(0:21 / 2.58Mb / просмотров видео: 171)

Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում․ «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել. տեսանյութ

516
(Թարմացված է 23:46 11.06.2021)
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են «Հար» խանութ-սրահը, չորս մարդատար ավտոմեքենա ու մոտակայքում կուտակած անասնակեր։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Վահագնի թաղամասում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ թաղամասում ռեստորանային համալիրի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

Сотрудники МЧС тушат пожар в районе Ваагни (11 июня 2021). Еревaн
© Sputnik / Marianna Paytyan
Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում են «Հար» խանութ սրահը, մոտակայքում կուտակած անասնակեր և կայանած չորս մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Сотрудники МЧС тушат пожар в районе Ваагни (11 июня 2021). Еревaн
© Sputnik / Marianna Paytyan
Խոշոր հրդեհ Երևանի Վահագնի թաղամասում

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։51-ին, մարվել՝ 23։44-ին։

516
թեգերը:
Երևան, խանութ, հրդեհ
(2:19 / 15.56Mb / просмотров видео: 2133)

«Գինի լիցն» ու հանրահավաքը. Սիրուշոն երգեց՝ ի աջակցություն «Հայաստանի»

1277
(Թարմացված է 21:24 18.06.2021)
Խորհրդանշականորեն երգչուհին կատարեց «Գինի լից» («Թալեաթի մահը») երգը, հավաքված բազմահազարանոց բազմությունն էլ ձայնակցեց երգչուհուն։

Այսօր կայացած «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ բեմահարթակ բարձրացավ երգչուհի Սիրուշոն։ Նա կանգնեց ամուսնու հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ու ամուսնու՝ պատգամավորության թեկնածու Լևոն Քոչարյանի կողքին. աջակցության խոսքերի փոխարեն նա պարզապես երգեց։

Խորհրդանշականորեն երգչուհին կատարեց «Գինի լից» («Թալեաթի մահը») երգը, հավաքված բազմահազարանոց բազմությունն էլ ձայնակցեց երգչուհուն։

Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ինքը մեծ ընտանիք ունի, բայց այսօր իր մեծ ընտանիքից երկուսն են բեմահարթակում՝ որդին ու հարսիկը։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, այն ավարտվում է այսօր կեսգիշերին։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

 

1277
թեգերը:
հանրահավաք, երգ, Սիրուշո
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Չկողմնորոշված ընտրողներ Երևանում, բևեռացվածներ` մարզերում. ո՞րն է ԼՀԿ–ի ընտրազանգվածը
Թույլ չենք տա սխալների կրկնություն. ՀԱԿ–ը նոր ԱԺ–ում հավակնում է դատավորի դերին
Ռոբերտ Քոչարյանն ասաց` որոնք են երկրի առաջ ծառացած 4 հիմնական խնդիրները
(1:25 / 9.70Mb / просмотров видео: 673)

«Քարոզարշավը հաղթարշավ դարձավ». «Հայաստան» դաշինքի քայլերթը` Երևանում. տեսանյութ

178
(Թարմացված է 21:02 18.06.2021)
Բազմահազարանոց բազմությունը, դաշինքի քաղաքական առաջնորդների գլխավորությամբ, հրապարակից Ամիրյան-Մաշտոց փողոցներով քայլում են դեպի Ազատության հրապարակ։

Հանրապետության հրապարակում այսօր անցկացված «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը շարունակվեց քայլերթով։

Բազմահազարանոց բազմությունը, դաշինքի քաղաքական առաջնորդների գլխավորությամբ, հրապարակից Ամիրյան-Մաշտոց փողոցներով քայլում են դեպի Ազատության հրապարակ։

Ինչպես իրենք են ասում՝ գնում են այնտեղ, որտեղից սկսվեց այս պատմությունը՝ ապացուցելու, որ տասներկու օր անց քարոզարշավը հաղթարշավ դարձավ։

Քայլերթի ընթացքում դաշինքի առաջնորդներն ու անդամները ձեռքով ողջունում էի հարակից շենքերի բնակիչներին, որոնք պատշգամբներից իրենց աջակցությունն էին հայտնում։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

178
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, երթ, Ընտրություններ, «Հայաստան» դաշինք, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Հսկայական եռագույն և թմբուկներ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը մեկնարկեց երթով
Չկողմնորոշված ընտրողներ Երևանում, բևեռացվածներ` մարզերում. ո՞րն է ԼՀԿ–ի ընտրազանգվածը
«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը բերման է ենթարկվել. քրեական գործ է հարուցվել
Պուգաչովայի և Գալկինի զավակները

«Սա հիթ է». Գարի և Լիզա Գալկինները հայրիկի ծննդյան օրն անակնկալ են մատուցել. տեսանյութ

31
(Թարմացված է 23:59 18.06.2021)
Ալլա Պուգաչովան երեխաների հետ երաժշտական համար է նախապատրաստել հայտնի շոումեն ամուսնու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաները` Գարին և Լիզան, որոշել են ուրախացնել հայրիկին արտասովոր շնորհավորանքով։ Հայտնի երգիծաբան և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը հունիսի 18-ին 45 տարեկան դարձավ։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Գալկինն ու Պուգաչովան հրաշալի ընտանիք ունեն, երեխաներն էլ շատ դաստիարակված են։ Նրանց տոնական երգը հավանության արժանացել շատերի կողմից։

Արտիստը շնորհավորանքներ է ստանում ընկերներից, գործընկերներից և երկրպագուներից։  Բայց նախևառաջ ընտանիքի անդամներից։ Գարի և Լիզա Գալկինները հոր համար ռեփ են կատարել։ Այդ երգով նրանք շնորհավորել են հայրիկի ծննդյան օրն ու նշել, որ «նա արժանի և խելացի, օրինակելի, հավատարիմ և ուժեղ տղամարդ է մեծացել»։

Գարին և Լիզան խոստովանել են, որ ուրախ են նրա երեխաները լինելու համար և ուզում են նրա պես լինել։

«Սա հիթ է», «Վաու։ Ինչ հիանալի շնորհավորանք է։ Երեխաները հրաշք են», «Որքան լավ է նման բան տեսնելն ու լսելը», «Բրավո ռեփի աստղերին», – այսպիսի մեկնաբանություններ են թողել Գալկինի երկրպագուները։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացած են 2011 թվականից։ Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` երկվորյակներ Լիզային և Գարիին։ Հեռուստահաղորդավար և երգիծաբան Գալկինի  համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար` հինգերորդը։ Պուգաչովայի ավագ դուստրը` հայտնի երգչուհի Կրիստինա Օրբակայտեն, 50 տարեկան է։

 

31
թեգերը:
ծնունդ, երեխա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Գալկինը հիանում է կնոջով, իսկ հետևորդներն այդ տեսանյութը տհաճ ու տարօրինակ են համարում
Ինչպես է հաջողվում 9 տարի շարունակ ապրել միասին. Գալկինը փակագծեր է բացել
Ծիրանագույնից մինչև «Կիմ Չեն Քարդաշյան»․ Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է հետևորդներին