Մոսկվայում ու մոտակա այլ բնակավայրերում ձյուն է եկել

58
(Թարմացված է 13:24 27.04.2021)
Առավոտյան ձյան տեղումներ են գրանցվել նաև Նարոֆոմինսկում, Սերպուխովոյում, Կոլոմնայում, Դոմոդեդովոյում, Միխայլովսկում։

Մոսկվայում ու մերձմոսկովյան Ստուպինոյում ձյուն է եկել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Այսօր Մոսկվայում սպասվում են կարճատև տեղումներ, այդ թվում՝ ձյան տեսքով։ 

Առավոտյան ձյան տեղումներ են գրանցվել նաև Նարոֆոմինսկում, Սերպուխովոյում, Կոլոմնայում, Դոմոդեդովոյում, Միխայլովսկում։

Կաշիրում ձյան շերտը կազմել է 17 սմ։

58
թեգերը:
ձյուն, Մոսկվա
Ըստ թեմայի
Խառը եղանակ ու քաղաքական իրադարձություններ. այս շաբաթը՝ ֆոտոշարքով
Հայաստանում եղանակային անոմալիա է գրանցվել. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում
Գիժ մարտն իր դերի մեջ է, Երևանում առատ ձյուն է տեղում. տեսանյութեր
(0:43 / 4.53Mb / просмотров видео: 164)

Հրդեհ է բռնկվել Երևանի երեքհարկանի շենքերից մեկի տանիքում. տեսանյութ

29
(Թարմացված է 18:21 18.05.2021)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի– Sputnik. Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկի երեքհարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։  Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայտնում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 18-ին, ժամը 17:04-ին։ Տեղեկացրել են, որ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում (240 քմ)։ Տուժածներ չկան։ Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։

29
թեգերը:
շենք, Երևան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ

Հնդկաստանում հզոր ցիկլոն է մոլեգնում, զոհեր կան. տեսանյութ

61
(Թարմացված է 12:43 18.05.2021)
Հնդկաստանի արևմտյան ափին հսկայական ցիկլոն է մոլեգնել, տարերքի հետևանքով մարդիկ են մահացել։

Հնդկաստանի արևմտյան ափին մոլեգնող «Տաուկտաե» հզոր ցիկլոնը, վերջին տվյալներով, 8 մարդու մահվան պատճառ է դարձել: Ավելի քան 150 հազար մարդու են տարհանել։

Հոկտեմբերի 17-ին ցիկլոնը մոտեցել է Մումբայ քաղաքին։

Մեգապոլիսի օդանավակայանը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է բոլոր գործառնությունները:

Վրաստանում պարետային ժամը կրճատվեց

Քաղաքի իշխանությունների հաղորդմամբ՝ սաստիկ քամու պատճառով այնտեղ երկու մարդ Է մահացել, մեկի վրա լապտեր է ընկել, մյուսը մահացել է շենքերից մեկի աղյուսե շարվածքի փլուզման հետևանքով ։ Եվս չորս մարդ Էլ մահացել են Կարնատակա նահանգում տեղի ունեցած փլուզման հետևանքով, ևս երկուսը՝ հարևան Կերալա նահանգում:

Կորոնավիրուսը երկիրը մեծ դիակիզարանի է վերածել. խոսուն կադրեր Հնդկաստանից

61
թեգերը:
տեսանյութ, ցիկլոն, Հնդկաստան
Ըստ թեմայի
Վրաստանը նախատեսում է բացել ցամաքային սահմանը. Տուրնավան նախնական ժամկետ է ասել
«Հյուսիսային հոսք-2». ավարտին հասցնե՞լ, թե՞ միլիարդներ թաղել ծովի տակ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի թունելները
Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн

Ռոբերտ Քոչարյանը հեռանում է «Սիստեմա» ԲՖԿ–ից. Սողոմոնյանն ասել է պատճառը

0
(Թարմացված է 18:41 18.05.2021)
ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա» ԲՖԿ–ից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Սողոմոնյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

«Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այսուհետ ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնելու է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում կայանալու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի կազմում։ «Հայաստանի» կազմում Քոչարյանը միավորվել է ՀՅԴ–ի և Սյունիքի նակխին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։

Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը

0
թեգերը:
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիա, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան