«Հայաստանի կոմունիստները` հանուն աշխատանքի և արդարության. մայիսմեկյան երթ Երևանում

114
(Թարմացված է 14:50 01.05.2021)
Չնայած երթի մասնակիցներն այս տարի բավական փոքրաթիվ էին, սակայն այն, այնուամենայնիվ, կյանքի է կոչվել։

Այսօր Աշխատավորների օրվան նվիրված երթ անցկացվեց Երևանում։ Երթի մասնակիցներն անցան Երևանի կենտրոնով` պարզած «Հայաստանի կոմունիստները` հանուն աշխատանքի և արդարության» գրվածքներով դրոշակներ։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն արտոնել էր երթի անցկացումը։ Այս տարի, սակայն, երթի մասնակիցների թիվը բավականին քիչ էր։

Նշենք, որ 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով: 1889թ. Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի:

ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, տոնը չեղյալ համարվեց: Հիմա այն վերականգնվել է և Հայաստանում կոչվում է Աշխատանքի օր:

«Միայնության նախարարություն», կամ ծնողներն այնքան մոտ թիրախ են, որ վրիպելն անհնար է

114
թեգերը:
կոմունիզմ, աշխատանք, երթ
Ըստ թեմայի
Պետք է ուղղենք մեր մեջքը. Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
Աշխատելն անհրաժեշտություն է հատկապես ամենաբարդ իրավիճակներում. Արմեն Սարգսյան
Սարգսյանն Աշխատանքի օրվա առթիվ ուղերձ է հղել

Եռաբլուրի հերոսներին 2 բան ունենք ասելու. Դավիթ Ամալյանը` հաղթանակի ու պարտության մասին

89
(Թարմացված է 12:40 16.05.2021)
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսել է հետպատերազմյան իրողությունների մասին` վերաիմաստավորելով այդ արհավիրքից ստացված դասերը։ 

Մենք անկեղծ չենք եղել ժամանակին տոնած հաղթանակի հետ, հետևաբար այսօր պետք է անկեղծ լինենք արդեն պարտության հետ, որպեսզի հետևանքներն ավելի ծանր չլինեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։

Ըստ նրա` Եռաբլուրում թաղված հերոս տղաների պարագայում առավել ակտուալ են երկու արտահայտություն` ներողություն և շնորհակալություն։     

«Կենսաբանական սերը պտուղ է տալիս, և հիմա այդպես է նաև հոգեբանական սիրո դեպքում։ Իմ որդուց` Վարդանից հետո ես պտուղներ եմ տալիս ապրելով, մարդկանց հետ շփումներով, երգերով, ընկերներիս հետ ցավ և ուրախություն կիսելով։ Վերջերս հայտնաբերել եմ, որ արվեստում ուրախություն տարածողները կերպարային առումով որոշակի մռայլ են, ունեն հետաքրքիր ու խորհրդավոր մռայլություն, իսկ մուգ գույներ տարածողները հիմնականում կենսախինդ են, և այդ հակասությունն ինչ–որ առումով գեղեցիկ է»,– նշեց երգահանը։ 

Կարապի լիճը` հեղինակային երգի թատերաբեմ

Ամալյանի խոսքով` համերգներից հետո ինքը լիցքավորվում է խորհրդավոր լռությամբ, որի մեջ կա և՛ կորուստ, և՛ ձեռքբերում, և՛ վերածնունդ, ուստի շարունակում է սիրել լռությունը։ 

«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

89
թեգերը:
հերոս, Եռաբլուր պանթեոն, Դավիթ Ամալյան, Արցախ, Պատերազմ
թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված
Ըստ թեմայի
Զոհվել է նաև երգահան Դավիթ Ամալյանի որդին
Դավիթ Ամալյան. «Բոլոր արժեքավոր մաղթանքերը մեկ բառից են ծնվում»
ԱրտԲոքս. Դավիթ Ամալյան

Մեր ընտանիքներին շատ է մտահոգում անվտանգային միջավայրի հարցը. Մարկոսյան

95
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձնացված գործառույթները համակարգող Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ընտանիքներին առնչվող վիճակագրությանն ու ընտանիքներին հուզող հիմնահարցերին։

Արտակ Մարկոսյանի փոխանցմամբ` մեր ընտանիքներին շատ է մտահոգում հատկապես անվտանգային միջավայրի հարցը, քանզի ասում են, որ այդ խնդրի լուծման պարագայում հնարավոր է լուծել մյուս բոլոր հարցերը, այդ թվում` սոցիալ–տնտեսական խնդիրները։ 

«Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կընդունվի բազմազավակ ընտանիքների մասին օրենքը, որն ըստ էության լինելու է ժողովրդագրական քաղաքականության հենասյուներից մեկը։ Այն ընտանիքին, որը ցանկություն կհայտնի առնվազն չորս երեխա ունենալ, պետք է տանք հստակ սոցիալական երաշխիքներ, որոնք կկազմեն երկարաժամկետ ծրագրերի հիմքը»,– նշեց նախարարության խորհրդականը։

Մարկոսյանի կարծիքով` ընտանիքներին հետաքրքրող մյուս կարևորագույն հարցն առնչվում է բնակարաններին, հետևաբար ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ վարկավորումն ու բնակարան ձեռք բերելու պայմանները լինեն մատչելի, համարժեք լինեն միջին վիճակագրական ընտանիքի բյուջեին։

Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ

Ըստ նրա`մեր քաղաքացիներին հետաքրքրում են ոչ այնքան ֆինանսական աջակցության ծրագրերը, որքան կայուն աշխատանք ունենալու հեռանկարը։ Մարկոսյանի տեղեկացմամբ`թեև արցախյան վերջին պատերազմը որոշակի հարված հասցրեց մեր գենոֆոնդին, այդուհանդերձ, 2020 թվականին Հայաստանում գրանցվել է նաև ծնելիության աճ։ 

Հայաստանի բազմազավակ ընտանիքներն ավելի հեշտությամբ կստանան դրամագլուխը

95
թեգերը:
Արտակ Մարկոսյան, ընտանիք
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Հայաստանում «բեյբի բում» չի՞ լինի. նախարարի խորհրդականն ասաց` ինչ ծրագրեր են սպասվում
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
Հայաստանն անհետացման եզրի՞ն է. ուր կհասցնի ժողովրդագրական ճգնաժամը
Лидеры оппозиции: первый президент Армении Левон Тер-Петросян, главный редактор газеты Айкакан жаманак Никол Пашинян на митинге оппозиционного Армянского народного конгресса (31 maq 2011). Еревaн

Լևոն Տեր–Պետրոսյան ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը

47
(Թարմացված է 16:51 16.05.2021)
Տեր–Պետրոսյանի խոսքով` նույնքան վտանգավոր է նաև երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձևավորումը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչով է վտանգավոր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը:

«Վտանգավոր է նրանով, որ երկուսից որևէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլև ավելի է սաստկանալու։ Իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության, ինչպես նաև երկրի առջև կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով»,–ասաց նա։

Տեր–Պետրոսյանի խոսքով` նույնքան վտանգավոր է նաև երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձևավորումը։

 «Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող անկայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, և մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր և  տևական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է «Հայ Ազգային Կոնգրեսի» սկզբունքային դիրքորոշումը»,–ասել է նա։

ՀՀ առաջին նախագահն ընդգծել է, որբ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կառավարման խորհրդարանական համակարգն արդյունավետ և կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։

Նրա խոսքով` նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետևաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից և ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

47
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր–Պետրոսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը
Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը