354 ահազանգ առաջին օրը. ինչպես են պարեկային ծառայողները լեզու գտնում խախտում արածների հետ

492
(Թարմացված է 21:21 08.07.2021)
Ավելի քան 700 պարեկային ծառայողների թվում մեծամասնություն են կազմում նորեկները, նրանք համակարգում իրենց առաջին քայլերն են անում։ Կան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ։

Երեկվանից  Երևանում մեկնարկել է ոստիկանության նոր պարեկային ծառայությունը, որն իր մեջ ներառում է ճանապարհային ոստիկանության, ՊՊԾ  ծառայողների և տեղամասային տարածքներում իրականացվող որոշ գործառույթներ:

Նոր մոդելի գործարկման նպատակը հասարակական կարգի պահպանությունն է, ճանապարհային անվտանգության ապահովումը, ինչպես նաև հանցագործությունների, վարչական իրավախախտումների բացահայտումը:

Պարեկային ծառայության մոդելը ներմուծվել է միջազգային առաջավոր փորձն ուսումնասիրելու արդյունքում, որի արդյունավետությունը ոլորտի մասնագետները բարձր են գնահատում, բայց անելիքներն էլ քիչ չեն:

«Խնդիրներ շատ կան, ծառայությունը նոր է, ծառայողները պետք է աշխատեն ավելի աչալուրջ լինել, դեռ չեն հասցնում բոլոր ահազանգերին արագ արձագանքել, բայց կսովորեն։ Ժամ առ ժամ մենք փոփոխությունը զգում ենք։ Եթե սկզբում շատ լարված էինք ծառայություն իրականացնում, հիմա ավելի հանգիստ ենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության առաջին գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Դադոյանը։

Ավելի քան 700 պարեկային ծառայողների թվում մեծամասնություն են կազմում նորեկները, նրանք համակարգում իրենց առաջին քայլերն են անում։ Ավելի փորձառուներն օգնում են նրանց հնարավորինս արագ ներգրավվել ծառայության աշխատանքներում։

Քաղաքացիները պետք է կարգուկանոնի նոր որակ տեսնեն. Փաշինյանն այցելել է ՊՊ ծառայություն

«Ունենք ոստիկանության հին ծառայողներ, որոնք շատ աջակցում են։ Նորերը շատ են, հին ծառայողները քիչ են։ 700 հոգու մեջ 120-130 են հները, մնացածն արդեն նոր ծառայողներ են»,- նշեց Դադոյանը։

Ահազանգը ստանալուն պես այն փոխանցվում է մոտակա պարեկներին, որոնք էլ մի քանի րոպեի ընթացքում հասնում են դեպքի վայր։

Աշխատանքային առաջին օրվա ընթացքում պարեկային ծառայությունը ստացել է 354 ահազանգ։ 24-ժամյա ծառայությունն իրականացնում են նաև որոշակի թվով կանայք։ ՀՀ ոստիկանության ավագ ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մարինե Հովակիմյանն ասում է` փորձում է այնպես անել, որ մարդիկ իրենցից չնեղանան, բայց և աշխատանքն էլ չտուժի։

«Փորձում ենք բանավոր հորդորել քաղաքացիներին, որ խախտում չանեն, ամրագոտին կցեն։ Բոլորը շատ պատրաստակամ լսում են, ենթարկվում են, երբեմն խստությամբ, երբեմն ժպիտով ստացվում է»,- ընդգծեց Հովակիմյանը։

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է այս ծառայությունը ներդնել նաև Լոռու և Շիրակի մարզերում։

Քաղաքական նշանակություն ունեցող բարեփոխում. Փաշինյանն այցելել է ոստիկանության կրթահամալիր

492
թեգերը:
պարեկային ծառայություն, ՀՀ Ոստիկանություն, Երևան, Հայաստան

Բաթումի փողոցները հեղեղված են անձրևաջրերով. տեսանյութ

159
(Թարմացված է 16:19 27.07.2021)
Տարերքի դեմ պայքարում են Աջարիայում, Սվանեթիայում և Սամեգրելոյում: Արևմտյան Վրաստանի մի քանի գյուղեր արտաքին աշխարհի հետ կապ չունեն։

Հորդառատ անձրևը հեղեղել է մի շարք փողոցներ վրացական Բաթում կուրորտային քաղաքում։ Որոշ փողոցներում դժվարությամբ են տեղաշարժվում նույնիսկ տրանսպորտային միջոցները։

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ջրհեղեղի հետևանքները։

Փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Բաթումում հեղեղվել են շենքերի առաջին հարկերը, քաղաքի բնակիչները չեն կարողանում դուրս գալ տներից: «Բաթումի Ցկալի» («Բաթումի Ջուր») ՍՊԸ-ում հայտարարում են, որ հատուկ խմբեր են ուղարկվել այն փողոցներ,  որոնք հորդառատ անձրևների ժամանակ հաճախ են ջրածածկ լինում։

Բնակիչները մեղադրում են քաղաքի իշխանություններին ոչ որակյալ ենթակառուցվածքների համար։ Նրանք նշում են, որ նման իրավիճակ է ստեղծվում յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո։ Ներկայումս աշխատանքներ են տարվում խողովակների մաքրման ուղղությամբ։

159
թեգերը:
ջրհեղեղ, Բաթում, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

Պայթյուն Գերմանիայի քիմգործարանում. մեկ մարդ մահացել է, հինգին դեռ չեն գտել. տեսանյութ

45
(Թարմացված է 15:58 27.07.2021)
Քիմիական գործարանում գրանցված պայթյունից հետո իշխանությունը մարդկանց հորդորում է փողոց դուրս չգալ։

Գերմանական Լևերկուզեն քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Welt հեռուստաալիքին:

ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ մի քանի տուժած կա, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հինգ աշխատակիցների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, նրանք անհետ կորած են համարվում:

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ըստ նախնական տեղեկությունների` թափոնների վերամշակման և պահպանման կենտրոնում ցիստեռն է պայթել։

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Քաղաքը պատվել է թանձր ծխով: Իշխանությունը մարդկանց խնդրում է չլքել բնակարանները, փակ պահել դռներն ու պատուհանները։ Քաղաքային ճանապարհները մասամբ արգելափակվել են։

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

45
թեգերը:
գործարան, տեսանյութ, պայթյուն, Գերմանիա
Ըստ թեմայի
Նորվեգիայում երկնաքար է ընկել․ մասնագետները փնտրում են բեկորները
Աֆղանստանում ռեկորդային թվով զոհեր են գրանցվել խաղաղ բնակիչների շրջանում. ՄԱԿ
Մինսկից Անթալիա մեկնած ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»
Армяно-российский центр гуманитарного реагирования

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

0
(Թարմացված է 19:00 27.07.2021)
Կվադրացիկլը բախվել է վագոն-տնակի պատին, երիտասարդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հերթական արտակարգ դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com -ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի 27-ամյա բնակիչ Արտյոմ Մելոյանը «Ռակետա» կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին:

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Վթարի հետևանքով Մելոյանն ու նրա ուղևորուհին՝ Երևանի 17-ամյա բնակիչ Միլենա Բաբասիևան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Տեղում քննություն է իրականացվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

0
թեգերը:
Հայաստան, Վիրավոր, վթար, Սևան