Փաշինյանն ու Ալիևը համաձայնությա՞ն են եկել. Սյունիքի նախկին մարզպետը` իրավիճակի մասին

209
(Թարմացված է 17:05 14.05.2021)
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում ստեղծված լարվածությանն ու ՀՀ իշխանությունների գործելակերպին։

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստեղծված իրավիճակի վրա սևեռեն միջազգային հանրության ուշադրությունը, մինչդեռ նման բան չեն անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ հայկական զինուժը պետք է փորձեր գերեվարել մեր պետական սահմանը հատած ադրբեջանցի զինվորականներին, որպեսզի նրանց փոխանակեր Բաքվում պահվող հայ գերիների հետ։ 

«Առաջ են գալիս և մեր իսկ տարածքը դարձնում առևտրի առարկա։ Երեկ ուշ գիշերին ավարտվել է բանակցությունների հերթական փուլը և տարածված տեղեկատվության համաձայն` ադրբեջանցիները պետք է վերադառնային ելման կետ, սակայն դրա փոխարեն ավելի են ամրապնդվում մեր դիրքերում»,– իր մտահոգությունը հայտնեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։

Հակոբյանի կարծիքով` չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիևը եկել են համաձայնության, որ սահմանին ստեղծվի արհեստական լարվածություն, ինչի արդյունքում կհաստատվի ռազմական դրություն և արտահերթ ընտրությունները կչեղարկվեն, քանզի Փաշինյանն, ըստ նրա, վերարտադրվելու ոչ մի հնարավորություն չունի։   

Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է իմանան` իրենք էլ են բացառված. Մարուքյան

209
թեգերը:
Ընտրություններ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Սյունիք, Վահե Հակոբյան
Ըստ թեմայի
Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան
ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստացել Հայաստանից. Զայնետդինով
Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին
Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան

Տեղատարափ անձրևները հեղեղել են Ղրիմը. ավելի քան 1700 մարդու են տարհանել

48
(Թարմացված է 17:05 19.06.2021)
Ղրիմում շարունակվում են տեղատարափ անձրևները․ ականատեսները պնդում են, որ ավելի քան քսան տարի նման բան չի եղել։

Երեկ գրեթե ամբողջ թերակղզում տեղացել է տեղումների մեկուկես ամսվա նորման՝ հեղեղելով Կերչը։

Մարզում արտակարգ դրություն է հայտարարվել: Թե ինչպիսի իրավիճակ է Կերչում, երևում է տեսանյութում։

Երևանից հնարավոր կլինի մեկնել Ղրիմ և վերադառնալ

Այնուհետև անձևները հասել են նաև Յալթա։ Այնտեղ տեղումների մեկ ամսվա նորմա տեղացել է ընդամենը վեց ժամում, հունից դուրս է եկել Վոդոպադնայա գետը, որը հեղեղել է քաղաքի փողոցները։ Ավելի քան 1770 մարդու տարհանել են։

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

48
թեգերը:
տեսանյութ, Անձրև, Ղրիմ

Հեռու ցնցումներից ու պառակտումներից. Գարեգին Բ–ն ընտրություններին ընդառաջ ուղերձ է հղել

39
(Թարմացված է 13:08 19.06.2021)
Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով`կենսական անհրաժեշտություն է, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հանդես է եկել ուղերձով։

«Սիրելի ժողովուրդ, մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք պարտք ու պատասխանատվություն ունենք մեր անկախ պետականության պահպանման ու ամրապնդման, մեր հայրենիքի զորացման համար։ Պատասխանատվություն ունենք մեր զոհված նահատակների լուսավառ հիշատակի, մեր ներկայի ու գալիքի, մեր սերունդների առջև։ Ի Հայաստան, ի Արցախ և ի սփյուռս, մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ թոթափելու հետպատերազմյան և նախընտրական օրերին ստեղծված լարվածությունը, վերահաստատելու համերաշխությունը»,–ասել է կաթողիկոսը։

Նրա խոսքով`կենսական անհրաժեշտություն է, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։ Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները և հասարակության մեջ թշնամանքի սերմանումը, բռնության ու հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը:

«Հայրապետական մեր հորդորն է, սիրելի ժողովուրդ, զերծ մնալ ատելության խոսքից, անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն, օրինահարգություն և նոր փորձություններով չվտանգել հայրենական մեր կյանքը։ Մեր պատմության նոր էջը կերտենք հավատքով ու լավատեսությամբ, սիրով ու միասնականությամբ»,–ասել է նա։

Կաթողիկոսը շեշտել է, որ Հայաստանում կայուն իրավիճակով, մեր ամուր պետականությամբ է նաև պայմանավորված Արցախի ապագան, արցախցիների հիմնախնդիրների հաղթահարումը։

Նա կոչ է արել մասնակցել ընտրություններին, անտարբեր չմնալ մեր երկրի վաղվա օրվա հանդեպ։

Հիշեցնենք`Հայաստանում ԱԺ ընտրությունները կայանալու են վաղը` հունիսի 20-ին։ 

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

39
թեգերը:
Ընտրություններ, կաթողիկոս, Հայաստան

Մոսկվայի կենտրոնում պայթյուններ են հնչել․ տեսանյութ

0
Տեսանյութում երևում է, որ ծխի սյուն է բարձրանում, և բազմաթիվ պայթյուններ են լսվում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik․ Մոսկվայի կենտրոնում՝ Լուժնեցկայա առափնյակում, մի քանի պայթյուն է հնչել։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում ծխի բարձր սյուն է երևում։

Նախնական տվյալներով՝ հրդեհ է բռնկվել հրատեխնիկայի պահեստում։ տեղեկություններն այն մասին, որ հենց այդ պահեստն է հրդեհվել, ճշգրտվում են:

ТАСС-ի տվյալներով՝ վառվող պահեստից կրակն անցել է հարևան շինությանը։ Հիմա հրդեհի մակերեսը կազմում է 150 քառակուսի մետր։ Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան (բարդության աստիճաններն ընդհանուր հինգն են)։

 

0