«Տղաները մեկ–երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ». Նիկոլ Փաշինյան

271
(Թարմացված է 18:09 08.06.2021)
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ տղաները չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հայ գերիները ևս մեկ-երկու ամիս գերության մեջ մնալու համար կներեն իրեն։

«Գերիների հարցն ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել` անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և, այո, նրանք մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե մենք հանուն նրանց ազատության զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այո, մենք պետք է ուշադիր լինենք մեր գերեվարվածների ընտանիքների նկատմամբ։ Պետությունը ինչ հնարավոր է, անում է։ Բայց եկեք թույլ չտանք` մեզ մեր ցավերով մեզ ավելի ցավացնեն, թույլ չտանք, որ մեր վերքերը մեզնով ավելի խորացնեն»,– հայտարարեց Փաշինյանը Արմավիրի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Հայ գերիներին պահել էին ապակյա խցում. ՄԻՊ-ն արձանագրում է մարդու իրավունքների խախտումները

Նշենք, որ արցախյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինն Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին: Թե քանի հայ գերի կա Ադրբեջանի տարածքում, հստակ հայտնի չէ։ Ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվը տատանվում է 200–ի սահմանում։

Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+

271
թեգերը:
Ադրբեջան, գերի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (339)
Ըստ թեմայի
Սպառազինության որ տեսակները որքանով են ավելացել բանակում. Փաշինյանը թվեր ներկայացրեց
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ հայտնեց
«Ինչ ասել եմ` պահելու և պահպանելու եմ». Ծառուկյանը` Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Արմեն Չարչյանն ազատության մեջ է. տեսանյութ

167
(Թարմացված է 09:17 20.06.2021)
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր բավարարել է պաշտպանների բողոքը:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և Էրիկ Ալեքսանյանի բողոքը:

Քիչ առաջ պրոֆեսոր Չարչյանը դուրս է եկել «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

167
թեգերը:
Դատարան, բժիշկ, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը բերման է ենթարկվել. քրեական գործ է հարուցվել
Արմեն Չարչյանը ճնշում է գործադրել աշխատակիցների նկատմամբ. ՀՔԾ
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

Նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը. տեսանյութ

175
(Թարմացված է 08:56 20.06.2021)
Նախատեսվում էր, որ նախագահը կքվեարկի ժամը 09:00-ին, սակայն նա կես ժամ շուտ եկավ ընտրատեղամաս։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց ԱԺ արտահերթ ընտրություններում։  Նա իր ընտրությունը կատարեց Բաղրամյան պողոտա 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքում տեակայված ընտրատեղամասում։ Սարգսյանը դիմակով էր, սակայն երևում էր, որ լավ տրամադրություն ուներ։

Президент Армен Саркисян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Президент Армен Саркисян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн

Նախատեսվում էր, որ նախագահը կքվեարկի ժամը 09:00-ին, սակայն նա կես ժամ շուտ եկավ ընտրատեղամաս։ Sputnik Արմենիայի թղթակիցներին հաջողվեց տեսանկարահանել նախագահի քվեարկության պահը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան

Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացիներ։ Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը։

Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

175
թեգերը:
Նախագահ, Երևան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Արմեն Սարգսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ребенок

«Աստված տվեց այդ ուրախությունը». դիջեյ Smoke-ը որդուն Ադամ Սահակյանի պատվին է անվանակոչել

0
Դիջեյ Smoke–ը նամակ է հղել Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մորը` տիկին Գայանեին։ Նրա երազանքը կատարվել է։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Դիջեյ Smoke-ը որդի է ունեցել` նրան անվանակոչելով Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի պատվին։ Տեղեկությունը հրապարակվել է Ադամ Սահակյանի անունով բացված Facebook–յան էջում։

Դիջեյը Ադամի մորը` տիկին Գայանեին, նամակ է ուղարկել , որը հոր և փոքրիկի լուսանկարին կից հրապարակվել է նույն էջում։

«Երբ ապրիլյանի ժամանակ տեսա մեր բոլորի Ադամին, նրա հայացքը, աչքերը, իսկական հայ տղա, Աստծուց մի բան խնդրեցի, որ էլի տղա ունենամ (մեկն արդեն ունեի) ու անունը Ադամ դնեմ։ Հոգուս խորքում փափագում էի այդ պահը, ու Աստված ինձ տվեց այդ ուրախությունը։ Երեք ամիս առաջ ես որդի ունեցա ու նրան անվանակոչեցի ԱԴԱՄ՝ Ձեր որդու պատվին։ Երբ հարցնում են` ինչո՞ւ Ադամ, հպարտությամբ ասում եմ` մեր բոլորի Ադամի պատվին»,–ասված է տիկին Գայանեին ուղղված նամակում։

Հիշեցնենք, որ Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա ընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

0