Հայաստան ներկրված ավտոմեքենաներն առանց մաքսազերծելու մասնատել են. ՊԵԿ–ի տեսանյութը

149
(Թարմացված է 17:26 07.07.2021)
ՊԵԿ–ի հաշվարկներով` 11 ավտոմեքենաները չմաքսազերծելու արդյունքում պետբյուջե չի վճարվել 85 388 119 ՀՀ դրամ գումար։

ՀՀ 5 քաղաքացիների անունով 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստան է ներմուծվել 11 ավտոմեքենա, որոնք սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել և չեն ստացել պետական հաշվառում։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նշված ավտոմեքենաներն այդ անձանց մոտ չեն հայտնաբերել, փոխարենը պարզել են, որ բոլոր 11 ավտոմեքենաների ներմուծումն ու դրանց մի մասը 4 այլ անձանց անունով ձևակերպելը, իսկ հետագայում նաև առանց մաքսազերծման ու պետական հաշվառման դրանք մասնատելու ու մաս-մաս վաճառելու գործընթացը կազմակերպել է ՀՀ քաղաքացի Հ․Հ․-ն։

ՊԵԿ աշխատակիցները Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գործող տնտեսվարող սուբյեկտներից մեկի տարածքում մասնատված վիճակում հայտնաբերել են Հ․Հ․-ի անունով 2020թ-ի նոյեմբեր ամսին ներմուծված «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան և առգրավել` որպես հանցագործության փաստացի ապացույց։

Քաղաքացին List.am-ով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿ

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Oպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթայում ներգրավված բոլոր մասնակիցներին պարզելու և մնացած տրանսպորտային միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։

ՊԵԿ–ի հաշվարկներով, 11 ավտոմեքենաները չմաքսազերծելու արդյունքում պետբյուջե չի վճարվել 85 388 119 ՀՀ դրամ գումար։

Հայաստանի ՊԵԿ–ն ու Իրանի մաքսային կոմիտեն քննարկել են Մեղրիի սահմանին համատեղ աշխատանքը

149
թեգերը:
Մաքսազերծում, տեսանյութ, ավտոմեքենա, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Ինչու են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հրավիրել ՊԵԿ
ՊԵԿ-ը կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձեր է կանխել
Դադարեցվել է իմ հրամանով. ՊԵԿ նախագահը` Մեղրիի մաքսային պահեստում եղած խախտումների մասին
(0:48 / 6.54Mb / просмотров видео: 1542)

Ստավրոպոլում սպանվել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալը. տեսանյութ

325
(Թարմացված է 16:40 24.07.2021)
Տեսանյութում երևում է, որ տղամարդը մոտեցել է ոստիկանական ավտոմեքենային ու դիմահար կրակ բացել ոստիկանության պաշտոնյայի վրա։

ՌԴ Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության բաժանմունքի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Տեղեկությունը հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

ՌԻԱ Նովոստին նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ տղամարդը մոտեցել է ոստիկանական ավտոմեքենային ու դիմահար կրակ բացել ոստիկանության պաշտոնյայի վրա։ Նախնական տեղեկություններով` Աբովյանն առնվազն 9 վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցում։

Սպանության կասկածանքով հետախուզում է հայտարարվել 1977 թ. ծնված Զաուրբեկ Կ.-ի նկատմամբ: Ենթադրվում է, որ նա հանցագործության վայրից փախել է «ՎԱԶ 2109» ավտոմեքենայով։

Լքված ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է Անդրոպովի շրջանի «Կովկաս» ավտոճանապարհին։

Բացահայտվել է անցած տարի կատարված ահասարսուռ սպանությունը. մանրամասներ

Իրավապահների կարծիքով՝ տղամարդը կարող է զինված լինել։ Նրան հայտնաբերելու համար ոտքի են հանվել բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ ջոկատը (ОМОН)։

Մոսկվայում թայբոքսինգի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով վճիռ է կայացվել

325
(2:36 / 20.66Mb / просмотров видео: 92)

«Երկրորդ ցատկով բերեցի, սաղ դզեցի». Արթուր Դավթյանը` իր օլիմպիական ելույթի մասին

269
(Թարմացված է 14:55 24.07.2021)
Մարզիկն ափսոսանք հայտնեց, որ նժույգթափեր վարժությունում անհաջող է հանդես եկել, բայց նաև նշեց`եթե լավ ելույթ ունենա, կարող է առաջին տեղը գրավել։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն այսօր Տոկիոյում հայաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանել է իր ելույթը` սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգթափեր վարժության որակավորման փուլում։

«Առաջին ցատկը մի փոքր մեծ քայլ արեցի, բայց երկրորդ ցատկով շատ լավ ելույթ ունեցա, բերեցի, սաղ դզեցի»,– ասաց նա։

Մարզիկն ափսոսանք հայտնեց, որ նժույգթափեր վարժությունում անհաջող է հանդես եկել, բայց խոստովանեց, որ ինքն անձամբ ավելի շատ հենացատկի վրա է կենտրոնացած եղել, քանի որ հենց այդ մարզաձևում հույս ունի եզրափակիչ դուրս գալ։

«Մրցումները դեռ շարունակվում են, որքան ես գիտեմ` եզրափակիչն օգոստոսի 3-ին է լինելու։ Տա Աստված` նույն ձևով կարողանամ կատարել, շատ լավ կլինի»,– ասաց նա։

Հարցին, թե հատկապես ինչը պիտի շտկի իր ելույթում ավելի լավ արդյունքի հասնելու համար, Դավթյանը պատասխանեց. «Հատկապես առաջին ցատկը պիտի կարողանամ ավելի լավ կատարել։ Առաջին քայլը ինչքան փոքր կարողանամ անել, այնքան բարձր գնահատական կստանամ։ Այնպես, ինչպես այս անգամ երկրորդ ցատկն արեցի ու լավագույն արդյունք գրանցեցի, եթե կարողանամ առաջինն էլ այդպես կատարել, երկրորդն էլ, շատ բարձր գնահատական ստանամ, միգուցե առաջին տեղ էլ կարողանամ գրավել»,– ասաց նա։

Խոսելով օլիմպիական խաղերի կազմակերպման մակարդակից` հայ մարզիկը դժգոհություն հայտնեց միայն ավտոբուսների ժամային «անհասկանալի» գրաֆիկից, որի պատճառով իրենք այսօր չեն կարողացել իրենց հարմար ժամին մեկնող ու ժամանող ավտոբուս գտնել ու ստիպված են եղել մարզասրահ հասնել այլ ավտոմեքենայով։

Արթուր Դավթյանը նշեց, որ ավտոբուսներից դժգոհ է ոչ միայն Հայաստանի թիմը, այլև բոլորը։

Հիշեցնենք` հայ մարմնամարզիկն այսօր փայլուն հանդես եկավ հենացատկի որակավորման փուլում՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի: Իսկ նժույգթափեր վարժության որակավորման փուլում նա 14.566 գնահատական ստացավ։ Այս արդյունքն ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար: Նա 9-րդ տեղում է, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

269
թեգերը:
Օլիմպիական խաղեր, Արթուր Դավթյան, Հայաստան
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

0
(Թարմացված է 09:56 25.07.2021)
Հովհաննես Բաչկովի աԽաղը տևեց երեք ռաունդ, մրցավարների որոշումը միաձայն էր։ 

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը։

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ և հաղթանակ տարավ 5։0 հաշվով։ Խաղը տևեց երեք ռաունդ, մրցավարների որոշումը միաձայն էր։ 

Արթուր Դալալոյանը պատմել է` ինչու է արտասվել օլիմպիական խաղերի որակավորման փուլում

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Առաջին և երկրորդ ռաունդներում հայ բռնցքամարտիկի հարվածներից հետո մեկական անգամ մրցավարը Ալսթոն Ռայանի համար բացեց նոկդաունի հաշվարկ, սակայն նա կարողացավ շարունակել պայքարը։

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին։

«Երկրորդ ցատկով բերեցի, սաղ դզեցի». Արթուր Դավթյանը` իր օլիմպիական ելույթի մասին

0
թեգերը:
հաղթանակ, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա, Տոկիո, Հովհաննես Բաչկով