Ինչպես են անցել ռուսական ԶՈւ-ի զորավարժությունները Ղրիմում. տեսանյութ

68
(Թարմացված է 17:39 22.04.2021)
Զորավարժության ակտիվ փուլից առաջ Սերգեյ Շոյգուն ուղղաթիռով մեկնել է զորքերի տեղակայման շրջան։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) և օդադեսանտային զորքերի (օդադեսանտային զորքերի) անձնակազմը Ղրիմում անցկացված վարժանքների ընթացքում հաջողությամբ իրագործել է առաջադրված բոլոր խնդիրները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի զինված ուժերն այսօր վարժանքներ են սկսել Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում։ Զորավարժություններին ներկա է եղել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Վարժանքների ակտիվ փուլից առաջ նա ուղղաթիռով մեկնել է զորքերի տեղակայման շրջան և լսել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի զեկույցը:

Վարժանքների ընթացքում մշակվել են հրթիռաավիացիոն հարվածներն ու դրանց հետմղումը, անօդաչու ավիացիայի և թևավոր հրթիռների կիրառումը, ինչպես նաև դրանց դեմ պայքարը ՀՕՊ միջոցներով:

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ստուգումներն ավարտվել են, Շոյգուն հետ է ուղարկել զորքերը։

68
թեգերը:
Սերգեյ Շոյգու, Զորավարժություններ, Ղրիմ
Ըստ թեմայի
«Մեր սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի չճանաչումն է». Էրդողան
Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով
«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ
(0:33 / 3.90Mb / просмотров видео: 898)

Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Ազատության հրապարակում

277
(Թարմացված է 18:50 09.05.2021)
Հավաքված քաղաքացիները ծափողջյուններով դիմավորեցին Քոչարյանին ու նրա ուղեկիցներին։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ քաղաքական համագործակցության հռչակագրի ստորագրման արարողությունից հետո նորաստեղծ նախընտրական դաշինքի անդամները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, երթով շարժվեցին դեպի Երևանի Ազատության հրապարակ։

Այստեղ հավաքված քաղաքացիները ծափողջյուններով դիմավորեցին Քոչարյանին ու նրա ուղեկիցներին։

© Sputnik
Митинг на площади Свобода в поддержку Р. Кочаряна
277
թեգերը:
հանրահավաք, Ազատության հրապարակ
Ըստ թեմայի
Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստանը» համագործակցության հռչակագիր ստորագրեցին
Քոչարյանը Տեր–Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին միասնական պայքարելու առաջարկ արեց
(0:53 / 5.19Mb / просмотров видео: 656)

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում նշել է Հաղթանակի օրը

437
(Թարմացված է 21:08 09.05.2021)
Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին տեսաուղերձով դիմել է նաև ՌԴ պաշտպանոթյան նախարար Սերգեյ Շոյգուն։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը նշել է Հաղթանակի օրվա։

Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին տոնական միջոցառմանը մասնակցել են ավելի քան 450 խաղաղապահներ։

Հանդիսավոր միջոցառման մեկնարկին դուրս է բերվել Հաղթանակի դրոշը, որի բնօրինակը 1945 թ. Մայիսի 1-ին Բեռլինում Կարմիր բանակի զինծառայողները բարձրացրել են Ռայխստագի շենքի տանիքին։

Խաղաղապահներին իր տեսաուղերձում շնորհավորանքներ է հղել ՌԴ Պաշտպանության նախարար, Ռուսաստանի հերոս, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Շնորհավորական խոսքով ռուսաստանցի զինծառայողներին դիմել է նաև զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է ՝ խաղաղ երկինք». ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոս

«Հաղթանակի օրը համազգային հպարտության և հերոս–ազատագրողների հավերժ հիշատակի օրն է, - ասել է Մուրադովը,– Իրենց կյանքը հայրենիքին նվիրած Հայրենական մեծ պատերազմի զինվորների և հրամանատարների սխրանքը մեզ համար քաջության, հերոսության և հայրենիքին անձնուրաց նվիրվածության օրինակ է` հայրենասիրկան կրթությունն ուղղորդող ամենակարևոր վեկտորը»։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը:
ՌԴ ԶՈՒ 20 զինծառայողներ պարգեւատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո զինվորականների համար կազմակերպվել է տոնական համերգ` պատերազմական տարիների պարերով, երգերով ու բանաստեղծություններով։

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակվով։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների ու Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրած համատեղ հայտարարության համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է հրադադար։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի միջուկը կազմված է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումներից:

437
թեգերը:
Արցախ, խաղաղապահ, Ռուսաստան, հաղթանակ
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ռուսաստանը բարիկադի նույն կողմում են. ՌԴ դեսպան
Արցախի ԱԳ նախարարը չի բացառում, որ Ադրբեջանն այսօր կարող է սադրանքների դիմել
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում. ՌԴ դեսպան
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

425
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

425
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման