արա այվազյան, ագն, հրաժեշտ, ara ayvazyan, agn, hrajesht

«Հայաստանն ու Արցախը պարտված չեն». Արա Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին

322
(Թարմացված է 16:14 31.05.2021)
Այվազյանը խորհրդով է դիմել իր գործընկերներին, մասնավորապես ասելով, որ ընդհանրապես դիվանագետն ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրած ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ աշխատակազմի հետ:

Այվազյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար:

«Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների»,- ասել է Այվազյանի:

Նա նաև հիշեցրել է, որ պաշտոնը ստանձնելիս հայտարարել է, որ հայ դիվանագիտությունը պարտված չէ, և այսօր էլ պնդում է իր այդ հայտարարությունը:

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

«Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք, այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը»,- ասել է նա:

Այվազյանը վստահեցրել է, որ շատ բան է արվել դիվանագիտական ոլորտում ու համոզմունք հայտնել, որ միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանն ու Արցախը պարտված չեն, հայությունը պարտված չէ։

«Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև»,- ասել է Այվազյանը:

Խոսելով հրաժարականի իր որոշման մասին, նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ դրա արդյունքում ամոթով չի թողել իր գործընկերներին:

«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,- ասել է նա։

Ելույթի ավարտին Այվազյանը խորհրդով է դիմել իր գործընկերներին, մասնավորապես ասելով, որ ընդհանրապես դիվանագետն ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ «Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար»,- ասել է Այվազյանը:

Արա Այվազյանը ԱԳ նախարար է նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի մայիսի 27-ին։

322
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Արա Այվազյան
Ըստ թեմայի
Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ
Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ. ԱԳՆ
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
(0:29 / 3.14Mb / просмотров видео: 5)

Վերացրե՛ք Չարչյանի կալանքը. սպիտակ խալաթներով ակցիա` դատախազության դիմաց. տեսանյութ

10
(Թարմացված է 17:54 25.06.2021)
Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»:

ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ այսօր սպիտակ խալաթներով բողոքի ակցիա էին կազմակերպել կալանավորման ենթարկված պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանի գործընկերները։

Նրանք նաև բաց նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ վստահեցնում էին, որ ազատ արձակվելու պարագայում Չարչյանը չի կարող խոչընդոտել ոչ մի քննչական գործողության և կներկայանա առաջին իսկ ծանուցման դեպքում:

Акция протеста врачей в поддержку директора медцентра Измирлян Армена Чарчяна перед зданием генпрокуратуры Армении (25 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բժիշկների բողոքի ակցիան` դատախազության դիմաց

«Վերացրե՛ք կալանքը, նպաստե՛ք կալանքը վերացնելուն, պատմությունը ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ վերացրե՛ք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի: Հետևաբար, նրա մարմինը ևս կբուժվի: Թող պրոֆեսորին ընտրած հիվանդը նրա մատներով ու նշտարով ամոքվի»,- ասված է բաց նամակում:

Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»: «Հետո երևի շատանանք, շատանանք…»,- նշված է բժիշկների՝ դատախազին հանձնած նամակում:

Նրանք նաև հիշեցում են, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ մարդու բարի գործերը՝ հավերժական: Բաց նամակի հեղինակները ՀՀ դատախազին հորդորում են իրենց նամակն անձամբ կարդալ և այդ գործը չհանձնարարել իր ենթականերին:

Բաց նամակը  ստորագրել են 539 բուժաշխատող: Նամակի մեկ օրինակ էլ ակցիայի կազմակերպիչները հանձնեցին ՀՀ Արդարադատության նախարարին:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

10
թեգերը:
կալանք, ՀՀ դատախազություն, Բողոքի ակցիա, բժիշկ, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Դա բացարձակ սուտ է». Արմեն Չարչյանի պաշտպանը պատասխանել է դատախազությանը
Արմեն Չարչյանի ձերբակալությունը քաղաքական քայլ է. Արա Աբրահամյան

Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել. տեսանյութ

130
(Թարմացված է 13:01 25.06.2021)
Վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ երեկ` հունիսի 25-ին, միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Տեղեկությունը հայտնում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Կարապետյանը նշել է, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել:

«Որպես միջանկյալ դիտարկում. ինքնակամ կառույցների սեփականատերերը այս օրերին հաճախ դժգոհում են, թե «մենք դիմել ենք քաղաքապետարանին՝ շինթույլտվություն ստանալու համար, քաղաքապետարանը չի տվել, դրա համար ստիպված ինքնակամ ենք կառուցել»: Ներեցեք, բայց դա մոտավորապես նույնն է թե ինչ-որ մեկից ուզես իր մեքենան և, չստանալով իր համաձայնությունը, առևանգես մեքենան, հետո, որպես արդարացում, ասես՝ «ես ուզեցի, ինքը չտվեց, ես էլ ստիպված գողացա»»,– ավելացրել է քաղաքապետի խոսնակը։

Նա շեշտել է, որ քաղաքային իշխանությունն է համայնքի սեփականությունը տնօրինում և տալիս շինթույլտվություններ, և պետք է ցանկացած պարագայում ստանալ քաղաքային իշխանության թույլտվությունը:

Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի։

Քանդում են նաև Էրեբունու և Նոր Նորքի ապօրինի շինությունները. լուսանկարներ

130
թեգերը:
Աջափնյակ, Հայաստան