80-ից ավելի մարդ է զոհվել Բաղդադի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով. տեսանյութ

89
(Թարմացված է 16:08 25.04.2021)
Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվն աճում է։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվն արդեն 8 տասնյակից ավելի է։ Իրաքյան INA լրատվական գործակալությունը հաղորդում է 82 զոհի մասին։

Իրաքի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ «Իբն Ալ Հաթիբ» հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով կա 82 զոհ, ևս 110 մարդ էլ տուժել է։

Նշենք, որ այս հիվանդանոցում բուժում էին ստանում կորոնավիրուսով հիվանդները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել թթվածնի բալոնի պայթյունը, մահերի մեծ մասի պատճառը շմոլ գազից թունավորումն է: Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ Քազեմին հանձնարարել է հետաքննության ընթացքում ձերբակալել հիվանդանոցի մի շարք ղեկավարների։

89
թեգերը:
հիվանդանոց, հրդեհ, Բաղդադ, Իրաք
Ըստ թեմայի
ՌԴ Սվերդլովսկի մարզում հրդեհի զոհ է դարձել 5 երեխա. տեսանյութ
Հրդեհ «Հերացի» հիվանդանոցային համալիրում․ կան տուժածներ
Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Եռաբլուրի հերոսներին 2 բան ունենք ասելու. Դավիթ Ամալյանը` հաղթանակի ու պարտության մասին

3
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսել է հետպատերազմյան իրողությունների մասին` վերաիմաստավորելով այդ արհավիրքից ստացված դասերը։ 

Մենք անկեղծ չենք եղել ժամանակին տոնած հաղթանակի հետ, հետևաբար այսօր պետք է անկեղծ լինենք արդեն պարտության հետ, որպեսզի հետևանքներն ավելի ծանր չլինեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։

Ըստ նրա` Եռաբլուրում թաղված հերոս տղաների պարագայում առավել ակտուալ են երկու արտահայտություն` ներողություն և շնորհակալություն։     

«Կենսաբանական սերը պտուղ է տալիս, և հիմա այդպես է նաև հոգեբանական սիրո դեպքում։ Իմ որդուց` Վարդանից հետո ես պտուղներ եմ տալիս ապրելով, մարդկանց հետ շփումներով, երգերով, ընկերներիս հետ ցավ և ուրախություն կիսելով։ Վերջերս հայտնաբերել եմ, որ արվեստում ուրախություն տարածողները կերպարային առումով որոշակի մռայլ են, ունեն հետաքրքիր ու խորհրդավոր մռայլություն, իսկ մուգ գույներ տարածողները հիմնականում կենսախինդ են, և այդ հակասությունն ինչ–որ առումով գեղեցիկ է»,– նշեց երգահանը։ 

Կարապի լիճը` հեղինակային երգի թատերաբեմ

Ամալյանի խոսքով` համերգներից հետո ինքը լիցքավորվում է խորհրդավոր լռությամբ, որի մեջ կա և՛ կորուստ, և՛ ձեռքբերում, և՛ վերածնունդ, ուստի շարունակում է սիրել լռությունը։ 

«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

3
թեգերը:
հերոս, Եռաբլուր պանթեոն, Դավիթ Ամալյան, Արցախ, Պատերազմ
թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված
Ըստ թեմայի
Զոհվել է նաև երգահան Դավիթ Ամալյանի որդին
Դավիթ Ամալյան. «Բոլոր արժեքավոր մաղթանքերը մեկ բառից են ծնվում»
ԱրտԲոքս. Դավիթ Ամալյան

Մեր ընտանիքներին շատ է մտահոգում անվտանգային միջավայրի հարցը. Մարկոսյան

90
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձնացված գործառույթները համակարգող Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ընտանիքներին առնչվող վիճակագրությանն ու ընտանիքներին հուզող հիմնահարցերին։

Արտակ Մարկոսյանի փոխանցմամբ` մեր ընտանիքներին շատ է մտահոգում հատկապես անվտանգային միջավայրի հարցը, քանզի ասում են, որ այդ խնդրի լուծման պարագայում հնարավոր է լուծել մյուս բոլոր հարցերը, այդ թվում` սոցիալ–տնտեսական խնդիրները։ 

«Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կընդունվի բազմազավակ ընտանիքների մասին օրենքը, որն ըստ էության լինելու է ժողովրդագրական քաղաքականության հենասյուներից մեկը։ Այն ընտանիքին, որը ցանկություն կհայտնի առնվազն չորս երեխա ունենալ, պետք է տանք հստակ սոցիալական երաշխիքներ, որոնք կկազմեն երկարաժամկետ ծրագրերի հիմքը»,– նշեց նախարարության խորհրդականը։

Մարկոսյանի կարծիքով` ընտանիքներին հետաքրքրող մյուս կարևորագույն հարցն առնչվում է բնակարաններին, հետևաբար ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ վարկավորումն ու բնակարան ձեռք բերելու պայմանները լինեն մատչելի, համարժեք լինեն միջին վիճակագրական ընտանիքի բյուջեին։

Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ

Ըստ նրա`մեր քաղաքացիներին հետաքրքրում են ոչ այնքան ֆինանսական աջակցության ծրագրերը, որքան կայուն աշխատանք ունենալու հեռանկարը։ Մարկոսյանի տեղեկացմամբ`թեև արցախյան վերջին պատերազմը որոշակի հարված հասցրեց մեր գենոֆոնդին, այդուհանդերձ, 2020 թվականին Հայաստանում գրանցվել է նաև ծնելիության աճ։ 

Հայաստանի բազմազավակ ընտանիքներն ավելի հեշտությամբ կստանան դրամագլուխը

90
թեգերը:
Արտակ Մարկոսյան, ընտանիք
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Հայաստանում «բեյբի բում» չի՞ լինի. նախարարի խորհրդականն ասաց` ինչ ծրագրեր են սպասվում
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
Հայաստանն անհետացման եզրի՞ն է. ուր կհասցնի ժողովրդագրական ճգնաժամը