Արտադրամասում Արցախից բերված զենք-զինամթերք է հայտնաբերվել․ տեսանյութ

58
(Թարմացված է 17:57 08.06.2021)
Ոստիկանները Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում ինքնաձիգ, ատրճանակ, փամփուշտներ, նռնակներ ու այլ զինամթերք են գտել։

Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արցախից բերված զենք զինամթերք են հայտնաբերել Իսակովի պողոտայի արտադրամասերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հունիսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ ստացան, որ մի տղամարդ Իսակովի պողոտայի արտադրամասերից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նույն օրը արտադրամասում զննություն կատարվեց: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողներին ներկայացվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, տարբեր տրամաչափի և հրազենների 500-ից ավելի փամփուշտ, չորս «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտատուփեր, խլացուցիչներ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր անցած տարվա հոկտեմբերին Արցախից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Գերատեսչությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։

ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել

58
թեգերը:
տեսանյութ, Արցախ, Զենք, Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմից հետո զենք–զինամթերքի ապօրինի շրջանառությունն աճի միտում ունի. Ֆիդանյան

2 ընկերություն` մեկ տանիքի տակ. Բջնիում օղի թորողները հայտնվել են ՊԵԿ–ի ուշադրության տակ

50
(Թարմացված է 15:17 16.06.2021)
Օղիները դրոշմավորված են եղել գինու համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերով։ Տուգանքի մոտավոր չափն արդեն գերազանցում է 300 մլն դրամը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն Կոտայքի մարզի Բջնի գյուղում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել։

ՊԵԿ տարածած հղորդագրության մեջ նշվում է, որ երկու ընկերություն օղու արտադրությամբ զբաղվել են նույն վայրում, բայց ՊԵԿ ներկայացրած ծանուցումներում նշել են տարբեր հասցեներ՝ խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջները:

ՊԵԿ աշխատակիցները պարզել են նաև, որ նշված ընկերությունները, չունենալով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք, արտադրում են նաև ցորենի սպիրտից պատրաստված օղի։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտման համար վերցվել են ալկոհոլային խմիչքների նմուշներ և նշանակվել փորձաքննություններ: «Եթե փորձաքննության արդյունքում հիմնավորվի, որ ընկերությունների կողմից արտադրվել են ոչ թե մրգային, այլ ցորենի օղիներ, ապա ընկերությունների կողմից պակաս վճարված պետական տուրքը կկազմի 30 միլիոն դրամ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Փորձել են Հայաստանից Վրաստան թմրանյութ ուղարկել փոստով. ՊԵԿ-ը հայտնաբերել է

Իսկ ցորենի օղի արտադրելու համար, ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու համար ընկերությունները կտուգանվեն նաև 300 միլիոն դրամով, կվերահաշվարկվի նաև ակցիզային հարկի պարտավորությունների չափը:

Պարզվել է նաև, որ արտադրված օղիները դրոշմավորված են եղել գինու համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերով։

Ընկերություններից մեկն էլ իր արտադրանքը դրոշմավորել է մյուս ընկերության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերով, ինչն արդեն քրեական պատասխանատվության տիրույթում է։

50
թեգերը:
Տուգանք, օղի, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Ինչու են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հրավիրել ՊԵԿ
«Ձեզնից իմացա». ՊԵԿ նախագահը լրագրողներից լսեց` ով է Մեղրիում մաքսային պահեստ կառուցում
Վրաստանը բացել է սահմանը, իսկ թուրքական բեռնատարների մուտքը Հայաստան արգելված չէ. ՊԵԿ

Էջմիածնում երկու տղամարդ տաքսի են նստել, տեղ հասել և վերջում փորձել խեղդել վարորդին

72
(Թարմացված է 20:28 15.06.2021)
32 և 35 տարեկան երկու տղամարդ ավազակային հարձակում են գործել Էջմիածնի տաքսի վարորդներից մեկի նկատմամբ։

Էջմիածնում ոստիկանները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք փորձել են խեղդել մի տաքսու վարորդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Տուժողը պատմել էր` Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։ Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին փողերը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ։ Հետախույզները տեղեկություններ են ստացել, որ ավազակային հարձակումը հնարավոր է` կատարած լինեն նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված՝ 32 և 35 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը Երևանի, մյուսը՝ Էջմիածնի բնակիչ է։

Ավազակություն Ազատության հրապարակում․ տղան սպառնացել է դանակով ու հափշտակել հեռախոսը

Հաղորդումից ժամեր անց կասկածյալները Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հայտնաբերվել և բերման են ենթարկվել։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։

Երևանում զինված ավազակային հարձակում է կատարվել տարադրամի փոխանակման կետի վրա

72
թեգերը:
տաքսի, Էջմիածին, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Բացահայտվել է Սիսիանում կատարված ավազակային հարձակման դեպքը
Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել
Մաքսայինի նախկին պետի տան վրա ավազակային հարձակման գործով կդատվի ԱԺ նախկին պատգամավորը
Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը
Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

61
(Թարմացված է 16:55 16.06.2021)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի հայտարարությանը։

«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք– չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին», – ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ իրենք ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են։ Փաշինյանը խոստացավ նրանց առնվազն հեռացնել աշխատանքից։

«Այսօր արդեն նախաձեռնող խմբեր են ձևավորվել` կոմբինատի աշխատողների։ Մեզ ասում են` պե՞տք է գործադուլ անենք։ Մենք ասում ենք` չէ, պետք չի, թեև գործադուլն էլ պայքարի ձև է»,– ասաց նա` հավելելով, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

Հիշեցնենք` երեկ` հունիսի 15-ին, Փաշինյանը Կապանում իր քարոզարշավի ժամանակ նշել էր, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, առաջիկայում զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։

Կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատն այսօր պատասխանել էր Փաշինյանի հայտարարությանը` նշելով, որ դրա վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացնելու իրավասու մարմիններին։

«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին

61
թեգերը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան