Հայաստանում մայր ու դուստր են կորել

410
(Թարմացված է 18:05 30.06.2021)
Ոստիկանությունը փնտրում է երիտասարդ կնոջն ու նրա փոքրիկ դստերը։

Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Յանինա Զապլավան և նրա դուստրը` Կարոլինան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում են զանգել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են

Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հայտնում։

Քաղցրավենիքի և 20.000 դրամի դիմաց վաճառել է սեփական երեխային. ՀՔԿ

410
թեգերը:
Հայաստան, մայր, դուստր, անհետ կորած, տեսանյութ

Եթե մի պոստը տվեցիր, հաջորդը չես կարա պահես. Երասխում թշնամու սադրանքներից չեն ընկճվում

550
(Թարմացված է 19:20 31.07.2021)
Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները գրեթե ամեն օր են կրակում` ամենատարբեր տրամաչափի զինատեսակներից, բայց ո՛չ մեր զինծառայողները, ո՛չ էլ թշնամուց ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա բնակվող գյուղացիները խուճապի չեն մատնվում։

Սահակյանների ընտանիքը գյուղի հնաբնակներից է։ Երբ Մարտունուց Երասխ տեղափոխվեցին, Հակոբի 3 որդիներն արդեն ծնվել էին։ Դուստրը ծնվեց Երասխում։

Հակոբն 90-ականներին ակտիվորեն ներգրվված է եղել Երասխի ինքնապաշտպանական մարտերում։ Այսօրվա պես հիշում է` ինչպես ազատագրեցին իրենց տնից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա գտնվող բարձունքը։

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

«1990-94 թթ․ ջոկատում եմ եղել, ջոկատի հրամանատարը  եղել է մեր գյուղապետի հայրը, որը հենց սարը գրավելու հաջորդ օրը զոհվեց դիրքում։ Դրանից հետո գնացել ա փոխադարձ կրակոցներ առայսօր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Կրակոցներից այստեղ վաղուց չեն վախենում։ Թշնամուն լավ են ճանաչում. Թուրքիան չլինի` նրանք չեն համարձակվի նույնիսկ մեկ մմ առաջ գալ։

«Ադրբեջանը չի կարող հաղթել հային, ուզում է` 10-ը հոգով մեկի դեմ գա՝ չի կարող։ Հլը թող Թուրքիան իր եղած-չեղածը հետ քաշի, տեսնեմ՝ դա մի օր կդիմանա՞։ Չի՛ դիմանա»,- ասում է Հակոբ Սահակյանը։

Հակոբ Սահակյանն իր համագյուղացիներին ու մյուս սահմանամերձ համայնքների բնակիչներին հորդորում է չհանձնվել ու սեփական հող ու ջրից չհեռանալ։ Իրենք պարտավոր են հենակետում կանգնած զինվորի թիկունքն ամուր պահել, իսկ հայ զինվորը կպայքարի այնքան, մինչև թշնամին հասկանա, որ արյամբ գծված հայկական սահմաններին չի կարող տիրանալ։

«Այդ պոստը եթե այսօր մենք տանք իրենց, վաղը կասեն՝ էսի տվեք, մյուս օրը կասեն՝ էսի լրիվ մերն ա, Տիգրանաշենը տվեք, Քյարքի կոչվածը ու էդպես շարունակ․․․Էսօր եթե մեկը տվեցիր, հաջորդն արդեն չես կարա պահես»,–ասում է Հակոբը։

Երասխի փողոցները դատարկ են. մարդիկ դաշտերում իրենց բերքն են հավաքում։ Երասխի գինու գործարանի տարածքում մեզ հանդիպած տղամարդկանց  մի մասը հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել։ Ավելի «համարձակները», պարզվում է, հարևան Սուրենավանի բնակիչներ են։ Աշխատանքն է նրանց այստեղ բերել։ Հարցնում ենք` չե՞ն վախենում արդյոք այստեղ աշխատանքի գալ, երբ մի քանի մետրի վրա կրակում են։

«Ինչի՞ց վախենանք։ Թող իրենք մեզնից վախենան։ Ամբողջ օրը ստեղ ենք, դրանց հետ 92 թվականից էլ «քյալլա ենք տալիս»։ Բոլորի տրամադրությունն էլ գերազանց է, բոլորն էլ աշխատում են, ոչ մեկն էլ խնդիր չունի։ Ինչ էլ որ կատարվում է` պրովոկացիոն բաներ են։ Մենք պիտի պայքարենք մեր հող ու ջրի համար»,- ասում է նրանցից մեկը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

550
թեգերը:
Երասխ, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական, Սահման, կրակոց
Ըստ թեմայի
Երասխում այս պահին իրավիճակը հանգիստ է
Թշնամին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
«Ժամանակավորապես վերադարձել եմ»․ Երասխի գյուղապետը պատմել է իր վիճակի մասին
(0:33 / 3.57Mb / просмотров видео: 1558)

Հնդկաստանում լեռնային ճանապարհի մի մասը փլուզվել է սողանքի պատճառով. տեսանյութ

208
(Թարմացված է 23:56 30.07.2021)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հողն ու քարերը թափվում կամրջի վրա ու քանդում այն։ Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

Հնդկաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են սողանքների։

Խիմաչալ Պրադեշ նահանգի Սիրմաուր շրջանում սողանքի պատճառով փլուզվել է լեռնային ճանապարհի մի մասը:

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում։

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

Ավելի վաղ երկրի հյուսիսում կամուրջ էր փլուզվել բլրից պոկված քարերի պատճառով։ Այդ ժամանակ 9 մարդ էր մահացել։

Թուրքիայում հրդեհների հետևանքով կա 4 զոհ և 183 տուժած

208
թեգերը:
Հնդկաստան, կամուրջ, տեսանյութ
Էրդողանն ու Ալիևը Շուշիում

Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2

62
Քաղաքագետները վերլուծում են Ադրբեջանի մասին Էրդողանի խոսքերը։ Արդյո՞ք տարածաշրջանային նոր վերաբաժանման առաջ ենք կանգնելու, թե՞ Լիբիայի ու Սիրիայի նման Էրդողանը կբավարարվի Ադրբեջանում ռազմաբազա հիմնելով ու այդկերպ ևս մեկ կողմից շրջափակելով Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik, Նաիրի Հոխիկյան. Այլևս Ադրբեջան գոյություն չունի, գոյություն ունի Թուրքիա-1 և Թուրքիա-2։ Միջին արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն այսպես է նկարագրում տարածաշրջանում ձևավորված իրավիճակն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին դիրքորոշումերը։

«Հիմա Էրդողանի նպատական է Ադրբեջանի հանրությանն ինտեգրել Թուրքիայի կազմում, այլ հարց է, որ Ալիևն այնքան էլ չի ցանկանում լինել Թուրքիայի լիարժեք ենթակա։ Բայց փաստ է, որ Ալիևը երկրի բանակը և դիվանագիտությունը հանձնեց թուրքերի ձեռքը», -ասում է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին Շուշիում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ պատրաստվում է իր զորքերը երկար ժամանակ թողնել Ադրբեջանի տարածքում՝ այդկերպ հաստատելով հայկական կողմի պնդումները, թե 2020թ-ի պատերազմին ադրբեջանական զորքից բացի մասնակցել է նաև թուրքական բանակը։

Իսկ հուլիսի 2-ին Թուրքիայի Սաքարիա նահանգ այցի ժամանակ Էրդողանը շեշտել էր, որ անորոշ ժամանակով կպահպանի իր ներկայությունն Ադրբեջանում՝ նշելով. «Թուրքիան առանց տատանվելու կվերցնի այն, ինչն իրավունքով իրեն է պատկանում»։ 

Քաղաքագետները կարծում են, որ Էրդողանի այս խոսքերով Թուրքիայի համար Ադրբեջանն այլևս չունի ինքնիշխանություն, ավելի պարզ ասած՝ Ադրբեջանը սուվերեն տարածք չէ Անկարայի համար։ Ի՞նչ հետևանքներ է ունենալու Թուրքիայի իշխանության այս դիրքորոշումը, ինչպիսի՞ ներկայության մասին է խոսքը։ Արդյո՞ք մենք կանգնելու ենք տարածաշրջանային նոր վերաբաժանման առաջ, թե՞ Լիբիայի ու Սիրիայի նման Էրդողանը կբավարարվի Ադրբեջանում ռազմաբազա հիմնելով ու այդկերպ ևս մեկ կողմից շրջափակելով Հայաստանը։

Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը

2020թ․ պատերազմի ժամանակ հապճեպ կերպով փոխվեց Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիխովը՝ տեղը զիջելով թուրք գործընկերոջը, դրանից առաջ փոփոխություններ եղան նաև դիվանագիտական կորպուսում՝ ազատվեցին 2004 թվականից՝ ավելի քան 16 տարի արտգործնախարարությունը ղեկավարած Էլմար Մամեդյարովից։

Ռազմական ու դիվանագիտական առումով Ադրբեջանում իշխանական աթոռներին նստեցին Թուրքիայի նշանակած պաշտոնյաները, Թուրքիայի մարդիկ՝ Գլխավոր շտաբի պետ՝ Քերիմ Վելիևը, ԱԳ նախարար՝ Ջեյհուն Բայրամովը։

«Դա արդեն ցույց տվեց, որ Ադրբեջանն ինքն իրեն հանձնեց։ Նույնիսկ Ադրբեջանի նախկին ԳՇ պետն ասել էր, եթե ամեն ինչ տալիս ենք թուրքերին, գուցե մեր կանանց էլ տանք նրանց։ Պատերազմի ժամանակ, եթե Թուրքիան իր ռազմական օգնությունը չցուցաբերեր, Ադրբեջանը որևէ հաջողության չէր հասնի, ուստի Ալիևը գնաց այդ զոհողություններին և զիջեց այն, ինչ ուզեց Թուրքիան»,-նշեց Տիրան Լոքմագյոյանը։

Հուլիսի 28-ին Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ։ «Մեր գաղափարը պարզ է՝ մեկ ազգ երկու պետություն և այդպես կլինի միշտ։ Այս առնչությամբ բազմաթիվ բանակցություններ են տեղի ունեցել, բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,-մասնավորապես  ասել է Շենթոպը։

«Սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ». Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին

Տիրան Լոքմագյոզյանը համոզված է, որ աստիճանաբար իրագործվում է Ադրբեջանի սուվերենության վերացման գործընթաց, ինչին ադրբեջանական հանրությունն ամենևին դեմ չէ։

62
թեգերը:
Իլհամ Ալիև, Թուրքիա, Ադրբեջան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ իրենց զորքերը ՀՀ տարածքում են. ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին
ԼՂ–ն Ադրբեջանի տարածքից դուրս է. Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի հարցազրույցը
Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին