Երկիրը շենացնելու տարբեր ձևեր կան. ի՞նչ է առաջարկում «5165» ազգային շարժումը

1699
(Թարմացված է 12:55 29.04.2021)
«5165» ազգային շարժման ղեկավար Կարին Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է շարժման գործունեությանն ու նպատակներին։

Կարին Տոնոյանի փոխանցմամբ` վերոհիշյալ շարժման մղիչ ուժը Հայաստանի նկատմամբ սերն է, իսկ նպատակը` հայրենիքը վերականգնելու ձգտումը։ Շարժումը խնդիր է դրել հույս արթնացնել ժողովրդի մեջ, որպեսզի նա կրկին կամք դրսևորի վերակերտելու իր երկիրը։ 

«Մեր շուրջը հիմա համախմբվել են շատ մարդիկ, սակայն մեր խնդիրն է ամբողջ ժողովրդին համախմբելը։ Երկիրը շենացնելու տարբեր ձևեր կան, և ցանկացած մարդ պետք է այդ գործընթացին մասնակցի ըստ իր կարողությունների ու նախասիրությունների։ Չի կարելի, որ մարդիկ մնան անտարբեր, ինչն այս պարագայում ամենամերժելի երևույթն է, առավել ևս, որ մեր երկրում գրեթե բոլոր ոլորտներում ահռելի աշխատանք կա կատարելու»,– նշեց «5165» ազգային շարժման ղեկավարը։

Տոնոյանի խոսքով` շարժումը յուրաքանչյուր մարդու կարող է առաջարկել աշխատանք, որպեսզի ցանկացած ոք իր լուման ունենա հայրենիքի վերականգնման ու վերակերտման գործում։ Ըստ նրա` շարժման գերնպատակը գալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելը չէ, այլ տարաբնույթ միջոցառումներով ժողովրդի մեջ նախ հավատ արթնացնելն է ապագայի հանդեպ, իսկ ընտրություններին մասնակցելու հարցը կորոշվի ավելի ուշ, երբ իրավիճակն ավելի հստակ դառնա։  

1699
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, «5165» ազգային շարժում, Կարին Տոնոյան
(0:33 / 3.90Mb / просмотров видео: 894)

Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Ազատության հրապարակում

276
(Թարմացված է 18:50 09.05.2021)
Հավաքված քաղաքացիները ծափողջյուններով դիմավորեցին Քոչարյանին ու նրա ուղեկիցներին։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ քաղաքական համագործակցության հռչակագրի ստորագրման արարողությունից հետո նորաստեղծ նախընտրական դաշինքի անդամները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, երթով շարժվեցին դեպի Երևանի Ազատության հրապարակ։

Այստեղ հավաքված քաղաքացիները ծափողջյուններով դիմավորեցին Քոչարյանին ու նրա ուղեկիցներին։

© Sputnik
Митинг на площади Свобода в поддержку Р. Кочаряна
276
թեգերը:
հանրահավաք, Ազատության հրապարակ
Ըստ թեմայի
Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստանը» համագործակցության հռչակագիր ստորագրեցին
Քոչարյանը Տեր–Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին միասնական պայքարելու առաջարկ արեց
(0:53 / 5.19Mb / просмотров видео: 641)

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

436
(Թարմացված է 21:08 09.05.2021)
Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին տեսաուղերձով դիմել է նաև ՌԴ պաշտպանոթյան նախարար Սերգեյ Շոյգուն։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը նշել է Հաղթանակի օրվա։

Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին տոնական միջոցառմանը մասնակցել են ավելի քան 450 խաղաղապահներ։

Հանդիսավոր միջոցառման մեկնարկին դուրս է բերվել Հաղթանակի դրոշը, որի բնօրինակը 1945 թ. Մայիսի 1-ին Բեռլինում Կարմիր բանակի զինծառայողները բարձրացրել են Ռայխստագի շենքի տանիքին։

Խաղաղապահներին իր տեսաուղերձում շնորհավորանքներ է հղել ՌԴ Պաշտպանության նախարար, Ռուսաստանի հերոս, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին դիմել է նաև զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է ՝ խաղաղ երկինք». ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոս

«Հաղթանակի օրը համազգային հպարտության և հերոս–ազատագրողների հավերժ հիշատակի օրն է, - ասել է Մուրադովը,– Իրենց կյանքը հայրենիքին նվիրած Հայրենական մեծ պատերազմի զինվորների և հրամանատարների սխրանքը մեզ համար քաջության, հերոսության և հայրենիքին անձնուրաց նվիրվածության օրինակ է` հայրենասիրկան կրթությունն ուղղորդող ամենակարևոր վեկտորը»։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը:
ՌԴ ԶՈՒ 20 զինծառայողներ պարգեւատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո զինվորականների համար կազմակերպվել է տոնական համերգ` պատերազմական տարիների պարերով, երգերով ու բանաստեղծություններով։

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակվով։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների ու Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրած համատեղ հայտարարության համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է հրադադար։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի միջուկը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներից:

436
թեգերը:
Արցախ, խաղաղապահ, Ռուսաստան, հաղթանակ
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ռուսաստանը բարիկադի նույն կողմում են. ՌԴ դեսպան
Արցախի ԱԳ նախարարը չի բացառում, որ Ադրբեջանն այսօր կարող է սադրանքների դիմել
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում. ՌԴ դեսպան
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

414
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

414
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման