Հարոյանի մասնակցությունը հարցականի տակ է. Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել

83
(Թարմացված է 16:16 04.06.2021)
Հունիսի 1-ին Խոակին Կապառոսի սաները ոչ-ոքի հաշվով ավարտեցին հանդիպումը աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։ Դա Հայաստանի հավաքականի 9-րդ հանդիպումն էր առանց պարտության։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Օլիմպիական» մարզադաշտում՝ հունիսի 5-ին «Տրե Կրունուրի» հետ հանդիպումից առաջ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Կետրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը մարզվել է անհատական ծրագրով։

«Ամենայն հավանականությամբ Հարոյանը չի մասնակցի նաև շվեդական թիմի հետ հանդիպմանը»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Խոակին Կապառոսի սաները ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։ Դա Հայաստանի ընտրանու 9-րդ հանդիպումն էր առանց պարտության։

83
թեգերը:
Շվեդիա, Հայաստան, ֆուտբոլ
Ըստ թեմայի
«Ալաշկերտը»` չեմպիոն. թիմը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի ֆուտբոլի մրցաշրջանի հաղթող
Արարատ-Արմենիայի երկրպագուները պահանջում են հեռացնել մարզիչին և «տուրիստ ֆուտբոլիստներին»
Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին հայտնել է, որ ֆուտբոլիստը մնալու է «Յուվենտուսում»

Տեղատարափ անձրևները հեղեղել են Ղրիմը. ավելի քան 1700 մարդու են տարհանել

70
(Թարմացված է 17:05 19.06.2021)
Ղրիմում շարունակվում են տեղատարափ անձրևները․ ականատեսները պնդում են, որ ավելի քան քսան տարի նման բան չի եղել։

Երեկ գրեթե ամբողջ թերակղզում տեղացել է տեղումների մեկուկես ամսվա նորման՝ հեղեղելով Կերչը։

Մարզում արտակարգ դրություն է հայտարարվել: Թե ինչպիսի իրավիճակ է Կերչում, երևում է տեսանյութում։

Երևանից հնարավոր կլինի մեկնել Ղրիմ և վերադառնալ

Այնուհետև անձևները հասել են նաև Յալթա։ Այնտեղ տեղումների մեկ ամսվա նորմա տեղացել է ընդամենը վեց ժամում, հունից դուրս է եկել Վոդոպադնայա գետը, որը հեղեղել է քաղաքի փողոցները։ Ավելի քան 1770 մարդու տարհանել են։

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

70
թեգերը:
տեսանյութ, Անձրև, Ղրիմ

Հեռու ցնցումներից ու պառակտումներից. Գարեգին Բ–ն ընտրություններին ընդառաջ ուղերձ է հղել

41
(Թարմացված է 13:08 19.06.2021)
Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով`կենսական անհրաժեշտություն է, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հանդես է եկել ուղերձով։

«Սիրելի ժողովուրդ, մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք պարտք ու պատասխանատվություն ունենք մեր անկախ պետականության պահպանման ու ամրապնդման, մեր հայրենիքի զորացման համար։ Պատասխանատվություն ունենք մեր զոհված նահատակների լուսավառ հիշատակի, մեր ներկայի ու գալիքի, մեր սերունդների առջև։ Ի Հայաստան, ի Արցախ և ի սփյուռս, մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ թոթափելու հետպատերազմյան և նախընտրական օրերին ստեղծված լարվածությունը, վերահաստատելու համերաշխությունը»,–ասել է կաթողիկոսը։

Նրա խոսքով`կենսական անհրաժեշտություն է, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։ Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները և հասարակության մեջ թշնամանքի սերմանումը, բռնության ու հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը:

«Հայրապետական մեր հորդորն է, սիրելի ժողովուրդ, զերծ մնալ ատելության խոսքից, անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն, օրինահարգություն և նոր փորձություններով չվտանգել հայրենական մեր կյանքը։ Մեր պատմության նոր էջը կերտենք հավատքով ու լավատեսությամբ, սիրով ու միասնականությամբ»,–ասել է նա։

Կաթողիկոսը շեշտել է, որ Հայաստանում կայուն իրավիճակով, մեր ամուր պետականությամբ է նաև պայմանավորված Արցախի ապագան, արցախցիների հիմնախնդիրների հաղթահարումը։

Նա կոչ է արել մասնակցել ընտրություններին, անտարբեր չմնալ մեր երկրի վաղվա օրվա հանդեպ։

Հիշեցնենք`Հայաստանում ԱԺ ընտրությունները կայանալու են վաղը` հունիսի 20-ին։ 

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

41
թեգերը:
Ընտրություններ, կաթողիկոս, Հայաստան

Ինչպես հրշեջները մարեցին Նուբարաշենի աղբավայրի հրդեհը. տպավորիչ լուսանկարներ

0
(Թարմացված է 22:01 19.06.2021)
  • Նուբարաշենի աղբավայր
  • Փրկարարների հերթական ջոկատը մոտենում է Նուբարաշենի աղբավայրին
  • ԱԻՆ աշխատակից
  • ԱԻՆ–ի ավտոմեքենա
  • ԱԻՆ աշխատակիցը պատրաստվում է մարել հրդեհի հերթական օջախը
  • ԱԻՆ աշխատակիցները մարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը
  • Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցում է ԱԻՆ աշխատակցի հետ
  • Հրդեհի օջախներ
  • ԱԻՆ աշխատակիցները պատրաստվում են մարել հրդեհի հերթական օջախը
  • ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհը
  • ԱԻՆ աշխատակից
  • ԱԻՆ աշխատակիցները մարում են հրդեհի օջախը
  • ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհի օջախը
  • Ինչ տեսք ունի Երևանը Նուբարաշենի աղբավայրից
Հայաստանի ամենախոշոր աղբավայրում բռնկված հրդեհը մարել են, բայց հրշեջ–փրկարարները շարունակում են հերթապահել տարածքում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները 10 օր շարունակ 24-ժամյա ռեժիմով աշխատում էին Հայաստանի ամենամեծ աղբավայրում և մարում էին հրդեհի օջախները։

Միայն 10 անց նրանց հաջողվեց վերջնականապես մարել հունիսի 8-ին բռնկված հրդեհը։ Հրշեջ–փրկարարների աշխատանքին խանգարում էին մի շարք գործոններ ՝ չոր եղանակը, քամին, ինչպես նաև տեղանքի դժվարամատչելիությունը։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր աղբավայր և սեփական աչքերով տեսել, թե ինչպես են հրշեջները պայքարում կրակի դեմ։ 

Հիշեցնենք` հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18։40-ին։ Սահմանվել էր հերթապահություն։ Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել էր հրդեհի նոր երկու օջախ, որոնցից մեկը մարվել էր, արդյունքում այրվել էր մոտ 400 խմ շինարարական աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված էին Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, երկու բեռնատար մեքենա, հինգ տրակտոր, օժանդակ մեքենա (ջրատար), երկու ինժեներական տեխնիկա և ինքնաթափ մեքենա։

0
  • Նուբարաշենի աղբավայր
    © Sputnik / Aram Nersesyan

    Նուբարաշենի աղբավայր

  • Փրկարարների հերթական ջոկատը մոտենում է Նուբարաշենի աղբավայրին
    © Sputnik / Aram Nersesyan

    Փրկարարների հերթական ջոկատը մոտենում է Նուբարաշենի աղբավայրին

  • ԱԻՆ աշխատակից
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակից

  • ԱԻՆ–ի ավտոմեքենա
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ–ի ավտոմեքենա

  • ԱԻՆ աշխատակիցը պատրաստվում է մարել հրդեհի հերթական օջախը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցը պատրաստվում է մարել հրդեհի հերթական օջախը

  • ԱԻՆ աշխատակիցները մարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցները մարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը

  • Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցում է ԱԻՆ աշխատակցի հետ
    © Sputnik / Aram Nersesyan

    Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցում է ԱԻՆ աշխատակցի հետ

  • Հրդեհի օջախներ
    © Sputnik / Aram Nersesyan

    Հրդեհի օջախներ

  • ԱԻՆ աշխատակիցները պատրաստվում են մարել հրդեհի հերթական օջախը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցները պատրաստվում են մարել հրդեհի հերթական օջախը

  • ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհը

  • ԱԻՆ աշխատակից
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակից

  • ԱԻՆ աշխատակիցները մարում են հրդեհի օջախը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցները մարում են հրդեհի օջախը

  • ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհի օջախը
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցը մարում է հրդեհի օջախը

  • Ինչ տեսք ունի Երևանը Նուբարաշենի աղբավայրից
    © Sputnik / Aram Nersesyan

    Ինչ տեսք ունի Երևանը Նուբարաշենի աղբավայրից

թեգերը:
Լուսանկար, հրշեջ, Նուբարաշենի աղբավայր, Հայաստան