Գյումրիում պատանին հեռախոս էր խնդրել զանգելու համար ու գողացել այն. տեսանյութ

61
(Թարմացված է 16:11 27.04.2021)
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Կումայրիի բաժնից փոխանցվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

 

Գյումրիում պատանին հեռախոս էր խնդրել զանգելու համար ու գողացել այն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ տեղեկությունները ստացվել են ապրիլի 24-ին։

Տեղեկությունների համաձայն՝ Գյումրու Շչեդրինի փողոցի բնակիչ մի պատանի խոսելու պատրվակով մի տղամարդուց բջջային հեռախոս էր խնդրել, իսկ հեռախոսը ստանալուց հետո փախել էր։ Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, ժամը 15-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում։

Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին ու խոստովանել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գողոնը։ Պարզվել է տուժողի ինքնությունը։ Տղամարդուց հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Կումայրիի բաժնից փոխանցվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

61
թեգերը:
հեռախոս, գողություն, կողոպուտ, Գյումրի
Ըստ թեմայի
Դիմակավորված ու զինված գողություն Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը
Երևանի 18-ամյա բնակիչներ են բռնվել երկաթուղու մալուխի գողության փորձի ժամանակ. ՀԿԵ–ի կոչը
Արմավիրում 35–ամյա տղամարդը գողության պահին հոսանքահարվել է ու մահացել. տեսանյութ
(1:32 / 10.22Mb / просмотров видео: 3)

Ռուս խաղաղապահները մոտ 50 կմ ճանապարհ են վերահսկում Լաչինի միջանցքում

65
(Թարմացված է 11:36 11.05.2021)
Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամենօրյա ռեժիմով պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Լաչինի միջանցքը Ստեփանակերտ քաղաքը Հայաստանի հետ կապող ճանապարհն է։ Ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայնագրերին համապատասխան, իրականացնում է դրա վերահսկողությունը։ Վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկության երթուղիների երկարությունը կազմում է մոտ 50 կիլոմետր:

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

65
թեգերը:
Ստեփանակերտ, Լաչինի միջանցք, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Ռուս սակրավորներն Արցախում արդեն ավելի քան 650 կմ ճանապարհ են մաքրել
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին

Կարկուտը ծեծած տեղը չի ծեծի․ Արմավիրի հակակարկտային կայաններից գողացվածը հայտնաբերվել է

46
(Թարմացված է 18:00 10.05.2021)
27-ամյա երիտասարդը Արմավիրի մարզի 9 գյուղերի հակակարկտային կայաններից է գողություն է արել․ այս մասին խոստովանական բացատրություն է տվել։

Արմավիրի մարզի մի քանի հակակարկտային կայաններից գողացված մարտկոցները հայտնաբերվել են։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախապես ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ մարտ-ապրիլ ամիսներին Երասխահուն, Վարդանաշեն, Արգավանդ, Մարգարա գյուղերի հակակարկտային կայաններից մարտկոցներ էին գողացել՝ պետությանը պատճառելով 240.000 դրամի վնաս:

«Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 27-ամյա մի բնակիչ։ Նա Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գյումրիում պատանին հեռախոս էր խնդրել զանգելու համար ու գողացել այն. տեսանյութ

Պարզվել է, որ երիտասարդը ոչ միայն նշված 4 գյուղերի, այլև Սարդարապատ, Արևիկ, Ալաշկերտ, Մրգաշատ, Արազափ գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցներն էլ է գողացել։

Գողոնը մասամբ է հայտնաբերվել:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի քննչական վարչություն:

«Վեոլիա ջուր» ընկերության տեղամասերից մեկից գողացել են ջրի պոմպը․ տեսանյութ

46
թեգերը:
գողություն, Ոստիկանություն, Արմավիրի մարզ, Հայաստան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ

14
(Թարմացված է 11:47 11.05.2021)
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու փաստին և Դադիվանքի ճակատագրին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik, Կարինե Հարությունյան. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է` եթե Դադիվանքն այս կարգավիճակում չլիներ, այսինքն` ռուս խաղաղապահների կողմից չհսկվեր, ապա այն հիմա ընդհանրապես չէր լինի, Ղազանչեցոցի և մյուսների բախտին կարժանանար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու դեպքին։

Հայտնել էինք, որ  մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

«Պատերազմի ավարտից մինչ օրս Ադրբեջանն ավերում և վերացնում է այն ամենն, ինչ քրիստոնեական և հայկական է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես հրադադարից հետո նրանք գետնին հավասարեցրին 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին, նույնը նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու` Կանաչ ժամի հետ»,–ասաց Սրբազանը։

Նախկինում, երբ դեռ հայկական կողմը չէր ազատագրել այդ տարածքները, այնտեղ քրդեր էին ապրում, որոնք մեր եկեղեցիներին ու վանքերին ձեռք չէին տալիս։ Իսկ ադրբեջանցիները, ըստ Վրթանես եպիսկոպոսի, միայն մեկ նպատակ ունեն` այն, ինչ ժամանակին «սխալվել» և թողել են կանգուն, հիմա պետք է ոչնչացնեն։

Նման դեպքերում Ադրբեջանին կանգնեցնելու համար Արցախի թեմի առաջնորդն այնքան էլ հույս չի կապում դրսի որևէ ուժի հետ։ «Մենք տեսանք` պատերազմի օրերին ինչպես էին  ադրբեջանցիները վարվում մարդկանց հետ, հիմա ի՞նչ սպասենք նրանցից հոգևոր ու մշակութային արժեքների պահպանության առումով։ Սակայն նման պարագաներում, երբ հասնում են ատելության այս գագաթնակետին, նրանց գոռոզամտությունը և լկտիությունն այսպես անպատասխան չի մնալու` ի վերջո բումերանգի էֆեկտը գործելու է, և նրանք իրենց պատիժը ստանալու են»,–ասում է Սրբազանը։

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

Նա հավելում է, որ մենք էլ մեր կողմից պետք է մեծ դաս քաղենք` ճիշտ ապրելու, հետագան ճիշտ կարգավորելու համար։ Սրբազանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ դեպի ապագա տանող մեր աստիճանը պետք է հենված լինի ազգայինի վրա, այլապես մենք կկորցնենք շատ բան։

Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոսն ավելի վաղ հայտնել էր` ադրբեջանցիներն արհեստական խոչընդոտներն են ստեղծում ամեն կիրակի Դադիվանք այցելել ցանկացող ուխտավորների համար։

14
թեգերը:
խաղաղապահ, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, Դադիվանք, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հաղթանակի հպարտությունից մինչև կորստի ցավ. մայիսի 9-ը Հայաստանում ու Արցախում
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին