Վոլգոգրադի մարզում` Վոլգոգրադ-Մոսկվա ճանապարհին շրջվել է աշխատանքային միգրանտներին տեղափոխող «Գազել» միկրոավտոբուսը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Վթարի հետեւանքով տուժել է 13 մարդ, որոնք տարբեր վնասվածքներ են ստացել։ Երկուսը ծանր վիճակում են։
Ավտոբուսում ընդհանուր առմամբ 14 ուղևոր է եղել, հիմնականում` Ուզբեկստանի քաղաքացիներ։
Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենաներ են բախվել. կա զոհ
Շատերը փաստաթղթեր չեն ունեցել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ «Գազելի» բոլոր ուղեւորները Ռուսաստանի տարածքում են գտնվում օրինական հիմունքներով։
Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են