Ի՞նչ խնդիր կլուծի Հայոց ցեղասպանության ճանաչումը

203
(Թարմացված է 13:39 24.04.2021)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցին և միջազգային ճանաչման գործընթացին հատկապես հետպատերազմական իրողությունների համատեքստում։

Թուրքիայի ցեղասպանական վարքագիծն ամենևին չի փոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց Էդիկ Մինասյանը` նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունն առավել քան ակնհայտ է` ունենալով ցայտուն դրսևորումներ։

Նրա խոսքով` վաղուց հասունացել է այն պահը, երբ Միացյալ Նահանգները կարող է վերջնականապես ու ամբողջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը հիմք կհանդիսանա նաև այլ պետությունների համար, որոնք կարող են համալրել Մեծ եղեռնը ճանաչած պետությունների ցանկը։

«ԱՄՆ–ում հատկապես Հայ Դատի հանձնախմբի, տեղի հայկական համայնքի և հայանպաստ օրենսդիրների գործունեության արդյունքում հարցը վաղուց արդեն հասունացել է։ Մյուս կողմից չի կարելի բացառել նաև ԱՄՆ–ի ու Թուրքիայի հարաբերություններում առկա սուր լարվածությունը, որովհետև թուրքական աշխարհում իրեն սուլթան համարող Էրդողանի ծավալապաշտական քաղաքականությունը հակազդեցության է արժանանում Միացյալ Նահանգներում և լուրջ հակասությունների տեղիք է տալիս նաև շատ այլ պետությունների հետ հարաբերություններում»,– ասաց պրոֆեսորը։

Մինասյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը կլուծի նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը, կունենա կանխարգելիչ նշանակություն, որովհետև Թուրքիայի ագրեսիվությունը դրսևորվում է մի քանի ուղղություններով, այդ երկիրն իսկապես սանձարձակ է դարձել, առավել ևս, որ դեռ իր կողմից իրականացված և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար չի պատժվել։ Ու քանի որ Հայոց ցեղասպանությունը`որպես 20-րդ դարի առաջին ոճրագործություն, չի արժանացել իրավաքաղաքական վերջնական գնահատականի, ապա, ըստ Մինասյանի, պատճառ է դարձել նմանատիպ այլ հանցագործությունների համար։

Հիշեցնենք` Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունն օրերս նամակ էին ուղարկել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան հետևություններ արվեին «ցեղասպանություն» բառը գործածելու համար: Բայդենի վարչակազմը պատասխանել էր հայ պատմաբանների նամակին։

203
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (274)

«Հաղթանակը չի տրվում որպես նվեր». նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների

35
(Թարմացված է 16:22 07.05.2021)
Վետերաններն իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու մասին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին, Շողիկ Սարաֆյանին, Պապին Մարուխյանին և Խաչիկ Հովակիմյանին: Տեղեկությունը լուսանկարներին և տեսանյութին կից հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Президент Армен Саркисян встретился с ветеранами Великой Отечественной войны (7 мая 2021). Еревaн
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
ՀՀ նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով: «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել ձեր կամքի ու ջանքերի շնորհիվ, ձեր առողջության գնով»,-ասել է նախագահը:

Президент Армен Саркисян встретился с ветеранами Великой Отечественной войны (7 мая 2021). Еревaн
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
ՀՀ նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների

Պատերազմի վետերաններն իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու, Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի զգացողությունների մասին, խաղաղության իրենց մաղթանքները փոխանցել ողջ հայ ժողովրդին:

Президент Армен Саркисян встретился с ветеранами Великой Отечественной войны (7 мая 2021). Еревaн
© Photo / official site of the President of RA / Karo Sahakyan
ՀՀ նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների

Նախագահը հյուրերին և, հանձինս նրանց, բոլոր վետերաններին մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ նրանց կյանքի պատմությունները ռազմահայրենասիրական դաս են սերունդների համար:

35
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Հայաստան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Ադրբեջանը ոչնչացնում է ամեն հայկականը, անգամ Հայրենական պատերազմի հուշակոթողները. Բաբայան
100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային
Ո՛չ պատերազմին. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված փառատոն կանցկացվի

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում

116
(Թարմացված է 22:44 06.05.2021)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանում և պարզել` ՀՀ քաղաքացիների մեծ մասը պատրաստվում է մասնակցել հունիսին նախատեսված արտահերթ ընտրություններին։

Sputnik Արմենիայի հարցման մասնակիցները համարում են, որ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Գնալու են քվեարկության, որովհետև մտավախությունները շատ են, իսկ ընտրություններից հետո շատ բան կարող է փոխվել։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ մեր միակ հույսը հզոր զենք ստեղծելն է։

«Մենք ուրիշ ճար չունենք», -ասաց նա։

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

Տղամարդկանցից մեկն էլ շեշտեց, որ ոչ մի դեպքում չի մասնակցելու ընտրություններին։

«Հերս էլ բանակից գա՝ չեմ մասնակցելու։ Նիկոլի ժամանակ եղել եմ, Ռոբերտի ժամանակ եղել եմ, Սերժի ժամանակ եղել եմ, Պարույրի՝ ևս, բայց ինչի՞ տեղ անցավ»,– նշեց նա։

Որպեսզի իմանաք, թե ինչ պատասխաններ են տվել հարցման մյուս մասնակիցները, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

 

116
թեգերը:
Հարցում, Երևան, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան
Եթե Փաշինյանն անգամ ընտրություններում պարտվի, միևնույնն է, ինքնակամ չի հեռանա. քաղաքագետ 
Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ
Анна Акопян во время военных курсов по приобретению военных навыков (август 2020). Карабах

Քննությունը կպարզի` ինչպես է Աննա Հակոբյանը հայտնվել հրամանատարական կետում

0
Քննչական կոմիտեն մերժել է հավելյալ տեղեկություն տրամադրել` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի` հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննչական կոմիտեում քննություն է տարվում։ Այս մասին հայտնել է քննչական կոմիտեն «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան` մերժելով տեղեկատվության տրամադրումը` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում և այնտեղից հետևել ռազմական գործողություններին, երբեմն նաև միջամտել։ Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։

 

0