«Կոշտ ենք արձագանքելու»․ գլխավոր դատախազը՝ ընտրախախտումների մասին

59
(Թարմացված է 21:22 26.05.2021)
Արթուր Դավթյանը համապետական ընտրությունների առնչությամբ մարզային խորհրդակցություններ է անցկացնում։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզեր։ Այս մասին տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Դավթյանը մարզային իրավապահ բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի դատախազություններում անցկացրել է խորհրդակցություններ՝ առաջիկա համապետական ընտրությունների օրինականության ապահովման օրակարգով:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության ռիսկերի նվազեցման առումով, և իրավապահ մարմիններն առավել քան երբևէ պարտավոր են բազմապատկել ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցներով ապահովելու ընտրությունների օրինականությունը»,- ասել է գլխավոր դատախազը։

Նա նշել է, որ իրավապահները պետք է արագ և կոշտ արձագանքեն ընտրարշավի իրականացման, բուն քվեարկության անցկացման, ինչպես նաև հետընտրական շրջաններում ցանկացած հնարավոր ընտրական հանցագործության դեպքերին։

«Կարևոր է, որ ՀՀ քրեական օրենսգրքում դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված փոփոխություններով ընտրական հիմնական բոլոր հանցատեսակները դասվել են ծանր հանցագործությունների կատեգորիային, ինչն իրավապահ մարմիններին հնարավորություն է տալիս դրանց դեմ պայքարում լայնորեն կիրառելու օպերատիվ-հետախուզական միջոցառումների առավել մեծ գործիքակազմ՝ ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանք կատարող անձանց հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Դավթյանը։

ՀԱԿ–ը 101 թեկնածու ունի. ցուցակը գլխավորում է Լևոն Տեր–Պետրոսյանը

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազն իրավապահ մարմինների առջև խստիվ պահանջ է դրել պահպանել քաղաքական չեզոքության և զսպվածության օրենսդրական պահանջը, ձեռնպահ մնալ իրենց իրավասություններից դուրս որևէ ապօրինի գործընթացի մեջ ներքաշվելուց՝ նշելով, որ նման ցանկացած դրսևորում անխուսափելիորեն հանգեցնելու է կոնկրետ հետևանքների, այդ թվում՝ քրեական պատասխանատվության:

Արթուր Դավթյանը մարզերի դատախազությունների դատախազներին հանձնարարել է հանցավոր բնույթի ընտրախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև դրանցով անհրաժեշտ քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու հարցում սերտորեն գործակցել ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ:

Որն է արտահերթ ընտրություններում հիմնական վտանգն ըստ Դունամալյանի

Նշված օրակարգով ՀՀ գլխավոր դատախազի մարզային այցելությունները շարունակվելու են, ավելի վաղ Արթուր Դավթյանը Իջևանում նման հանդիպում է ունեցել նաև իրավապահ մարմինների Տավուշի մարզի կառույցների ղեկավարների հետ:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել ընտրակաշառք բաժանելու կապակցությամբ։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

59
թեգերը:
Ընտրություններ, ՀՀ գլխավոր դատախազություն, Արթուր Դավթյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (157)
Ըստ թեմայի
Լուրերը ճիշտ են, Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը չեն լինի նախընտրական ցուցակում. Մակունց
Ծառուկյան, Մելքումյան, Տոնոյան․ հայտնի է ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում է. էլ ովքե՞ր են ընդգրկվել

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում․ տեսանյութ

46
(Թարմացված է 14:38 13.06.2021)
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Խաղաղօվկիանոսյան նավատորմը «դուրս շպրտում» պայմանական հակառակորդին։

Զորավարժությունների ընթացքում նավերի և հականավային ուղղաթիռների անձնակազմերը մշակել են հրետանային կրակ վարելը, նաև պայմանական հակառակորդի սուզանավի որոնումը, հետապնդումն ու դուրս մղումը:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։ Մարտական առաջադրանքների մշակմանը մասնակցում են հեռահար հականավային ինքնաթիռներ, ՄիԳ-31ԲՄ կործանիչներ և ՌԴ օդատիեզերական ուժերի այլ ինքնաթիռներ:

46
թեգերը:
օվկիանոս, Զորավարժություններ, Ռուսաստան

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում

47
(Թարմացված է 12:52 12.06.2021)
Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել հայ-վրացական համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։

ՊԵԿ նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար. տեսանյութ

Հայ և վրացի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների գործակցությունը, ինչը դրականորեն կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման գործընթացի վրա:

Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու քայլերը` բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը ավարտին հասցնելու համար։

Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

47
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Բագրատաշեն անցակետ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ-վրացական սահմանային անցակետերից միայն մեկը բաց կլինի. դեսպանություն
Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ
Հայ-վրացական սահմանային անցակետերից ևս մեկը կբացվի քաղաքացիների համար
Արման Թաթոյան

Տպավորություն է, թե հայտարարված է մրցույթ՝ ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի․ ՄԻՊ

8
(Թարմացված է 20:44 13.06.2021)
Իրական խնդիրները բարձրաձայնելու ու լուծումները քննարկելու փոխարեն վիրավորանքն ու հայհոյանքը խանգարում են մարդկանց հասկանալ, թե ում օգտին քվեարկել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի՝ վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում․ նրանք էլ են սկսում այս հռետորաբանությունն օգտագործել։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է Արման Թաթոյանի հայտարարությունը։ ՄԻՊ-ը նշում է, որ նաև տարածվում են վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին:

«Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, և միավորներն ավելանում են` կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի: Ստացվել է այնպես, որ նախընտրական քարոզարշավը նրա համար է, որ ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ, իսկ հանրային քննարկմանը տիրույթն էլ լցվի միայն իշխանավեճի օրակարգով՝ լի վիրավորանքով ու հայհոյանքով»,- նշված է հայտարարության մեջ։

Պաշտպանի կարծիքով՝ քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ իրենց հռետորաբանությունը մարդիկ տարածում են նաև սոցցանցերում և անգամ դրանցից դուրս հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ։ Այդպիսով, ոչ միայն մթնոլորտն է լարված մնում, այլև երկարաժամկետ հեռանկարով խորանում է բեևեռացումն ու անհանդուրժողականությունը:
ՄԻՊ-ը զգուշացնում է՝ արժանապատվությունը վիրավորող հռետորաբանությունը սադրիչ է և կարող է իրական կյանքում փոխակերպվել բռնության:

ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին

«Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը:
Քաղաքական ուժերն ու հատկապես հանրային գործիչները պետք է բոլորին հորդորեն հարգել մարդու յուրաքանչյուր իրավունք, հատկապես՝ արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը: Պետք է սեփական օրինակով նպաստել երկրում համերաշխության վերականգնմանն ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Փաշինյանի կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելուց․ Արա Զոհրաբյանի առաջարկը

Թաթոյանը կարծում է, որ երբ իրական խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ քննարկելու փոխարեն շարունակվում է հայհոյանքի ու վիրավորանքի օրակարգը, մարդիկ այդպես էլ չեն կարողանալու հստակ պատկերացում կազմել, թե իրենց կենսական խնդիրները լուծելու համար ում օգտին պետք է քվեարկել, որ հետո էլ կարողանան վերահսկողություն իրականացնել հանրային իշխանություն ձևավորած քաղաքական ուժի նկատմամբ:

8
թեգերը:
քարոզարշավ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (157)
Ըստ թեմայի
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին
Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները