«Ավելի բարդ բան չկա, քան հոր համար` հարսանիքը աղջկա». Հովհաննիսյանի և Դոլինայի զուգերգը

374
(Թարմացված է 12:33 01.05.2021)
YouTube-ի օգտատերերին բավականին դուր է եկել երգը, և նրանք իրենց հիացմունքն են հայտնել` նշելով, որ այն բավականին հուզիչ է։

ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը և Ռուսաստանի Ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինան համատեղ երգ են ներկայացրել, որը կոչվում է «Իմ աղջիկ» (Дочка моя)։

Տեսահոլովակը YouTube-ում հրապարակվել է երեկ և նյութի հրապարակման պահին արդեն 32 000 դիտում ուներ։ Երգի երաժշտության հեղինակը Կարեն և Սևակ երաժշտական խումբն է, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

«Այս աշխարհում ավելի բարդ բան չկա, քան հոր համար` հարսանիքը աղջկա»,–ասվում է երգի կրկներգում։

Նշենք, որ YouTube-ի օգտատերերին բավականին դուր է եկել երգը, և նրանք իրենց հիացմունքն են հայտնել` ասելով, որ այն բավական հուզիչ է։

Լրջանալու ժամանակն է. Հայկ Պետրոսյանը կներկայացնի իր ամենաանկեղծ երգերը

374
թեգերը:
տեսահոլովակ, Արման Հովհաննիսյան, Լարիսա Դոլինա
Ըստ թեմայի
Սերժ Թանկյանն իր նոր տեսահոլովակը նվիրել է որդուն և 13-րդ դարի սուֆիական բանաստեղծին
Հանրահայտ «Գինի լից» երգը նոր տեսահոլովակ ունի
«Եվրատեսիլի» մասնակցի տեսահոլովակը մեկ օրում դիտել են ավելի քան 900 հազար անգամ

Նույնիսկ հաղթանակի դեպքում Նիկոլ Փաշինյանը հինգ տարի չի կարողանա պաշտոնավարել. քաղաքագետ

22
(Թարմացված է 20:30 11.05.2021)
«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդվարդ Անտինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով պայմանավորված գործընթացներին և հետագա հնարավոր սցենարներին։ 

Էդվարդ Անտինյանի կարծիքով` քաղաքական ուժերն ընտրություններին փաստորեն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի օրակարգով, ժամանակացույցով և խաղի կանոններով, հետևաբար պարտության դեպքում մեղավորներ թող չփնտրեն։ Ըստ նրա` գալիք ընտրությունների արդյունքում ատելության մթնոլորտը երկրում չի փոխվի, իրավիճակը չի բարելավվի, և արդեն իսկ տեսանելի է, թե ինչպես են հիմնական խաղացողները մտնում պայքարի մեջ, չնայած որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը չի ազդարարվել։ 

«Փաշինյանն իր հերթին ընտրությունների գնում է ոչ թե արվածի հաշվետվությամբ, այլ չարվածի արդարացումներով։ Ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանը չի կարող երկրի շահերը ներկայացնել դրսում պարտվածի կարգավիճակով, իսկ Փաշինյանն էլ ասում է, որ պարտվել է Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ Հայաստանում դեռ բոլորից ուժեղ է, այսինքն` Փաշինյանին մանդատ տալու է ոչ միայն ընտրազանգվածը, այլև նրա հետ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը»,– ասում է քաղաքագետը։ 

Անտինյանի կարծիքով` թեև ավելի շատ կլինեն փոխադարձ կոմպրոմատները, բայցևայնպես դրանք մեծ հաշվով էական նշանակություն չեն ունենա, որովհետև նույնիսկ առկա շիկացած մթնոլորտում ինչ ուզում է դարակից հանեն, միևնույնն է, արդյունավետությունը շատ փոքր է լինելու։ Քաղաքագետի համոզմամբ`այն ընտրողները, որոնք կատեգորիկ կերպով կայացրել են իրենց որոշումը, ոչ մի բանի վրա ուշադրություն չեն դարձնելու, ուստի գալիք ընտրություններն ունենալու են բոլորովին այլ որակ։ 

Անտինյանի գնահատմամբ`սա լինելու է ընտրություն, որտեղ պետք է գործել առանց սխալվելու իրավունքի, բայցևայնպես պարտված ուժերը պետք է նախաձեռնեն մի գործընթաց, որպեսզի ասպարեզ մտնեն նոր ուժեր, քանզի նույնիսկ հաղթանակի դեպքում Նիկոլ Փաշինյանը հինգ տարի չի կարողանա պաշտոնավարել։  

Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը. ընտրությունների օրը հստակ է

22
թեգերը:
Ընտրություններ, Էդուարդ Անտինյան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը

Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր

552
(Թարմացված է 13:04 11.05.2021)
Կազանի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով աշակերտներ են մահացել։ Զոհերի թվում նաև ուսուցիչ կա։ Չի բացառվում, որ շենքում էլի աշակերտներ կան։

Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ այսօր կրակոցներ ու պայթյուն է հնչել։

Ուժայինները գրոհել են շենքը։ Չի բացառվում, որ շենքում էլի աշակերտներ կան։ Երկրորդ հրաձիգը մնացել է դասարաններից մեկում, որին չեզոքացրել են գրոհի ժամանակ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր անհայտ անձինք կրակ են բացել Ջաուդաթ Ֆայզի փողոցի թիվ 175 դպրոցում, պայթյուն է որոտացել, 9 զոհ կա, որոնցից 8-ը աշակերտներ են, մեկը` ուսուցիչ։ 

Վերջին տեղեկություններով` զոհերի թիվն արդեն հասել է 11-ի։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ դպրոցականներից երկուսը մահացել են` նետվելով երրորդ հարկի պատուհանից։

Նախնական տվյալներով՝ կրակողները դեռահասներ են, մեկին ձերբակալել են։

Դեպքի վայրում է նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։

Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքեց երկրորդ հրաձիգի մասին տվյալները։

552
թեգերը:
կրակոց, դպրոց, Կազան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Լիտվայի Սեյմասի նախագահը անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ

0
Արարատ Միրզոյանն իր լիտվացի պաշտոնակցի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որևէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր` մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:
Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում և երախտագիտություն հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որեւէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:
Սեյմասի նախագահը նշել է, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:
Ի դեպ, այս տարի լրանում է Հայաստանի և Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

0