Չափազանց կարևոր է Արցախի և հարակից տարածքների մշակութային հուշարձանների մշտադիտարկումը

391
(Թարմացված է 11:19 10.07.2021)
Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում առկա պատմամշակութային կոթողների ճակատագրին։

Համլետ Պետրոսյանի խոսքով`արցախյան պատերազմը դեռ չի ավարտվել, հիմա թիրախում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների պատմամշակութային կոթողների, հուշարձանների ոչնչացումն է կամ ձևախեղումը։

«Պետությունն ընդհանրապես պետք է իրեն զերծ պահի մշակութային վանդալիզմից, սակայն ադրբեջանցիները նույնիսկ հպարտանում են, որ պղծում են հայկական մշակույթը։ Պատերազմում հաղթանակը նրանց դարձրել է սանձարձակ, որովհետև կարծում են, թե իրավունք ունեն ամեն ինչի նկատմամբ։ Նրանք անտեսում են նույնիսկ միջազգային հանրության կոչերը, ավելին, փորձում են անգրագետ քարոզի և հիմար դատողությունների միջոցով մոլորեցնել միջազգային հանրությանը»,– նշեց հնագետ պրոֆեսորը։

Պետրոսյանի կարծիքով` այն տպավորությունն է ստեղծվում, որ մշակույթ ոչնչացնելն առհասարակ ադրբեջանցիների իմիջն է դարձել։ Պրոֆեսորը չափազանց կարևորում է պատմական Արցախի և հարակից տարածքների մշակութային հուշարձանների մշտադիտարկումը։ Այդ նպատակով ստեղծվել է համապատասխան համացանցային կայք, որտեղ զետեղվում են տեղեկություններ հայկական կոթողների և դրանց պահպանության պայմանների մասին։

Մենք կանգնած ենք մշակութային ցեղասպանության առջև. Սարգսյան

391
թեգերը:
Ադրբեջան, Հուշարձան, Արցախ, Համլետ Պետրոսյան
թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված (44)
Ըստ թեմայի
Ադրբեջանը թույլատրում է ու նույնիսկ շտապեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այցելել իր վերահսկած տարածքներ
Թուրքիան որոշել է կրկին փոխել Պորտասարի անունը
Ուղղափառության մեռնող վկան Լոռիում, կամ ինչի մասին է լռում Հրաշագործի եկեղեցին

Քոչարի` Արարարտի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ

91
(Թարմացված է 22:00 31.07.2021)
Նորակոչիկներից մեկն իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Հայ զինծառայողները խրոխտ շուրջպար են բռնել Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի պատերի ներքո։ Տեսանյութն իր Facebook–ի էջում հրապարակել է Վահագն Միքայելյան օգտատերը, որը, դատելով գրառումներից, նորակոչիկ է։

Իրենց զինվորական երդման օրը ռազմատենչ ազգային պար պարելը հենց նրա նախաձեռնությունն է եղել։ Վահագնը իր ծառայակից նոր ընկերներին սովորեցրել է Սղերդի քոչարի պարը։

Տղաները, հայրենիքին զինվորական երդում տալուց հետո, Արարատի փեշին պարել են խրոխտ ազգային քոչարին ու ոգևորել ներկաներին։

91
թեգերը:
Խոր Վիրապ, Քոչարի, Զինվոր, նորակոչիկ

Եթե մի պոստը տվեցիր, հաջորդը չես կարա պահես. Երասխում թշնամու սադրանքներից չեն ընկճվում

606
(Թարմացված է 19:20 31.07.2021)
Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները գրեթե ամեն օր են կրակում` ամենատարբեր տրամաչափի զինատեսակներից, բայց ո՛չ մեր զինծառայողները, ո՛չ էլ թշնամուց ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա բնակվող գյուղացիները խուճապի չեն մատնվում։

Սահակյանների ընտանիքը գյուղի հնաբնակներից է։ Երբ Մարտունուց Երասխ տեղափոխվեցին, Հակոբի 3 որդիներն արդեն ծնվել էին։ Դուստրը ծնվեց Երասխում։

Հակոբն 90-ականներին ակտիվորեն ներգրվված է եղել Երասխի ինքնապաշտպանական մարտերում։ Այսօրվա պես հիշում է` ինչպես ազատագրեցին իրենց տնից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա գտնվող բարձունքը։

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

«1990-94 թթ․ ջոկատում եմ եղել, ջոկատի հրամանատարը  եղել է մեր գյուղապետի հայրը, որը հենց սարը գրավելու հաջորդ օրը զոհվեց դիրքում։ Դրանից հետո գնացել ա փոխադարձ կրակոցներ առայսօր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Կրակոցներից այստեղ վաղուց չեն վախենում։ Թշնամուն լավ են ճանաչում. Թուրքիան չլինի` նրանք չեն համարձակվի նույնիսկ մեկ մմ առաջ գալ։

«Ադրբեջանը չի կարող հաղթել հային, ուզում է` 10-ը հոգով մեկի դեմ գա՝ չի կարող։ Հլը թող Թուրքիան իր եղած-չեղածը հետ քաշի, տեսնեմ՝ դա մի օր կդիմանա՞։ Չի՛ դիմանա»,- ասում է Հակոբ Սահակյանը։

Հակոբ Սահակյանն իր համագյուղացիներին ու մյուս սահմանամերձ համայնքների բնակիչներին հորդորում է չհանձնվել ու սեփական հող ու ջրից չհեռանալ։ Իրենք պարտավոր են հենակետում կանգնած զինվորի թիկունքն ամուր պահել, իսկ հայ զինվորը կպայքարի այնքան, մինչև թշնամին հասկանա, որ արյամբ գծված հայկական սահմաններին չի կարող տիրանալ։

«Այդ պոստը եթե այսօր մենք տանք իրենց, վաղը կասեն՝ էսի տվեք, մյուս օրը կասեն՝ էսի լրիվ մերն ա, Տիգրանաշենը տվեք, Քյարքի կոչվածը ու էդպես շարունակ․․․Էսօր եթե մեկը տվեցիր, հաջորդն արդեն չես կարա պահես»,–ասում է Հակոբը։

Երասխի փողոցները դատարկ են. մարդիկ դաշտերում իրենց բերքն են հավաքում։ Երասխի գինու գործարանի տարածքում մեզ հանդիպած տղամարդկանց  մի մասը հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել։ Ավելի «համարձակները», պարզվում է, հարևան Սուրենավանի բնակիչներ են։ Աշխատանքն է նրանց այստեղ բերել։ Հարցնում ենք` չե՞ն վախենում արդյոք այստեղ աշխատանքի գալ, երբ մի քանի մետրի վրա կրակում են։

«Ինչի՞ց վախենանք։ Թող իրենք մեզնից վախենան։ Ամբողջ օրը ստեղ ենք, դրանց հետ 92 թվականից էլ «քյալլա ենք տալիս»։ Բոլորի տրամադրությունն էլ գերազանց է, բոլորն էլ աշխատում են, ոչ մեկն էլ խնդիր չունի։ Ինչ էլ որ կատարվում է` պրովոկացիոն բաներ են։ Մենք պիտի պայքարենք մեր հող ու ջրի համար»,- ասում է նրանցից մեկը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

606
թեգերը:
Երասխ, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական, Սահման, կրակոց
Ըստ թեմայի
Երասխում այս պահին իրավիճակը հանգիստ է
Թշնամին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
«Ժամանակավորապես վերադարձել եմ»․ Երասխի գյուղապետը պատմել է իր վիճակի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

0
(Թարմացված է 22:57 31.07.2021)
Հարսանեկան հանդիսությանը ներկա էին միայն հարազատներն ու մտերիմները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ հյուրերի ընդհանուր թիվը 70 է եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Բելառուսի նախագահի ավագ որդու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ դուստրը՝ 23 - ամյա Վիկտորյան, ամուսնացել է։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նորապսակների լուսանկարը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram-ալիքը:

Պապը թոռնուհուն՝ Վիկտորիային և նրա ամուսնուն, շնորհավորել է հարսանիքի օրվա առթիվ։

«Դուք գրում եք ձեր պատմությունը...», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարսանիքը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակում. ներկա են եղել 70 հյուրեր: Փեսայի անձնական կյանքի, գործունեության մասին տեղեկություններ չկան։

Վիկտորյա Լուկաշենկոն Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու՝ Ալեքսանդրի  դուստրն է, ով այժմ զբաղեցնում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Վիկտորիան մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է։ Խաղացել է մի քանի ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն ունի յոթ թոռ։

0
թեգերը:
Բելառուս, Ալեքսանդր Լուկաշևիչ, թոռ, հարսանիք, ամուսնություն
Ըստ թեմայի
Բրազիլացի սիրահարները հոգնել են սպասելուց. զանգվածային հարսանիք` համավարակի ֆոնին
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները
Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում. ովքե՞ր են եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի հյուրերը