
(Թարմացված է 17:22 03.08.2021)
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի հետ Sputnik Արմենիայի եթերում խոսել ենք Աժ-ում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու որոշման մասին։
Իշխանությունը վախեցա՞ծ է լրագրողներից. ինչու են ԱԺ-ում սահմանափակել լրագրողների տեղաշարժը

Աժ-ում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու որոշումն աննախադեպ երևույթ է Հայաստանի պատմության մեջ։ Դրանով օրվա իշխանությունները փորձում են պաշտպանվել լրագրողական համայնքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։

«ԱԺ նոր ղեկավարը կամ ղեկավարությունն ուզում են ուղղակի իրենց ապահովագրել անցանկալի տհաճ հարցադրումներից, որոնք կարող է հնչեցնել մամուլը, կամ այն տեղեկություններից, ինչի մասին կարող է ավելի մանրամասն իմանալ հասարակությունը»,- ասաց նա։

Դոյդոյանի խոսքով` առնվազն տարակուսելի է, որ այդ սահմանափակումների մասին որոշումը կայացվել է առանց հարցը լրագրողական կազմակերպությունների հետ քննարկելու ու ծածուկ։ Լրագրողների համար անակնկալ որոշումն, ըստ նրա, հակասում է նաև միջազգային լավագույն փորձին։ 

«Լրագրողների տեղաշարժը պետական կառույցներ, այն էլ խորհրդարան, կարող է սահմանափակվել երկու հիմնական պատճառով` ֆիզիկական մատչելիության, (եթե ֆիզիկապես անհնար է տվյալ պաշտոնական կառույցի տարածքում տեղավորել լրագրողներին իրենց աշխատանքը կատարելու համար) անվտանգության նկատառումներից ելնելով (եթե նրանց աշխատանքը կարող է անվտանգության  առումով սպառնալիք լինել ԱԺ աշխատանքին)»,- պարզաբանեց Դոյդոյանը։

Այս երկու հիմքերի բացակայության դեպքում լրագրողների համար սահմանափակումներ մտցնելն անիմաստ է դառնում, ավելին` որքան իշխանական պատգամավորները փորձեն լրագրողների աչքից հեռու մնալ, այնքան ավելի շատ կասկած կհարուցեն և կնպաստեն խորհրդարանի հեղինակության անկմանը։

Դոյդոյանի կարծիքով` վերջին 2-3 տարիներին մամուլի, լրատվամիջոցների ոլորտը կարգավորելուն ուղղված բոլոր օրենսդրական նախաձեռնություններն իրականացվել են սխալ տրամաբանությամբ և կրել են  սահմանափակող, պատժող, արգելող բնույթ։

Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել

«Մինչդեռ պետք էր կրթել, ինքնակարգավորումը խրախուսել և կանխարգելել, բայց լրիվ հակադիր միջոցներ են իրենք փորձել մշակել։ Դրանց մեծ մասը հաջողվել է լրագրողական համայնքի կողմից կասեցնել, մի մասն էլ, ինչպես, օրինակ, վերջերս ընդունված հայհոյանքը և վիրավորանքը քրեականացնող հոդվածները, օրինականացրել են»,- նշեց Դոյդոյանը։

Հիշեցնենք, որ Աժ 8-րդ գումարման նստաշրջանը մեկնարկել է խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներով։

Նրանց տեղաշարժը հսկում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, առաջիկայում նախատեսվում է ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ:

Նշենք, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են նախաձեռնել՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները: Նրանք պատրաստվում են նաև Աժ խոսնակի հետ քննարկել հարցը։

Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը

0
թեգերը:
Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դա կարող է սպառնալ լրատվամիջոցի գոյությանը». Դոյդոյանը` Ալեն Սիմոնյանի առաջարկի մասին
Դոյդոյան. «Ոչ էթիկական լրագրության տարածում․ երբևէ նման որակ չենք ունեցել»
Դոյդոյան. «Տարբեր ատյանների ժամկետանց պատասխանները կազմում են 15 տոկոս»