Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ

224
(Թարմացված է 22:27 20.06.2021)
Ծանր, լարված, պատասխանատու օրվա ամենապատասխանատու եզրափակիչ փուլն է ընթացքում։

Հայաստանյան բոլոր ընտրատեղամասերում մեկնարկել է քվեաթերթիկների հաշվարկը։ Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է գործընթացի սկիզբը Երևանի 9/26 ընտրատեղամասում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ ըստ կարգի բացում քվեատուփն ու սկսում ծրարներից դուրս բերել քվեաթերթիկները։ Սա ծանր ու պատասխանատու օրվա թերևս ամենապատասխանատու՝ եզրափակիչ հատվածն է, ուստի հանձնաժողովի նախագահն առավել կենտրոնացած է, մի քիչ էլ՝ լարված։

«Խնդրում եմ ինձ հետ առարկություններ չանել, հարց կա, ձեռք բարձրացրեք, դրեք քվեարկությանը»,- դիմելով հանձնաժողովի անդամներին՝ ասում է նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմինե Մանուկյանը։

Տեսանյութում երևում է, թե նա ինչպես է խստորեն վերահսկում գործընթացը։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

224
թեգերը:
քվեարկություն, Երևան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ
Արձանագրվել է 47 առերևույթ հանցագործության դեպք․ ոստիկանություն
Ընդդեմ «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական թերթիկներ տարածողը ներկայացել է ոստիկանություն

Քիչ էր մնում` պատնեշը պոկեր. Տոկիոյում ոսկու արժանացած լողորդի մարզչի խելահեղ արձագանքը

322
(Թարմացված է 15:47 26.07.2021)
Արիարնե Տիտմուսի մարզիչը չափազանց բուռն է արձագանքել իր սանի հաղթանակին: Դին Բոքսալը նախկինում էլ է աչքի ընկել իր զգացմունքայնությամբ, բայց այս անգամ նա պարզապես պայթեցրել էր համացանցը՝ դառնալով Տոկիոյի օլիմպիական խաղերի մեմը։

Ավստրալացի լողորդ Արիարնե Տիտմուսի մարզիչ Դին Բոքսալը չի կարողացել զսպել իր հրճվանքը, երբ նրա սանը 400 մետր ազատ ոճի լողում դարձել է օլիմպիական խաղերի եզրափակիչի հաղթող։

Բոքսալը «գժվել» է Տիտմուսի արդյունքից հետո: Մարզիչն իր վրայից պոկել է բժշկական դիմակը, բղավել, բռունցքով հարվածել, գրեթե պոկել տրիբունաների պատնեշը, իսկ հետո ուրախությունից արտասվել։

Մարզչի մասնակցությամբ տեսանյութն արագորեն տարածվում է համացանցում։

Տիտմուսը հաղթել է 3 րոպե 56,59 վայրկյան արդյունքով` առաջ անցնելով ամերիկուհի Քեթի Լեդեկիից, որն օլիմպիական հնգակի չեմպիոն է ու աշխարհի 15-ակի չեմպիոն:

Արթուր Դալալոյանը պատմել է` ինչու է արտասվել օլիմպիական խաղերի որակավորման փուլում

Մինչև 2019 թվականը Լոդեկին 400 մետր ազատ ոճում չէր պարտվել ոչ մի խոշոր մրցաշարում, քանի դեռ չէր հայտնվել Տիտմուսը: Ավստրալուհին առաջին ջախջախիչ պարտությունը հասցրեց Կվանջուի աշխարհի առաջնությունում։ Երկրորդը գրանցվեց Տոկիոյի խաղերում. Լեդեկին առաջին անգամ պարտվեց օլիմպիական եզրափակիչում:

Ավստրալական թիմը բուռն ոգևորությամբ ընդունեց Արիարնեի «ոսկին»։ Բայց, իհարկե, ոչ այնքան բուռն, որքան նրա մարզիչը։

Հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց 32–րդ օլիմպիական խաղերում. լուսանկարներ

322
թեգերը:
տեսանյութ, մարզիչ, լողորդ
(1:02 / 7.43Mb / просмотров видео: 982)

Խոշոր վթար Երևանի կենտրոնում, 4 հոգու հիվանդանոց են տեղափոխել. տեսանյութ

441
2 վարորդները (մեկը` 29 տարեկան, մյուսը` 35) տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ևս մեկ վարորդ ու մեկ ուղևոր էլ` ««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Այս գիշեր հերթական վթարն է գրանցվել Երևանի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հուլիսի 26-ին` ժամը 02։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

Պարզվել է, որ բախվել են «Mercedes 350» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1992 թ․), «Mercedes W124» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1986 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Ա․ Ջ․, ծնված 1997 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes 350» և «Toyota Corolla» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները «Mercedes 350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի․ Մ․-ին (ծնված 1987 թ․) և «Mercedes W124» ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել «Mercedes W124» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ։

Կապանում 42-ամյա տղամարդն ընկել է ձորն ու մահացել

441
Ըստ թեմայի
Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները
Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. մահացածը դասակի հրամանատար էր
Նռնակ. արխիվային լուսանկար

Դավթաշենում «СРБ» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել

0
(Թարմացված է 13:06 27.07.2021)
Սակրավորները հայտնաբերված նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հուլիսի 27-ին, ժամը 10։25-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, իսկ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

0
թեգերը:
Ուկրաինա, Երևան, Դավթաշեն, նռնակ
Ըստ թեմայի
Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել
Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել
33-ամյա երիտասարդը ծեծել է հորը ու պայթեցրել նռնակը. մանրամասներ՝ Էջմիածնի սպանությունից