Կրպակներ անիվների վրա. ինչպես օնլայն ամրագրել շրջիկ առևտրի կետն ու չտուգանվել. տեսանյութ

54
(Թարմացված է 12:35 09.07.2021)
Սա արվում է ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձևով շրջիկ առևտուրը կանոնակարգելու համար:

Երևանում շարունակվում է ապօրինի շրջիկ առևտրի շարժական կետերի տարհանումը։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես կան ու կիրառվում են:

«Օրենքում բաց է եղել, և տնտեսվարողներն օգտվել են այդ բացից, բայց դրանք քաղաքի կառուցվածքի համար անընդունելի են»,–ասում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ևս մեկ անգամ հիշեցնում և զգուշացնում տնտեսվարողներին, որ այսպես չի մնալու։

Տեղեկացվում է, որ այժմ հնարավոր է օնլայն տարբերակով ամրագրել շրջիկ առևտրի կետ մայրաքաղաքում։ Կան սահմանված հատուկ վայրեր` 52 կետ, որտեղ թույլատրվում է ծավալել շրջիկ առևտուր, բայց դրա համար նախապես պետք է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Բյուրոկրատիայից և քաշքշուկից հեռու հնարավոր է ամրագրել ու նաև օնլայն վճարում իրականացնել։  

Այն անձինք, ովքեր շրջիկ ավտոմեքենաները կկայանեն ոչ սահմանված վայրերում, կտարհանվեն և կտուգանվեն։

Նշվում է, որ սա արվում է ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձևով շրջիկ առևտուրը կանոնակարգելու համար:

54
թեգերը:
Երևան, Երևանի քաղաքապետարան, Հայկ Մարության, առևտուր

Բեյրութի` ուրվական դարձած նավահանգիստը. ի՞նչ տեսք ունի այն պայթյունից 1 տարի անց

281
(Թարմացված է 20:03 01.08.2021)
Մոտ մեկ տարի առաջ ՝ օգոստոսի 4-ին, 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով Բեյրութի նավահանգստի տարածքում ավելի քան 200 մարդ մահացավ, 6500–ը տուժեցին։

Բեյրութի նավահանգիստը 2020-ի հզոր պայթյունից հետո վերածվել է ուրվականի. տպավորություն է, թե պայթյունից ընդամենը մի քանի օր է անցել։ Նավահանգստի մոտ փողփողում է երկրի դրոշը` հուշելով, որ նախկինում դա կարևոր տարածք է համարվել։

Կիսափլված շենքերը, կոտրված նավերը հուշում են, որ նավահանգիստը լքված է` ամենուր փլատակներ ու ավերակներ են։

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Հիշեցնենք` մոտ մեկ տարի առաջ ՝ օգոստոսի 4-ին, 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով այստեղ ավելի քան 200 մարդ մահացավ, տուժեցին 6500–ը, ավերվեց 6000 շենք ու շինություն, ավելի քան 250 000 բեյրութցի դարձավ անօթևան։

Բեյրութի պայթյունից հետո 1100 լիբանանահայ տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության

281
թեգերը:
Բեյրութ, պայթյուն, տեսանյութ

Կառնավա՞լ, թե՞ սպորտ. Սանկտ Պետերբուգում սապսերֆինգի փառատոն է կայացել․ տեսանյութ

29
(Թարմացված է 16:32 01.08.2021)
Սանկտ Պետերբուրգում կազմակերպված «Ֆոնտանկա-SUB» սապսերֆինգի փառատոնը 2021թ․-ին նույնքան զանգվածային ու տպավորիչ էր, որքան և նախորդ տարիներին։

Stand up paddle surfing–ը աշխարհում շատ սիրված և Ռուսաստանում ավելի ու ավելի մեծ թափ հավաքող մարզաձև է։

Այն առաջացել է դասական սերֆինգից։ SUP-ը սերֆինգով զբաղվողների անփոխարինելի բարեկամն է դարձել ալիքների բացակայության պայմաններում։ Այնպես որ սիրելի սպորտով կարելի է զբաղվել բացարձակ հարթ ջրում։

Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնը մասնակիցներին պարտավորեցրել է անպայման յուրահատուկ հագուստով լինել։ Իսկ եթե սերֆինգի տախտակին ընտանի կենդանի կա, նրան նույնպես պետք է զուգել-զարդարել։

Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը

Փառատոնի մասնակիցները Մոյկա գետի առափնյակից շարժվել են Ֆոնտանկայի հունով, այնուհետև անցել Գրիբոյեդովի ջրանցքով և վերադարձել սկզբնակետ՝ անցնելով քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրերի կողքով։

Երթուղու ընդհանուր երկարությունը 8 կմ է։ 2019թ․-ին այս միջոցառումը ռեկորդային թվով մասնակիցներ էր հավաքել․ 1300 գրանցված մասնակցից ջուրն էին իջել 792-ը։ Դրանից մեկ տարի առաջ փառատոնին մոտ 500 մարդ էր մասնակցել։

Կարեն Խաչանովը Տոկիոյից կհեռանա արծաթե մեդալով. նա պարտվեց եզրափակիչում

 

29
թեգերը:
Սանկտ Պետերբուրգ, տեսանյութ, փառատոն
Российские миротворцы сопроводили более тысячи паломников и жителей Карабаха при посещении монастырского комплекса Амарас

Ավելի քան 1000 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

0
Արցախում պարբերաբար ռուս խաղաղապահներն ուխտագնացների այցերի նախօրեին ապահովում են անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանական համալիր են ուղեկցել ավելի քան 1000 ուխտավորի և տեղի բնակիչների։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ուխտագնացների այցերի նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս քրիստոնեական վանքի այցելության անվտանգությունը:

«Այսօրվա դրությամբ մեր խնդիրն է ապահովել ուխտավորների անվտանգությունը և ուղեկցել նրանց Ամարասի վանական համալիր։ Սրբավայրը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ուստի ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից մշտական ուղեկցում և անվտանգության ապահովում է պահանջվում»,-հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

0
թեգերը:
Արցախ, Ամարաս, խաղաղապահ, ռուս
թեմա:
Խաղաղապահներն Արցախում