Պետք է հաղթահարել ոչ թե խորհրդայինը, այլ հետխորհրդայինը. մշակութային մարդաբան

62
Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը վերլուծել է «խորհրդային մարդու» բնութագիրը:

Աղասի Այվազյանը ներկայացրել է հայաստանյան իշխանական դիսկուրսը, պրոգրեսիվ և պահպանողական տարբեր դրսևորումները, խոսել հետխորհրդային գիտակցության, առօրեականության և վիրտուալ փորձառությունների մասին։

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք իրոք հետխորհրդային հասարակություն ենք, և դա շատ դեպքերում արտահայտվում է մեր կյանքում խորհրդային բաղադրիչի առկայությամբ»,–ասաց Այվազյանը։

Նա նշեց, որ նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո մարդկանց թվում էր, որ այն գոյություն ունի։ Եվ այդ զգացողությունն ունեցող մարդիկ կան անգամ մեր ժամանակներում։

Այվազյանի բնորոշմամբ` դա մարդաբանական ֆենոմեն է։ 

Մշակութային մարդաբան Աղասի Այվազյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։  

«Տարագիրներ ու երազողներ». մասնավոր հավաքածուն սփյուռքահայ արվեստի համայնապատկերն է

62
թեգերը:
Աղասի Թադևոսյան, Հայաստան, ԽՍՀՄ
թեմա:
ԱրտԲոքս (131)
Ըստ թեմայի
Հետանկախության արվեստի միտումները. «ՀԱՅԱՐՏ»-ից` «Գաֆեսճեան»
«Ցավոք, «լավ տղեն» դեռևս առանց աշխատանքի փող առնողն ա». Ռուբեն Վարդանյան
Ինչու հայերը հայտնվեցին միջանկյալ իրականությունում. հարցազրույց Արամ Պաչյանի հետ

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում․ տեսանյութ

13
(Թարմացված է 14:38 13.06.2021)
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Խաղաղօվկիանոսյան նավատորմը «դուրս շպրտում» պայմանական հակառակորդին։

Զորավարժությունների ընթացքում նավերի և հականավային ուղղաթիռների անձնակազմերը մշակել են հրետանային կրակ վարելը, նաև պայմանական հակառակորդի սուզանավի որոնումը, հետապնդումն ու դուրս մղումը:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։ Մարտական առաջադրանքների մշակմանը մասնակցում են հեռահար հականավային ինքնաթիռներ, ՄիԳ-31ԲՄ կործանիչներ և ՌԴ օդատիեզերական ուժերի այլ ինքնաթիռներ:

13
թեգերը:
օվկիանոս, Զորավարժություններ, Ռուսաստան

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում

38
(Թարմացված է 12:52 12.06.2021)
Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել հայ-վրացական համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։

ՊԵԿ նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար. տեսանյութ

Հայ և վրացի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների գործակցությունը, ինչը դրականորեն կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման գործընթացի վրա:

Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու քայլերը` բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը ավարտին հասցնելու համար։

Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

38
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Բագրատաշեն անցակետ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ-վրացական սահմանային անցակետերից միայն մեկը բաց կլինի. դեսպանություն
Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ
Հայ-վրացական սահմանային անցակետերից ևս մեկը կբացվի քաղաքացիների համար
Գերիների վերադարձ․ արխիվային լուսանկար

ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ

20
(Թարմացված է 15:24 13.06.2021)
Իրականացվել է հայրենիք վերադարձած գերիների առողջական վիճակի ուսումնասիրություն:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արդեն հանդիպել ու առանձնազրույց են ունեցել երեկ՝ հունիսի 12-ին, հայրենիք վերադարձած 15 ռազմագերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ»,- նշված է հաղորդագրության հետ։

Հանդիպման ընթացքում իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի արդյունքներով ձեռնարկվելու են անհրաժեշտ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

20
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները
Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին