Իրանից ներմուծված սրբապատկերների բաղադրության մեջ 7 կգ թմրանյութ է հայտնաբերվել. տեսանյութ

111
(Թարմացված է 10:41 08.06.2021)
Սրբապատկերներն Իրանից բեռնատարներով Հայաստան են տեղափոխել ԻԻՀ մի շարք քաղաքացիներ` հետագայում դրանք մաքսանենգ ճանապարհով արտահանելու նպատակով։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց:

Պարզվել է, որ թմրանյութը Իրանի քաղաքացի Ա. Ա-ն հանձնել է բեռնափոխադրող ընկերությանը, և այն պահվել է Ճապոնիա ուղարկվող առաքանիում, երկու սրբապատկերների բաղադրության մեջ:

Իրանի քաղաքացի Հ.Կ-ին պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ևս երեք նույնատիպ սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ ևս  հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

Արդյունքում պարզվել է, որ նշված թմրամիջոցները քողարկված ձևով՝ սրբապատկերների բաղադրությանը խառնված վիճակում, մաքսային հսկողությունից թաքցնելով, Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատարներով Հայաստան են տեղափոխել ԻԻՀ մի շարք քաղաքացիներ` հետագայում դրանք ՀՀ–ից մաքսանենգ ճանապարհով արտահանելու նպատակով։

Հայտնաբերված թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 7 կգ:

Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել են ԻԻՀ 4 քաղաքացի։ Հայտնաբերված սրբապատկերներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

111
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, թմրանյութ
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն ակնկալում է շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունը. հայտարարություն
ԱԱԾ–ն բացահայտել է պետական դավաճանության աննախադեպ դեպք. տեսանյութ
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը. տեսանյութ

Պուտինի ու Բայդենի` նեղ կազմով բանակցություններն ավարտվեցին. տեսանյութ

38
(Թարմացված է 18:01 16.06.2021)
Ժնևի Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը տևեց մոտ երկու ժամ:

Ժնևում ավարտվեցին Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` նեղ կազմով բանակցությունները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 15:30-ին, գագաթնաժողովի առաջին մասը տևեց գրեթե երկու ժամ:

Շուտով կողմերը կանցնեն երկրորդ հատվածին, որը կանցկացվի ընդլայնված ձևաչափով։ Հանդիպումը ընդհանուր առմամբ 5 ժամ է նախատեսված։

Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

Համատեղ ասուլիս չի լինելու, նախագահները լրագրողների առջև առանձին–առանձին ելույթ կունենան։

Սա Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումն է այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր:

Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով

 

38
թեգերը:
տեսանյութ, բանակցություն, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Չքնե՛ք Պուտինի հետ հանդիպման ընթացքում. Թրամփը` Բայդենին
Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը

Ո՞ր դեպքում Սանասարյանը կկանգնի Փաշինյանի կամ Քոչարյանի կողքին

46
(Թարմացված է 17:09 16.06.2021)
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ,  վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ միայն մի դեպքում պատրաստ է կանգնել ինչպես Փաշինյանի, այնպես էլ այն քաղաքական ուժերի կողքին, որոնց դեմ տարիներ շարունակ պայքարել է։ 

Օրվա իշխանությունը ձախողել է մինչ օրս տված գրեթե բոլոր խոստումները, նախկիններն էլժամանակին ունեցած ռեսուրսներն ի նպաստ Հայաստանի չեն օգտագործել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։

«Մենք քաղաքացիներին ասում ենք, որ դուրս գան այդ մոլորությունից, որ, ի դեմս «Ինքնիշխան Հայաստանի», ունեք այլընտրանք` սկզբունքային, պայքարող, տարիներ շարունակ փողոցում և տարբեր ճգնաժամային իրավիճակներում քաղաքացու կողքը կանգնած, քաղաքացուն ուղղորդած գործիչներ, մի թիմ, որի մեծ մասը եղել է և՛ Ապրիլյանի, և՛ 44-օրյայի ամենածանր կետերում։ Այս թիմի միջոցով կարող եք տեսնել ձեր ներկայությունը խորհրդարանում»,- ասաց նա։

Խորհրդարան անցնելու դեպքում Սանասարյանի թիմը Փաշինյանի և նախկին իշխանությունների հետ ճանապարհ գնալու, կոալիցիա կազմելու հավանականությունը բացառում է, բայց եթե արտաքին քաղաքական ոլորտում համախմբվելու անհրաժեշտություն լինի, որտեղ հարկ կլինի պաշտպանել Հայաստանի շահը, պատրաստ են կանգնել նաև ՀՀ երրորդ հանրապետության երբեմնի ղեկավարների կողքին։

«Մենք բացառում ենք ուղղակի համագործակցությունը հատկապես այն ուժերի հետ, որոնց դեմ տարիներ շարունակ կռիվ ենք տվել։ Ներկաներն էլ չեն կարողանում երկիր կառավարել։ Եթե Հայաստանի արտաքին քաղաքական շահը սպասարկող մի բան լինի, հնարավոր է` նրանց հետ էլ համագործակցենք, բայց ներքաղաքական գործընթացներում որևէ մեկի հետ հակված չենք որևէ գործողություն անել»,- նշեց Սանասարյանը։

Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

Սանասարյանը պատմել է նաև քարոզարշավի ընթացքում տարբեր քաղաքական ուժերի կողմից կիրառվող մանիպուլյացիաների, Փաշինյանի հետ վերջին հանդիպման, իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքի, բանակի կառուցվածքի փոփոխության, արցախյան հիմնահարցի կարգավորման, արտաքին համագործակցության վեկտորը փոխելու, նոր դաշնակիցներ ունենալու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու կուսակցության տեսլականի մասին։

46
թեգերը:
Ընտրություններ, Դավիթ Սանասարյան
Ըստ թեմայի
Մարտի 1-ի նիստը հետաձգվեց. ընտրություններից հետո պարզ կլինի` ով ինչ կարգավիճակ կունենա
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը
И.о. премьер-министра Никол Пашинян с предвыборной кампанией в Ширакской области (9 июня 2021). Мец Манташ

«Հանգիստ մի հատ. դուք չեք որոշելու, թե որտեղ է թուրքը նստելու». Նիկոլ Փաշինյան

0
Նիկոլ Փաշինյանն Արենիում խոսում էր սահմանազատման մասին։ Ի պատասխան մի կին նրան հարց ուղղեց, թե ի՞նչ է լինելու` թուրքն արդեն նայում է իրենց բակերին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Քարոզարշավի շրջանակում Արենի այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից մի կին հետաքրքրվեց` սահմանազատման աշխատանքների ավարտից հետո ի՞նչ է լինելու իրենց համայնքում։

«Թուրքը գալո՞ւ է, մեր բակում նստի՞։ Հեն է` մեր բակում է, նայում են մեր բակին արդեն, բաղերին»,–հարցրեց կինը։

«Հանգիստ մի հատ։ Ես ասում եմ, որ դուք չեք որոշելու, թե որտեղ է թուրքը նստելու։ Ինչ վերաբերում է նրան, որ թուրքը նայում է, ապա 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կիրանց, Բերքաբեր, Ճամբարակ համայնքներին։ Պետք չի խուճապ տարածել։ Էդ որ ասում եք՝ թուրքը գալու է ձեր բակում նստի, ղալաթ է անելու»,–պատասխանեց Փաշինյանը։

Նա հավելեց, թե պետք չէ նման լուրեր տարածել։

0