00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ բոյկոտողները հիմա գուցե ասեն` դուք ճիշտ էիք. «Արցախի ձայներ» խումբը համերգ կտա

Բաժանորդագրվել

Երաժշտական երկար դադարից հետո` մայիսի 5-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Արցախի ձայներ» խմբի բարեգործական համերգը, որի կազմակերպման դժվարությունների, պատերազմի ապրումների ու խմբի հասցեին հնչած քննադատությունների մասին Sputnik Արմենիայի տաղավարում խոսել է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը։

Группа Ladaniva после концерта в Нидерландах - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
«Մամա, գալիս ենք Հայաստան». «Լադանիվան» առաջին համերգը կունենա Երևանում

«Հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մեզնից ասելիք է սպասում, ու մենք արդեն պատրաստ ենք բեմ բարձրանալ։ Սա համերգ չի լինելու, այլ փորձ՝ խոսելու մեր հանդիսատեսի հետ և ինչու ոչ` ողջույն ուղարկել Արցախից։ Համերգի ընթացքում մենք չենք կարող չխոսել, թե ինչ կատարվեց Արցախում 44 օր, բայց նաև ուզում ենք ժողովրդին տալ հնարավորություն մի քիչ շեղվել դրանից, և դա կանենք մեր համով արցախյան բարբառով»,–ասում է Լիրան։

Նա հիշում է, թե ինչպես արցախյան առաջին պատերազմից հետո որոշեց, որ պետք է հնարավորություն ընձեռնի արցախցի տաղանդավոր փոքրիկներին՝ իրենց ունակությունները ցուցադրելու։

«Ես այդ երեխաներին տվեցի հնարավորություն, և նրանք ապացուցեցին, թե ինչի են ընդունակ։ Ցավոք, պատմությունը կրկնվեց, բայց այս սերնդին ևս պետք է տանք հնարավորություն ու հարթակ իրենց տաղանդը ցուցադրելու։ Մեր երեխաները չպետք է միայն նեգատիվը տեսնեն, չէ՞ որ նրանք էլ ուրախ լինելու իրավունք ունեն»,–ասում է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավարը։ 

«Իմ սիրելի հայ ազգ»․ Լյուբով Ուսպենսկայան Երևանում է, նա տեսանյութ է հրապարակել

Նրա խոսքով` պատերազմն իրենց ստիպեց ապրել ներկայով ու շնորհակալություն հայտնել Աստծուն ամեն բացվող օրվա համար։

«Ես հենց առաջին օրից զգացել եմ, որ սա պատերազմ չէ, սա խուլիգանություն է, ու այն տարավ մեզ մի տեղ, որից դուրս գալու համար տասնյակ տարիներ են պետք»,– ասում է նա։

Լիրան չի թաքցնում, որ «Հաղթելու ենք» կարգախոսին ոչ մի օր չի հավատացել։ Երևի հենց դա էր պատճառը, որ պատերազմի օրերին «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի յութուբյան էջում տեղադրվեց մի հոլովակ, որը բազմաթիվ քննադատությունների արժանացավ։ Հոլովակում կային հատվածներ ՀՀ նախկին նախագահներից։

Շատերը խմբին մեղադրեցին քաղաքական գործունեություն ծավալելու համար, մինչդեռ տիկին Լիրայի խոսքով` այդ տեսահոլովակը փորձ էր մեր անցյալ ու ներկա հերոսներին ներկայացնել։

Хачатур Алмазян - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2021
ՌԱԴԻՈ
Հանդիսատեսի վրա անմոռանալի տպավորություն է թողել. Հայաստանում նոր նվագախումբ է ստեղծվել

«Ես չունեի նպատակ քաղաքականությամբ զբաղվելու, բայց դա հերոսական ճանապարհ անցած մարդկանց մասին էր։ Բայց քանի որ ամեն մարդ իր ձևով է հասկանում և իրավունքն էլ ունի, ուստի տեսահոլովակը հեռացվեց։ Միակ ճիշտը կյանքն է ցույց տալիս ու ցույց տվեց, որ մենք սխալ չէինք։ Ամեն դեպքում տեսահոլովակը հեռացնելը ճիշտ որոշում էր, մենք չէինք ուզում դիպչել մարդկանց սրտի նուրբ թելերին։ Այդ պահին բոլորը չէին, որ զգում էին այն, ինչ ես էի զգում։ Կարող է մեզ բոյկոտողները հիմա ասեն` դուք ճիշտ էիք»,–ասում է տիկին Լիրան։

Նշենք, որ «Արցախի ձայների» համերգային մասը բեմադրված է նոն-ստոպ մյուզիքլային ոճով, իսկ երկրորդ մասում արդեն կերգեն Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, «Միքայել Ոսկանյան» տրիոն, Գոռ Սուջյանը, Սևակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Կարեն Բոկսյանը և այլք։ Համերգի կազմակերպիչը Mezzo Production-ն է:

Բարեգործական համերգը կկայանա մայիսի 5–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Սկիզբը՝ ժամը 19.00–ին։

Լրահոս
0