Հին մեքենան հնարավոր կլինի փոխարինել նորով. նոր օրենքի հիմնական կետերը

128
(Թարմացված է 10:29 02.06.2021)
Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է Հարկային օրենսգրքում օրերս ընդունված փոփոխությունները։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ավտոարտադրողնեռրի պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը ներկայացնում է Հարկային օրենսգրքում օրերս ընդունված փոփոխությունները։ Դրանցով Հայաստանում գործարկվում է Արևմուտքում ընդունված trade-in սխեման, ըստ որի օգտագործած մեքենան հնարավոր է վաճառել ավտոսրահում, իսկ հետո, հավելավճարով, գնել նորը։

Օգտագործված մեքենան սրահը պետք է վաճառի ինքնուրույն, ուստի նա կգնահատի իրեն առաջարկվող մեքենան և դրա վրա կատարվելիք ծախսերը, որից հետո կորոշի` պատրաստ է այն գնել, թե ոչ։

Վաճառքի ժամանակ էլ յուրաքանչյուր ավտոսրահ ինքն է որոշելու, թե ինչ լրացուցիչ բոնուսներ առաջարկել գնորդին. մեկը կարող է առաջարկել մեկ տարի երաշխիք, մյուսը` կես տարի, երրորդը` գնման մեկ այլ խթան։

Այդ պատճառով, այլ հավասար պայմաններում (նույն տարիքի և մակնիշի դեպքում), սրահի օգտագործված մեքենաները կարժենան մի փոքր ավելի, քան սովորական ավտոշուկայում։ Այստեղ ամեն ինչ որոշվելու է առաջարկի–պահանջարկի գործոններով։

«Բնականաբար, անհատ վաճառողների մեջ կան շատ ազնիվ մարդիկ, որոնք իրենց ընտանիքի ապրուստն են վաստակում։ Բայց չի կարելի բացառել, որ այնտեղ, որտեղ կա վերահսկողություն, գնորդն ավելի հանգիստ ու վստահ կլինի», –նշում է Պետրոսյանը։

Հունիսի 1-ից ինչպես և ինչքան գումարով կարելի է ՀՀ–ից Վրաստան հասնել. սահմանի հատման կարգը

128
թեգերը:
Հայաստան, Օրենք, ավտոմեքենա
Ըստ թեմայի
Ինչպես վարվել աշխատավարձի հետ, եթե գներն աճում են, կամ «մեռած» օրենքի մասին
Վիրավորանքի ու զրպարտության մասին աղմկահարույց օրենքի նախագիծը նախագահն ուղարկել է ՍԴ
Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող նոր օրենքը անհրաժեշտություն էր. Մարկոսյան

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում

13
(Թարմացված է 12:52 12.06.2021)
Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել հայ-վրացական համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։

ՊԵԿ նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար. տեսանյութ

Հայ և վրացի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների գործակցությունը, ինչը դրականորեն կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման գործընթացի վրա:

Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու քայլերը` բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը ավարտին հասցնելու համար։

Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

13
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Բագրատաշեն անցակետ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ-վրացական սահմանային անցակետերից միայն մեկը բաց կլինի. դեսպանություն
Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ
Հայ-վրացական սահմանային անցակետերից ևս մեկը կբացվի քաղաքացիների համար

Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանից 1.6-1.7 մլն մարդ է արտագաղթել. Եգանյան

133
(Թարմացված է 22:36 11.06.2021)
Հանրային խորհրդի միգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է, որ արտագաղթի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 1992-1994թթ–ին։ Արտագաղթի իրական ծավալները մեղմել են նորածինները։

Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 1.6-1.7 մլն մարդ կամ բնակչության 30 տոկոսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հանրային խորհրդի միգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ, միգրացիայի հարցերի փորձագետ Գագիկ Եգանյանը։

«Նրանցից 1.1-1.2 մլն–ն արտագաղթել են Ռուսաստան, շուրջ 150 000–ը` ԱՄՆ, 120-150 000–ը` Եվրոպա, մնացածը` ԱՊՀ տարբեր երկրներ ու աշխարհի այլ հեռու–մոտիկ երկրներ` հեռավոր Զելանդիայից մինչև Իսրայել և այլն»,– ասաց նա։

Ընդ որում` ամենամեծ կամ, ինչպես Գագիկ Եգանյանն է բնորոշում, զանգվածային արտագաղթը գրանցվել է 1992-1994թթ–ին։ Այդ 3 տարվա ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է շուրջ 600 000 քաղաքացի կամ ՀՀ այդ ժամանակվա բնակչության 16 տոկոսը։

1995-2001 թ–ը բնակչության տեղաշարժի բացասական սալդոն կայունացել է, բայց շարունակել է մնալ բարձր։ Այդ 7 տարիներին Հայաստանից արտագաղթել է ևս շուրջ 250 000 մարդ, տարեկան` միջինը 40–45 հազար։

2001–ից հետո էլ այդ իրավիճակն առանձնապես չի փոխվել. 2002-2007թ–ին արտագաղթի միջին տարեկան ցուցանիշը կազմել է 25-47 հազար։

Իսկ 2016-18թթ–ին արտագաղթի ալիքը դարձյալ մեծացել է` հասնելով տարեկան 35-40 հազարի։

2018թ–ից հետո արտագաղթի ծավալներն ուսումնասիրող լուրջ հետազոտություններ այլևս չեն կատարվել։

Ի դեպ, հետաքրքրական է, որ 1991թ–ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը եղել է 3 574 500։ Եթե դրանից հանենք 30 տարիներին արտագաղթածների 1.6-1.7 մլն–ը, ապա ՀՀ բնակչությունն այսօր պետք է կազմեր շուրջ 1.8-1.9 մլն։ Մինչդեռ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2020թ–ի հունվարի 1-ի դրությամբ (սա վերջին պաշտոնական ցուցանիշն է) Հայաստանի բնակչությունը 2 961 900 է։

Բանն այն է, որ արտագաղթածների փոխարեն այդ տարիներին Հայաստանում ծնվել են նոր քաղաքացիներ։ Ընդ որում` ծնունդների թիվը Հայաստանում մշտապես գերազանցել է մահերի ցուցանիշը։

«Մենք 30 տարիների ընթացքում միջին հաշվով ունեցել ենք բնական աճ` տարիներ են եղել` տարեկան 40-50 հազար, տարիներ են եղել` 15-20 հազար, վերջին տարիներին` 10-12 հազար, միջինացրած` տարեկան առնվազն 20 000: Եթե սա չլիներ, ապա բնակչության թիվն անհամեմատ ավելի փոքր կլիներ»,–ասաց Եգանյանը։

Բայց ցավալին այն է, որ ծնունդների թիվը ևս ժամանակի ընթացքում նվազում է։ Եթե 1980-ականներին Հայաստանում տարեկան 90 000 երեխա էր լույս աշխարհ գալիս, ապա այսօր ընդամենը` 10-12 հազար։

Որքան է նվազել Հայաստանի բնակչությունը անկախության տարիներին

133
թեգերը:
նորածին, արտագաղթ, Հայաստան
Ըստ թեմայի
Դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր. Սինանյան
Արտագաղթի ցավոտ կողմը, կամ ովքե՞ր և ինչո՞ւ են լքում Հայաստանը
Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»
Հազարավոր մարդիկ ուզում են ԱՄՆ կամ Ռուսաստան գնալ. ՀՀ նախագահը` սպասվող արտագաղթի մասին
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

8
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

8
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել