Պուտինի ու Բայդենի` նեղ կազմով բանակցություններն ավարտվեցին. տեսանյութ

104
(Թարմացված է 18:01 16.06.2021)
Ժնևի Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը տևեց մոտ երկու ժամ:

Ժնևում ավարտվեցին Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` նեղ կազմով բանակցությունները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 15:30-ին, գագաթնաժողովի առաջին մասը տևեց գրեթե երկու ժամ:

Շուտով կողմերը կանցնեն երկրորդ հատվածին, որը կանցկացվի ընդլայնված ձևաչափով։ Հանդիպումը ընդհանուր առմամբ 5 ժամ է նախատեսված։

Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

Համատեղ ասուլիս չի լինելու, նախագահները լրագրողների առջև առանձին–առանձին ելույթ կունենան։

Սա Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումն է այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր:

Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով

 

104
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, բանակցություն, տեսանյութ
Ըստ թեմայի
Չքնե՛ք Պուտինի հետ հանդիպման ընթացքում. Թրամփը` Բայդենին
Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը

Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին

60
(Թարմացված է 18:41 03.08.2021)
Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին ու կրակոցներ արձակած անձանց։

Նշվում է, որ հուլիսի 31-ի առավոտյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացան, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։ Այդ ընթացքում բաժնում ահազանգ է հնչել, որ Նանսենի փողոցում ծեծկռտուք է, կրակոցներ են լսվում։ Ոստիկանները տեղում հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մի քանիսին։ Տղամարդիկ բերման են ենթարկվել բաժին։

Պարզվել է, որ մի խումբ անձինք Նանսենի թիվ 1 հասցեի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել իրար։

Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։

Երևանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ

Կրակողը բերման ենթարկվածների թվում է եղել։ Երևանի Մայակ թաղամասում բնակվող 36-ամյա տղամարդու խուզարկությամբ ատրճանակը հայտնաբերվել է։

Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։

Նշանակվել են դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին տեղափոխել են հիվանդանոց

60
թեգերը:
Ծեծկռտուք, Երևան, ոստիկան
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. պարեկները բերման են ենթարկել «Զազոյին», «Զոզոյին» ու «Զիզիին»
Կրակոցներ Երևանում. հայտնի գործարարին պատկանող մեքենայի վրա կրակոցի հետքեր են եղել
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

Մարությանը շարունակում է պայքարել ապօրինի շինությունների դեմ. հերթը Քանաքեռ–Զեյթունինն է

84
(Թարմացված է 11:26 03.08.2021)
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է ապօրինի շինությունները քանդող բուլդոզերի աշխատանքը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով շարունակվում է ապօրինի շինությունների դեմ պայքարը։ Արդեն  ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Շենգավիթում, Էրեբունիում և Նոր Նորքում, Դավթաշենում, այժմ հերթը Քանաքեռ–Զեյթուն թաղամասինն է։

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է բուլդոզերը քանդում ապօրինի կառույցները։

«Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է: Տեսանյութը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից է», – գրված է տեսանյութին կից։

Ապամոնտաժվել են ոչ միայն տաղավարներ և քարե կառույցներ, այլև մեքենայի կայանման համար նախատեսված ձողեր։

Դալմայի այգիներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվում

84
թեգերը:
Հայաստան, Երևան, Հայկ Մարության, տեսանյութ
Гагик Царукян на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

0
(Թարմացված է 09:24 04.08.2021)
Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում և չի շփվում։ Ավելին` որոշել է, որ աշնանը չեն մասնակցելու ՏԻՄ որևէ ընտրության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը և իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

«Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու և իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ և անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որևէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, և ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում»,–գրում է «Ժողովուրդը»։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ևս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, և դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից:

«Հայտնի է նաև, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ 

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

0