«Զոհերի հիշատակին»․ Շառլ Ազնավուրի հարսը ռուսերենով կատարել է նրա երգերից մեկը

756
(Թարմացված է 17:07 24.04.2021)
Ils sont tombés երգի տեքստը Շառլ Ազնավուրը գրել է 1975 թվականին։ Երգի բառերը ֆրանսերենից ռուսերեն թարգմանել է Ելենա Վինոգրադովան։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազավուրի որդու՝ Նիկոլայի կինը` «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Facebook-ում հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Շառլ Ազնավուրի Ils sont tombés (Նրանք ընկան) երգը՝ ռուսերենով։ Երգի բառերը ֆրանսերենից ռուսերեն թարգմանել է Ելենա Վինոգրադովան։

«Ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց Արցախի պատերազմը ցույց տվեց ամենասարսափելին ՝ ոչինչ չի փոխվել։ Ինչպեսև այն ժամանակ, հիմա նույնպես մենք պետք է պայքարենք մեր կյանքի իրավունքի համար։ Այժմ, ինչպեսև այն ժամանակ` «լռում էին բոլորը, կարծես թե չգիտեին, որ ինչ-որ տեղ մի ամբողջ ժողովուրդ խեղդվել է իր արյան մեջ», - գրել է Քրիստինա Ազնավուրը՝ մեջբերելով երգի բառերը։

Ils sont tombés երգի տեքստը Շառլ Ազնավուրը գրել է 1975 թվականին։ Քրիստինայի խոսքով՝ այն այսօր արդիական է ողջ հայ ժողովրդի համար։ Նա նվիրել է իր կատարումը Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան պատերազմում ընկածների հիշատակին:

Ծիծեռնակաբերդում են արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցները` անվասայլակներով ու հենակներով

756
թեգերը:
Քրիստինա Ազնավուր, հարս, երգ, Հայոց ցեղասպանություն, Շառլ Ազնավուր
Ըստ թեմայի
Ի՞նչ խնդիր կլուծի Հայոց ցեղասպանության ճանաչումը
Նիդեռլանդների դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին հայերեն տեսաուղերձ է հղել. տեսանյութ
Թուրքիան արհամարհում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչերը. Կիպրոսի պաշտպանության նախարար

«Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք». Վարդենիսի ղեկավար

507
(Թարմացված է 12:11 15.05.2021)
Համայնքի ղեկավարը վստահեցնում է` տեղի բնակիչներին ճշմարտությունն է ներկայացվում, քանի որ բնագծերն այնքան մոտ են, որ նրանք անձամբ կարող են իրավիճակին «մոտիկից» ծանոթանալ։

Երեկ չէ առաջին օրվանից Վարդենիսի տարածքում հակառակորդի կողմից որևէ առաջխաղացում, դիրքային որևէ փոփոխություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

«Ստեղծված իրավիճակը բավական լարվածություն է մտցրել Վերին Շորժայի բնակիչների մոտ։ Չնայած` մարդիկ ապրում են իրենց բնականոն հունով` երեխաները դպրոց են հաճախում, մեծերը հողագործությամբ են զբաղվում»,–ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` տեղում բանակցություններ են վարում բանակային կորպուսի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից ներկայացուցիչներ։

«Ես ինքս մի քանի տեղերում ներկա եմ եղել բանակցություններին, որևէ լարվածություն չեմ նկատել։ Անգամ ադրբեջանցի հրամանատարներից մեկն ասաց` եթե մեզ ասեն հետ վերադարձեք, ապա մենք ներողություն կխնդրենք ու կվերադառնանք նախկին դիրքեր»,–ասաց Մելքոնյանը։

Համայնքի ղեկավարը նշեց` տեղի բնակիչներին ճշմարտությունն է ներկայացվում, քանի որ բնագծերն այնքան մոտ են, որ նրանք անձամբ կարող են իրավիճակին «մոտիկից» ծանոթանալ։

Մելքոնյանն ասում է` սա թշնամու կողմից ուղղակի սադրանք է, քանի որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի մոտ եղած սահմանազատման քարտեզները համընկնում են, իսկ ադրբեջանցիների ձեռքին կեղծ մի քարտեզ է։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

507
թեգերը:
ադրբեջանցի, Սահման, Վարդենիս
Ըստ թեմայի
Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի բացման բանակցությունները շարունակվում են
Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սյունիք
Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

«Ցավոք, «լավ տղեն» դեռևս առանց աշխատանքի փող առնողն ա». Ռուբեն Վարդանյան

139
(Թարմացված է 17:17 14.05.2021)
Ձեռնարկատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում ամփոփել է 2001–ին մեկնարկած «Հայաստան–2020» նախագիծը և խոսել ժամանակակից մարտահրավերների մասին։

«Պատմության մեջ առաջին անգամ ապրում ենք մի միջավայրում, երբ երիտասարդները սովորեցնում են ավագ սերնդին` օֆֆլայնից տեղափոխվում ենք օնլայն»։

Վարդանյանը վերլուծեց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն` իմ ընտանիքը» կարգախոսը, խոսեց Հայաստանի զարգացման բաց և փակ մոդելների, մտավոր ռեսուրսների կոնսոլիդացիայի անհրաժեշտության և միասնականության մեխանիզմների մասին։

Նրա խոսքով` 21–րդ դարի պետությունը պետք է դառնա ավելի մոբիլ ու ճկուն, կա պետական և ցանցային, մասնավորի և պետականի հարաբերությունների նոր բանաձևի որոնման անհրաժեշտություն։

«Հայաստանը շանս ունի». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը

139
թեմա:
ԱրտԲոքս
Ըստ թեմայի
Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը
 «Տունս միայն այնտեղ է»․ Ռուբեն Վարդանյանի հետաքրքիր հարցազրույցը ռուսական հեռուստաալիքին
Նոր աշխարհի մարտահրավերներն ու հաջողության գաղտնիքը. Ռուբեն Վարդանյանի հոդվածը Forbes-ում
Давид Арутюнян во время обсуждения по избирательному кодексу в Парламенте (5 июля 2018). Еревaн

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

0
(Թարմացված է 14:25 15.05.2021)
Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ համագործակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ իրենց նպատակը նույնն է։ Նա չբացառեց նաև ՀԱԿ–ի հետ դաշինք կազմելը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը չմիավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք չկազմեցին Քոչարյանի հետ։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունն այսօր դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրեցին։ Նրանք ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Մեր նպատակները նույնն են` ունենալ անվտանգ և զարգացող Հայաստան, հեռացնել գործող իշխանություններին։ Սակայն կան մոտեցումներ էլ, որ տարբեր են, բայց սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք, սակայն ընտրողներին նաև այլընտրանք են առաջարկել»,–ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հավելեց` այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են պայքարի գնում, ամենևին էլ չի նշանակում ուժերի փոշիացում։ Ավելին, իրենք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ և արդյունավետ է։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ն էլ միանա իրենց դաշինքին` Հարությունյանը նշեց, որ ոչինչ չի բացառում և միայն իշխանության կողմից ստեղծված կեղծ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունն են բացառում։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

0