Ծխելու հարցում Հայաստանում եկել են կոնսենսուսի

134
(Թարմացված է 19:57 31.05.2021)
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հակածխախոտային պայքարի արդյունավետությանն ու օրենքից բխող առանձնահատկություններին։ 

Հայաստանում ծխում է կանանց 3, տղամարդկանց` շուրջ 50 տոկոսը։ Դավիթ Պետրոսյանի գնահատմամբ` Հայաստանում հակածխախոտային պայքարը դեռ չի կարելի համարել շատ դրական, բայց համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս գալու պարագայում, երբ կվերադառնանք կենսագործունեության բնականոն հուն, վերոհիշյալ պայքարը կդառնա ավելի հետևողական, մարդիկ կտեսնեն միջազգային փորձը, երիտասարդները կհամոզվեն, որ ծխելը մոդա չէ։ 

«Ծխախոտի ինդուստրիայով զբաղվողները բանականաբար չեն ցանկանում կորցնել ծխողին։ Այդ պատճառով էլ տեսնում ենք տարբեր ծամախոտեր, գեղեցիկ ձևավորված ծխախոտի տուփեր։ Նույնիսկ երեք տոկոս կազմող կանանց ցուցանիշը վկայում է այն մասին, որ ծխախոտ արտադրողներն ունեն բավականին մեծ շուկա, էլ չենք խոսում չափահաս ու տարեց ծխող տղամարդկանց մասին, որոնց քանակը գերազանցում է 50 տոկոսը։ Ինդուստրիային պետք է, որ մարդը դառնա ծխող, դրանից հետո նա 30 տարի կլինի իրենը»,– նշեց մասնագետը։ 

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Պետրոսյանի հավաստմամբ` առողջապահության ոլորտում հակածխախոտային պայքարի շրջանակում ներդրվող գումարների աճն անշուշտ կարող է այդ պայքարը դարձնել ավելի արդյունավետ, որովհետև ծխախոտի վերահսկողությունը շատ մեծ կախում ունի նաև քարոզչությունից, այսինքն` պահանջվում են հսկայական միջոցներ, որպեսզի ստեղծվի այնպիսի միջավայր, որում դեռահասները չսկսեն ծխել։

Մասնագետի խոսքով` պետք է նաև ուսումնասիրել ազգային մենթալիտետը և հասկանալ, թե ինչու են մեզ մոտ այդքան ձգտում ծխել դեռ պատանեկան հասակից։ 

Հայաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի միատեսակ փաթեթավորում. ծխախոտն ավելի կթանկանա

134
թեգերը:
Հայաստան, ծխախոտ
թեմա:
Sputnik զրույց (285)
Ըստ թեմայի
Ծուխը չի հարցնում, թե որ կողմ կարելի է տարածվել. սրճարաններում ծխելը կարգելվի բոլորին
Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել
Ընթացքի ժամանակ ծխելու տուգանքները փոխվեցին. ԱԺ ընդունեց օրենքի նախագիծը

Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորախմբի բլոկ–մոդուլային ավանի կահավորումը

110
(Թարմացված է 12:30 21.06.2021)
Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողների բնակության և կենցաղի հարմարավետ, ժամանակակից պայմանների ստեղծման նպատակով ամենակարճ ժամկետում 30 բլոկ-մոդուլային ավան է կառուցվել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ստեփանակերտում կառուցվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանը, հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ավանը բաղկացած է 172 մոդուլից, այդ թվում՝ բնակելի և վարչական, սանիտարա-համաճարակաբանական և հոսպիտալային բաժանմունքներ, օպերացիոն բլոկ, ամբուլատորիա և մեկուսարան:

Մոդուլները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներին որակյալ օգնություն ցուցաբերելու համար:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմին ապահովելու նպատակով բժշկական ջոկատի համար կառուցվել է բլոկ-մոդուլային ավան՝ 40 մահճակալով: Բաղկացած է ամբուլատոր բաժանմունքից, ընդունիչ-տեսակավորման բաժանմունքից, վիրաբուժական, վերակենդանացման, հոսպիտալային բաժանմունքից և երկու ինֆեկցիոն բաժանմունքներից: Մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու հնարավորություններն ամբողջ ծավալով ստացիոնար են: Պայմաններ են ստեղծվել անձնակազմի բնակության համար։ Սարքավորումներն այսօրվա դրությամբ լավագույններից են Ռուսաստանի Դաշնությունում»,-ասել է բժշկական ջոկատի պետ Մարատ Խատագովը։

Խաղաղապահներն ապահովում են ջրագծերի վերականգնման անվտանգությունը Արցախում

Հոսպիտալի Ժամանակակից սարքավորվածությունը բարձր որակավորում ունեցող բժիշկներին օգնում է օպերատիվ և ճշգրիտ ի հայտ բերել այցելուների հիվանդությունները։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովի գլխավորությամբ և Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մարմինների անմիջական մասնակցությամբ, կարճ ժամանակում ռուս զինծառայողների համար բնակության և կենցաղի հարմարավետ, ժամանակակից պայմանների ստեղծման նպատակով կառուցվել է 30 բլոկ-մոդուլային ավան՝ նախատեսված 250, 60, 40, 30 և 15 մարդու համար:

Այսպիսով, հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանի կառուցումը թույլ է տվել ամբողջությամբ ավարտել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը:

Блочно-модульный городок медицинского отряда специального назначения ВС РФ в Карабахе
Մոդուլային ավանի հոսպիտալային բաժանմունքը

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

110
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ
Ըստ թեմայի
Խաղաղապահները բժշկական սարքավորումներ են փոխանցել Ստեփանակերտի մանկական հիվանդանոցին
Արցախում խաղաղապահները հետ են մղել պայմանական հարձակումը
Արցախում ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ դարձնել․ Ռոբերտ Քոչարյան

Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ

379
(Թարմացված է 03:21 21.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարը կեսգիշերից հետո այցելել է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական շտաբ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։

Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ շարունակում է քվեարկության արդյունքների հաշվարկը, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնում է հաղթանակը։ Թե ինչպիսին կլինի խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը, պարզ կլինի թերևս առավոտյան, բայց արդեն ակնհայտ է՝ ՔՊ-ն առաջատար է։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նրա կուսակիցներն ու կողմնակիցները դիմավորեցին ծափերով ու ողջույնի խոսքերով։

Փաշինյանը շտաբ էր եկել կեսգիշերից հետո, երբ ԿԸՀ-ն ամփոփում էր քվեարկության արդյունքները։ Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կողմնակիցներին աջակցության համար և հրավիրեց հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Sputnik Արմենիայի տեսախկցիկն արձանագրել է, թե ինչպես է երգիչ Արթուր Իսպիրյանը շնորհավորում ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

379
թեգերը:
քվեարկություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ընտրություններ, ԱԺ
Ըստ թեմայի
ՔՊ 59%, «Հայաստան» դաշինք`18. ԿԸՀ–ն ամփոփել է 501 ընտրատեղամասի արդյունքները
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները
Նաիրա Զոհրաբյան

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

4
(Թարմացված է 13:48 21.06.2021)
Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի չստացված զրույցի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։ Facebook–ի իր էջում նման եզրահանգման է եկել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ Ստրասբուրգում` Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։ Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են»,–գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը վերջինիս բացատրել է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ, սակայն Սեիդովը չի ընդունել` հայտարարելով, որ իրենց տված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ է արձակել մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել։ Սակայն ադրբեջանցին հակադարձել է` չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։ Չնայած դրան, վերջինս բացատրություն չի ունեցել, թե ինչու են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

«Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում։ Այս մասին ես խոսելու եմ այստեղ այսօր ու վաղը»,–գրել է Զոհրաբյանը։

4
թեգերը:
Ադրբեջան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան, գերի