ՊԵԿ–ը 34 կգ քաշով դեղամիջոցների անօրինական ներմուծման դեպք է բացահայտել

42
(Թարմացված է 12:19 12.07.2021)
Վրաստանից վերադարձող ՀՀ քաղաքացին մեծ քանակությամբ դեղեր է թաքցրած եղել ավտոմեքենայում։

Պետական եկամուտների կոմիտեն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«ՊԵԿ աշխատակիցները հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի սրահի վահանակի, հետևի թափարգելի, բեռնախցիկի դռան և վառելիքի բաքի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած 6,45 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների տուփեր, ինչպես նաև մոտ 28 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իրանից Հայաստան եկած բեռնատարում, որի վարորդը թուրք է եղել, 97 կգ հերոին է հայտնաբերվել

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

42
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Դեղ, Հայաստան
Ըստ թեմայի
Առցանց հարթակում քաղաքացին զբաղվել է «ձկան յուղի» ապօրինի վաճառքով․ ՊԵԿ-ը բացահայտել է
Երևանի բնակչուհին սոցիալական ցանցում առանց լիցենզիայի դեղեր է վաճառել. ՊԵԿ-ի բացահայտումը
Արագածոտնում ապօրինի շահագործել են տուֆի հանքավայրը. ՊԵԿ-ի բացահայտումը

Հնից եկած ընդդիմությունը չի կարող նորը դառնալ. Սուրենյանցը մեծ ցնցումներ է կանխատեսում

75
(Թարմացված է 21:29 27.07.2021)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հետընտրական իրողություններին, ԱԺ–ում նախատեսվող քննարկումներին, իշխանության և ընդդիմության վարքագծի, մարտավարության հետ կապված հարցերին։

Հայաստանում գործ ունենք հիբրիդային ռեժիմի հետ, քանի որ քաղաքական համակարգն ինքնաբավ չէ, և ընտրություններում ռեսուրսների անհավասարության պատճառով բացակայում է մրցակցային բաղադրիչը։ Այսպիսի կարծիք ունի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանում դեմոկրատիան անշրջելի չէ, դա հնարավոր է այն երկրներում, որտեղ ընտրությունների միջոցով իշխանություն է փոխվել, մինչդեռ մեր երկրում անցած երեսուն տարիների ընթացքում չի հիշվի գեթ մեկ դեպք, երբ ընտրությունների ճանապարհով տեղի է ունեցել իշխանափոխություն։ Հայաստանում գործ ունենք հիբրիդային ռեժիմի հետ, որը ֆորմալ առումով պահպանում է դեմոկրատիայի կանոնները, բայց իրականության մեջ իշխանությունը պաշտոնավարում է ավտորիտար մեթոդներով»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի պնդմամբ` թեև Փաշինյանի վերընտրության շուրջ կար արտաքին քաղաքական կենտրոնների կոնսենսուս, սակայն ընդդիմությունը պետք է ունենար դրան հակադրվելու օրակարգ, որի պայմաններում կտեսնեինք հետընտրական ակտիվություն, փողոցային պայքար, մինչդեռ հիմա ԱԺ–ում ունենք երկու ընդդիմադիր ֆրակցիա, որոնք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը մեկ կամ երկու տարվա ընթացքում սայթաքելու է, հետևաբար հույս ունեն դիվիդենտներ շահել գործող իշխանության ֆիասկոյից։ Ընդ որում` ընդդիմադիրներն, ըստ քաղաքագետի, սպասելու են առանց ֆիասկոյին նպաստելու, առանց նախաձեռնողականության, ինչի մասին ակնառու կերպով բարձրաձայնում են։

«Բայց եթե նույնիսկ խորհրդարանի ներսում հանգիստ լինի, արտաքին մարտահրավերները գնալով ահագնանում են, և Հայաստանի շուրջ օղակն ավելի է սեղմվում։ Բոլորը սպասելու են նոր քաղաքական ճգնաժամին, որի հանգուցալուծումը լինելու են նոր արտահերթ ընտրությունները։ Գալիք երկու տարվա ընթացքում գործող քաղաքական համակարգն իր իշխանական և ընդդիմադիր թևերով կփլուզվի, մեզ սպասում է քաղաքական շատ մեծ վակուում, որը լցնելու համար պետք է այսօրվանից սկսած փնտրենք ու պատրաստենք այդ վակուումը լցնելու քաղաքական այլընտրանքներ»,–ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի գնահատմամբ` եթե ֆորսմաժորային իրավիճակը չհաղթահարվի, ապա կլինեն ավելի մեծ ցնցումներ, որովհետև ունենք իշխանություն, որը շատ ակտիվ վազում է դեպի հին բարքերը, և ունենք հնից եկած ընդդիմություն, որը նոր դառնալ չի կարող։

75
թեգերը:
ԱԺ, Սուրեն Սուրենյանց, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու` հաստատ այդքան ձայն չէր հավաքի. քաղաքագետ
Փաշինյանի կադրային ռեզերվը բավական սահմանափակ է. Հրանտ Միքայելյան
Սուր ելույթներ, շոուներ, թատրոն. ինչպիսի՞ն կլինի 8-րդ գումարման խորհրդարանը

Բաթումի փողոցները հեղեղված են անձրևաջրերով. տեսանյութ

251
(Թարմացված է 16:19 27.07.2021)
Տարերքի դեմ պայքարում են Աջարիայում, Սվանեթիայում և Սամեգրելոյում: Արևմտյան Վրաստանի մի քանի գյուղեր արտաքին աշխարհի հետ կապ չունեն։

Հորդառատ անձրևը հեղեղել է մի շարք փողոցներ վրացական Բաթում կուրորտային քաղաքում։ Որոշ փողոցներում դժվարությամբ են տեղաշարժվում նույնիսկ տրանսպորտային միջոցները։

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ջրհեղեղի հետևանքները։

Փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Բաթումում հեղեղվել են շենքերի առաջին հարկերը, քաղաքի բնակիչները չեն կարողանում դուրս գալ տներից: «Բաթումի Ցկալի» («Բաթումի Ջուր») ՍՊԸ-ում հայտարարում են, որ հատուկ խմբեր են ուղարկվել այն փողոցներ,  որոնք հորդառատ անձրևների ժամանակ հաճախ են ջրածածկ լինում։

Բնակիչները մեղադրում են քաղաքի իշխանություններին ոչ որակյալ ենթակառուցվածքների համար։ Նրանք նշում են, որ նման իրավիճակ է ստեղծվում յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո։ Ներկայումս աշխատանքներ են տարվում խողովակների մաքրման ուղղությամբ։

251
թեգերը:
ջրհեղեղ, Բաթում, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել
Заседание четвертой законодательной сессии турецкого парламента (1 октября 2020). Анкара

Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

0
Խոսվել է նաև համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով թուրքական խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը:

Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել», - ասել է նա։

Շենթոպը նաև մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ՝ նշելով, որ դա անվտանգության սպառնալիք է տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր պատերազմի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։

0
թեգերը:
Բանակ, Ադրբեջան, Թուրքիա