Փոթորիկ Չինաստանում․ կա 11 զոհ, ավելի քան 100 տուժած. տեսանյութ

86
Բազմաթիվ տներ, էլեկտրահաղորդման գծեր, ավտոմեքենաներ լրջորեն վնասվել են, տուժած շրջաններից շտապ կերպով տարհանվել է 3050 մարդ:

Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանտուն քաղաքում երեկ` ապրիլի 30–ի երեկոյան, կայծակ, կարկուտ և փոթորիկ է սկսվել։ Արդյունքում զոհվել է 11 մարդ, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական կառավարության տվյալներին։

Նշվում է, որ տների վրա ընկած ծառերի, էլեկտրահաղորդման գծերի կոտրվելու, ուժեղ քամու պատճառով գետն ընկնելու և այլ պատճառներով 11 մարդ է զոհվել։ 102 տուժածի համար բուժօգնություն է կազմակերպվել։

Քաղաքի որոշ շրջաններում 1-3 սմ շառավղով կարկտահատիկներով կարկուտ է տեղացել։

Հաղորդվում է, որ բազմաթիվ տներ, էլեկտրահաղորդման գծեր, ավտոմեքենաներ լրջորեն վնասվել են, տուժած շրջաններից շտապ կերպով տարհանվել է 3050 մարդ:

Ստավրոպոլում փոթորիկը պոկել է տանիքներն ու շրջել բեռնատարները. տեսանյութ

Հայտնի է նաև, որ ուժեղ քամու պատճառով ձկնորսական նավ է շուռ եկել, 11 մարդ հայտնվել են ջրում, որոնցից այս պահի դրությամբ հաջողվել է փրկել երկուսին, անձնակազմի ևս 9 անդամների որոնումները շարունակվում են։

Ճապոնիայում ու Ռուսաստանի արևելքում հզոր փոթորիկ է սպասվում. տեսանյութ

86
թեգերը:
տեսանյութ, Զոհ, Տուժածներ, Փոթորիկ, Չինաստան
Ըստ թեմայի
Կամչատկայում փոթորիկ է
Ճապոնիայում վերջին 50 տարում ամենաուժեղ փոթորիկն է գրանցվել. տեսանյութ
Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ է. տեսանյութ

Չակ Նորիսին ու Վան Դամին չեն կարողանա ընտրել. Մուկուչյանը` քվեարկության մասին

117
(Թարմացված է 19:45 12.05.2021)
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի հատվածն արդեն իսկ մտել է ուժի մեջ, ու թեև դրանք ընտրողի տեսանկյունից դյուրացրել են ընտրական գործընթացը, բայց ընտրությունների կազմակերպման տեսանկյունից ԿԸՀ–ի համար տեղին չի լինի օգտագործել «հեշտացնող» կամ «բարդացնող» եզրույթները։ 

Երկու պարագայում էլ, եթե տեղի է ունենում որևէ փոփոխություն, ապա հանձնաժողովը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի տեղեկատվական նոր արշավների, սոցիալական հոլովակների միջոցով մարդկանց բացատրելու, լրացուցիչ նախապատրաստելու, իրազեկելու տեղի ունեցած փոփոխություններին։

«Մինչև հունիսի 20–նն ընկած ժամանակահատվածը բավարար է, որպեսզի պատրաստվենք ընտրություններին, պատրաստենք համապատասխան տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն պարբերաբար և պարզաբանում կտան նոր քվեակարգի առանձնահատկությունը։ Շատ լայն ծավալով կլինի սոցիալական գովազդների միջոցով քարոզչական արշավ, որպեսզի ընտրողներն առավելագույն չափով լինեն իրազեկված և պատրաստված գան ընտրատեղամասեր»,– նշեց ԿԸՀ նախագահը։

Մուկուչյանի կարծիքով` կարևոր խնդիրը համավարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանմամբ ընտրական գործընթացի իրականացումն է, առավել ևս, որ նախկինում ԿԸՀ–ն նման փորձ չի ունեցել։ Ընտրատեղամասերում կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներ, հանձնաժողովի անդամները կունենան համապատասխան ուղեցույց, իսկ ընտրատեղամասերում հերթերի գոյացման ժամանակ պետք է արվի առավելագույնը, որպեսզի մարդկանց միջև պահպանվի սոցիալական հեռավորություն` հնարավոր ռիսկերից զերծ մնալու նկատառությամբ։   

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

117
թեգերը:
Տիգրան Մուկուչյան, քվեարկություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

Ի՞նչն է ստիպել Ռուսաստանին սկսել Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը

68
Մինչև 2020 թվականի նոյեմբերը ավելի քան 30 երկիր մասնակցում էին դրան, բայց հետո ԱՄՆ-ն դուրս եկավ պայմանագրից:

Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ՌԴ Պետդումայում Ռուսաստանի կողմից Բաց երկնքի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին «սառը պատերազմից» հետո Եվրոպայում վստահության ամրապնդման համար։ Մինչև 2020 թվականի նոյեմբերը ավելի քան 30 երկիր մասնակցում էին դրան, բայց հետո ԱՄՆ-ն դուրս եկավ պայմանագրից: Ռուսաստանն այս տարվա հունվարի կեսերին նմանատիպ ընթացակարգ է սկսել։ Մեր տեսանյութում դիտեք՝ ինչու՞ է Մոսկվան որոշել դուրս գալ պայմանագրից։

ԱՄՆ-ն ուզում է բաց երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ. Պետդեպ

68
թեգերը:
Պայմանագիր, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են
Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
Ռուստամ Մուրադով

Ով է փոխարինել գեներալ Մուրադովին. «Հրապարակ»

71
(Թարմացված է 10:02 13.05.2021)
Խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը, տեղեկացնում է «Հրապարակը»։

Ավդեևն արդեն այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ Ավդեևւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է:

Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 հայ ռազմագերիներ։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին

71
թեգերը:
Ալեքսեյ Ավդեև, Արցախ, Ռուստամ Մուրադով
Ըստ թեմայի
«Մուրադովը Փաշինյանի հետ հանդիպել է, գուցե մեզ նոր բան ասի»․ ծնողները կառավարությունում են
Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել որոնողափրկարարական աշխատանքները
Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում