Եթե Սերժ Սարգսյանը 6-7 ամիս էլ մնար, Արցախի խնդիրն էապես լուծված կլիներ. Գալուստ Սահակյան

234
(Թարմացված է 20:22 04.06.2021)
Ո՞ր քաղաքական ուժերն են նախընտրական պայքարի ֆավորիտները։ Քանի՞ ուժ կլինի նոր ԱԺ–ում։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն դաշինք կնքեց Վանեցյանի կուսակցության հետ, և որո՞նք էին հանրապետականների ձախողումները։ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է այս և այլ հարցերի։

Գալուստ Սահակյանի կանխատեսումներով` խորհրդարանում կլինեն 4 կամ 5 քաղաքական ուժեր։

«Բնական է` պայքարը հիմնականում կլինի «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքների, «Բարգավաճ Հայաստանի» և տխրահռչակ այսօրվա իշխանությունների միջև, իսկ 5-րդը դեռ չեմ կարողանում որոշել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Նրա խոսքով` մարդիկ մտածում են՝ ընտրություն է, կուսակցություն կազմենք, մասնակցենք ընտրության, կարող է՝ մեր բախտը բերի կամ ինչ-որ ձևով հնարավորություն ստացվի հետագայի համար։

Գալուստ Սահակյանը պատմեց, որ ի սկզբանե իրենք բոլորն էլ դեմ էին, որ ՀՀԿ-ն մտնի ընտրական գործընթացների մեջ. նրա խոսքով` չէին ուզում փնթիների հետ գնալ խորհրդարանական ընտրությունների։

«Մեզ ոչ թե առաջարկեցին, այլ մենք հասկացանք, որ լիազորված ենք մտնել դրա մեջ, քանի որ մեր մասնակցությամբ եղանակը լրիվ փոխվել է»,-ասաց Սահակյանը։

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Արթուր Վանեցյանի կուսակցության հետ դաշինք կազմելու առումով որևէ խնդիր չի տեսնում, համատեղ գնում են առաջ։

«Մեր խնդիրը երբևէ որևէ պաշտոն գրավելը չէ։ Մեր խնդիրն ուրիշ է, մենք ընդամենը պայքարում ենք, որ այս իշխանությունը փոխվի։ Սա է հիմնական խնդիրը։ Ենթադրենք՝ Վանեցյանենց հետ չլինեինք, մեկ ուրիշի հետ լինեինք, պետք է պարզաբանեինք՝ ինչու նրանց հետ»,-ասաց Սահակյանը։

Նա հիշեցրեց, որ որոշակի ժամանակահատվածներում իրենք տարբեր քաղաքական ուժերի հետ են դաշինքներ կնքել։

«Ես գտնում եմ, որ երկիրը ղեկավարելու համար էն քաղաքական ուժերը, որոնք որոշակի կարողություններ ունեն, պետք է միասին կարողանան հանդես գալ, և մենք այդ ճանապարհով ենք գնացել,- ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահը, որն այս իշխանության վերարտադրվելու շանսեր չի տեսնում։– Եթե (Նիկոլը) խախտումներ չանի, 10 տոկոս կամ մի փոքր ավելի ձայն կունենա, իսկ եթե խախտումներ անի, 20-22 տոկոս ձայն է հավաքելու, ոչ ավելի»։

Սահակյանն անդրադարձավ նաև 2018 թվականի իրադարձություններին ու Արցախի խնդրին։

«Մարդիկ ասում են, որ թերություններ ենք ունեցել։ Իհարկե, իշխանություն ես, թերություն էլ պետք է ունենաս, բայց էդ թերությունները ոչ թե նրանից են, որ ստիպված թերության ես գնացել, այլ աշխատանքի պրոցեսում որևէ ձեռնարկում անելուց այդ թերություններն ի հայտ են գալիս, աշխատում ես հետագայում դրանք փակել։ Սա է եղել մեր իշխանությունը։ Չեմ կարծում, որ մեր իշխանությունը չգիտեմ՝ ինչ էր արել, որ մեր երկրում գունավոր հեղափոխություն լիներ։ Սա գունավոր հեղափոխություն էր»,-համոզված է Սահակյանը։

Նա կարծում է, որ եթե հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս 6-7 ամիս մնար, Ղարաբաղի խնդիրն էապես լուծված պիտի լիներ։

Ինչ վերաբերում է մայիսի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն, ապա ըստ Սահակյանի` եթե նման ձևով ներխուժում են քո տարածք, ապա պետք է անմիջապես պատերազմ հայտարարվեր։

«Հիմա մտածում ես, որ ԱՊՀ անդամ կամ այլ երկրներ գալու են, կողքդ կանգնե՞ն։ Բացի Ռուսաստանից, մեր կողքը որևէ մեկը դեռևս չի կանգնել»,–արձանագրեց ՀՀԿ փոխնախագահը։

6-րդ գումարման Ազգային ժողովի խոսնակը խոստովանեց, որ ժամանակին, երբ ինքն էր Ազգային ժողովի նախագահը, իր հումորով ու լիրիկայով փորձում էր պատգամավորներին զերծ պահել վեճերից ու կռիվներից։

234
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Գալուստ Սահակյան, Հայաստան

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում․ տեսանյութ

45
(Թարմացված է 14:38 13.06.2021)
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Խաղաղօվկիանոսյան նավատորմը «դուրս շպրտում» պայմանական հակառակորդին։

Զորավարժությունների ընթացքում նավերի և հականավային ուղղաթիռների անձնակազմերը մշակել են հրետանային կրակ վարելը, նաև պայմանական հակառակորդի սուզանավի որոնումը, հետապնդումն ու դուրս մղումը:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։ Մարտական առաջադրանքների մշակմանը մասնակցում են հեռահար հականավային ինքնաթիռներ, ՄիԳ-31ԲՄ կործանիչներ և ՌԴ օդատիեզերական ուժերի այլ ինքնաթիռներ:

45
թեգերը:
օվկիանոս, Զորավարժություններ, Ռուսաստան

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում

47
(Թարմացված է 12:52 12.06.2021)
Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել հայ-վրացական համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։

ՊԵԿ նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար. տեսանյութ

Հայ և վրացի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների գործակցությունը, ինչը դրականորեն կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման գործընթացի վրա:

Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու քայլերը` բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը ավարտին հասցնելու համար։

Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

47
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Բագրատաշեն անցակետ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ-վրացական սահմանային անցակետերից միայն մեկը բաց կլինի. դեսպանություն
Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ
Հայ-վրացական սահմանային անցակետերից ևս մեկը կբացվի քաղաքացիների համար
Մանիժա

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

0
(Թարմացված է 20:27 13.06.2021)
Հայտնի ռուս երգչուհի Մանիժան հանգստյան օրերը Հայաստանում է  անցկացնում։ Դատելով ամեն ինչից` նա լավ ժամանակ է անցկացնում։ Սակայն մեկնաբանություններ այդ առիթով ստանալ չհաջողվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան մի քանի ժամ առաջ իր «սթորիում» երկու լուսանկար է հրապարակել կոլորիտային ռիթեյլ–խանութից։ Sputnik Արմենիայի թղթակիցը ճանաչել է երևանցիներին ծանոթ տեղանքը։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Լուսանկարներից մեկում աղջիկը «ավտոտնակ–խանութի» հայելու մեջ սելֆի է անում, որպես դեկոր է այստեղ ծառայում ծառը։ Մյուսում` հավանաբար խանութի տիրոջ երեխան է։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Խանութի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեցին երգչուհու այցն իրենց խանութ, սակայն նաև չհերքեցին։

Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Աղջիկը նաև ռեստորանում արված լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կարելի է նկատել մենյուի մի հատվածը, որտեղ գները նշված են դրամով։ Պարզել` թե դա որ ռեստորանն է չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ավանդական հայկական խոհանոց է ներկայացված։  Մենյուի երևացող հատվածում կարելի է խաշլամայի տեսականի տեսնել։

Մանիժայի այցի նպատակը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին որոշել է պարզապես հանգստանալ։ Հուսանք, որ դա նրան հաջողվել է։

0
թեգերը:
Եվրատեսիլ, Երևան, ռուս, երգչուհի