00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ կհանգեցնի ուրիշին նմանվելու ցանկությունը. Աղուզումցյանը` հայկական ընտանիքի մասին

Բաժանորդագրվել
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, hոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ ընտանիքների առջև ծառացած խնդիրներին և այն փոփոխություններին, որոնք ազդում են ընտանիքների նկարագրի վրա։

Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` հայկական ավանդական ընտանիքը գլոբալիզացիոն գործընթացների ազդեցության հետևանքով ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Ըստ նրա` հայկական ընտանիքների հիմքում վերջին 50 տարիների ընթացքում եղել են այն սկզբունքներն ու իրողությունները, որոնք Հայ առաքելական եկեղեցին ամրագրել է ընտանիք գաղափարի մեջ։

«Քանի որ տևական ժամանակ, նույնիսկ դարերի ընթացքում մենք չենք ունեցել պետականություն, հետևաբար դրան փոխարինել է նաև ընտանիքը, որն առաջնորդվել է եկեղեցու կողմից առաջադրվող արժեհամակարգով, իսկ խորհրդային տարիներին հայկականն ընտանիքն առաջնորդվում էր արդեն հասարակական գաղափարախոսությամբ, որը բնորոշ էր Խորհրդային Միությանը»,– Sputnik Արմենիայի եթերում ասում է հոգեբանը։

Աղուզումցյանի կարծիքով` մեր օրերում համատարած համահարթեցման պայմաններում նույնիսկ ազգերի միջև տարբերությունները կրճատվել են, մոտեցումները դարձել են ավելի ընդհանուր, ու թեև դա զարգացման օրինաչափությունն է, սակայն մյուս կողմից մենք կորցնում են ընտանեկան կարևոր սկզբունքները, որոնք հայերի համար միշտ եղել են սրբություն։

Ավելին, հոգեբանի համոզմամբ, Հայաստանն այսօր չունի ծնող պատրաստելու ինստիտուտ, հայկական ընտանիքների վրա ազդում են միանգամից մի քանի գործոններ` սոցիալ–տնտեսական, բարոյահոգեբանական, քաղաքական։ Հայկական ընտանիքների կենսագործունեության հարցում շատերը ձգտում են նմանվել զարգացած երկրներին, սակայն ընդօրինակումները որոշ դեպքերում, ըստ Աղուզումցյանի, կարող են հարուցել շատ լուրջ խնդիրներ, քանզի մեր հոգեկերտվածքն ու արժեքային համակարգն է բոլորովին տարբեր։

Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան

Լրահոս
0