Օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածում ասֆալտի վերջին շերտն է փռվում. տեսանյութ

135
Կառուցվող ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում: Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա: Այժմ տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր: Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են:

Երևանի Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաներից ու հեծանիվներից

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:

Երևանի տրանսպորտը մի քանի ամսից անցում կկատարի էլեկտրոնային վճարման համակարգի. տեսանյութ

135
թեգերը:
Ճանապարհ, տեսանյութ, ասֆալտ, Երևանի քաղաքապետարան, Երևան, Հայաստան

Հակակարկտային կայաններից գողացել էր մարտկոցները․ գողին գտել են

47
Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Հանգամանքները պարզվում են:

Աշտարակի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել Ոսկեհատ գյուղում հակակարկտային կայանից մարտկոց գողանալու հետ կապված։

Ոստիկանները բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի իր բնակարանից 27-ամյա երիտասարդին: Նա խոստովանեց, որ մարտ ամսին Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղակայված հակակարկտային մի կայանից փորձել էր գողանալ մարտկոցը. դուռը բացել էր, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել ու դիմել էր փախուստի: Մի քանի օր անց կրկնել էր փորձը և այս անգամ` հաջող:

Նույն բախտին էր արժանացրել նաև նույն համայնքի տարածքում տեղակայված հակակարկտային մեկ կայան ևս` հանել-տարել էր սրա մարտկոցն էլ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

47
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, գողություն, Կարկուտ
Ըստ թեմայի
Համարանիշներ գողացած ու մեքենայատերերից փող շորթած անձը կալանավորվել է. տեսանյութ

Տհաճ միջադեպ Պեպեի և Մխիթարյանի միջև. խաղը քիչ էր մնում` վերածվեր ծեծկռտուքի

1488
(Թարմացված է 18:29 29.07.2021)
«Պորտուի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեի կոպիտ վրիպումը կարող էր Հենրիխ Մխիթարյանի ծանր վնասվածքի պատճառ դառնալ:

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող էր անկանխատեսելի հետևանքներով վնասվածք ստանալ Իտալիայի «Ռոմայի» և Պորտուգալիայի փոխչեմպիոն «Պորտուի» միջև ընկերական խաղում։

Երկրորդ խաղակեսի միջնամասում Պեպեն կոպտորեն հրեց Մխիթարյանին ու նրան գցեց խոտածածկի վրա։ Մխիթարյան ընկնելիս քիչ էր մնումէ ոտքով դիպչի մրցակցի դեմքին։

Հենրիխը զայրացավ, և նրա զայրույթը միանգամայն արդարացի էր։ Խաղընկերոջն օգնության հասան «Ռոմայի» ֆուտբոլիստները, և խաղը քիչ էր մնում` վերածվի մասշտաբային ծեծկռտուքի։

«Թիմի կատարած ֆանտաստիկ աշխատանք». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել ցնծացող մարզադաշտից

Հույզերը, բարեբախտաբար, երկար չապրեցին, բայց զարմանալիորեն` մրցավարը դեղին քարտ ցույց տվեց միայն Մխիթարյանին։

«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անմիջապես փոխարինեց Մխիթարյանին, Պեպեն փոխարինվեց մի քանի րոպե անց:

ՀՖՖ-ն Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»

1488
թեգերը:
տեսանյութ, Ծեծկռտուք, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին
Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ
«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա