Փաշինյանի ավտոշարասյունը կարողացավ մուտք գործել կառավարական առանձնատների տարածք. տեսանյութ

272
(Թարմացված է 23:41 21.04.2021)
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է` ինչպես է վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն անցնում Գրիգոր Լուսավորչի փողոցով։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը հաջողվել է քաղաքացիներից աննկատ մուտք գործել կառավարական առանձնատների տարածք։

Երևանի Պռոշյան փողոցում, առանձնատների մուտքի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչներից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավաքվածներին հայտնեց, որ Փաշինյանին հաջողվել է այլ ճանապարհով մուտք գործել տարածք ու իրեն սպասողների բազմությունը։

«Մեզ նոր տեղեկացրեցին, որ նա վախեցավ մեզանից ու այստեղով մուտք չի գործելու և փորձելու է մուտք գործել ձորով` մյուս մուտքով, որտեղ մեր մյուս հայրենակիցներ ևս փակել էին։ Բայց ոստիկաններին հաջողվել է նրան աննկատ ուղեկցել իր տուն»,– ակցիայի մասնակիցներին ասաց Մանուկյանը։

Նշենք, որ Sputnik Արմենիայի տեսախցիկը վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն արձանագրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում, որտեղից նա, ըստ ամենայնի, ուղևորվել է դեպի Հրազդանի կիրճ։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում էր։ Գիշերը նա այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները վարչապետին ընդունել էին վրդովմունքով։

Այսօր Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան

272
թեգերը:
Երևան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Պատերազմը պիտի բացառենք. Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշիի շրջանի գյուղեր

74
(Թարմացված է 14:36 17.05.2021)
Արցախի Հանրապետության նախագահը 4 համայնք է այցելել և քննարկումներ անցկացրել տեղի բնակիչների հետ։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ` մայիսի 16-ին, այցելել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները»,– նշել է Հարությունյանը։

Արցախում ռուսական անձնագրեր բաժանելու հարց չի քննարկվում. Բալասանյան

Նա հրապարակել է նաև այցի տեսագրությունը, որում որոշ հատվածներ են ներկայացված համայնքների բնակիչների հետ հանդիպումներից։

«Ամենակարևորը, որ Ղարաբաղը պահենք հայկական։ Սա է մեր խնդիրը։ Անվտանգությունը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ։ Պատերազմը մենք պիտի բացառենք։ Խաղաղ կյանքի ճանապարհը պետք է մեզ համար ուղեցույց դառնա։ Եվ դա էլ մենք անելու ենք։ Պետք է իրականացնենք սոցիալ–տնտեսական ծրագրերը»,– նշել է Արցախի նախագահը։

Նա բնակիչներին ասել է, որ գյուղերը մյուս տարի ասֆալտապատվելու են, եթե բնակչները չվերադառնան, ապա համայնքները վերաբնակեցվելու են և առնվազն 250-300 բնակիչ են ունենալու։

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

 

74
թեգերը:
Շուշի, Գյուղ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո

Հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել. Փաշինյան

548
(Թարմացված է 12:26 17.05.2021)
Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերի թեմայով Անվտանգության խորհրդի նիստ է այսօր կայացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ»,–ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով`ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: «Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով` չնայած իր կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական գործունեություն են ծավալում: «Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք, և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում»,–ասել է Փաշինյանը:

Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է արձագանքել սյունիքյան դեպքերին

Նա կրկին նշել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Նրա խոսքով` այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն անդրադարձել է նաև սահմանների ճշգրտման գործընթացին և նշել, որ ինչպես կոմունիկացիաների բացումը, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: «Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»,–նշել է նա:

Անդրադառնալով հետագա  անելիքներին` Փաշինյանը հիշեցրել է, որ երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և Ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ սա պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել խնդրի լուծմանը: Նրա խոսքով`եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: «Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»,–ասել է նա:

Տեղեկացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Երեկ` բանակցությունների ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

548
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Նիկոլ Փաշինյան, Սյունիք, Սահման
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ԱԺ հատուկ ու արտահերթ նիստերից մինչև Սյունիք ու փշալարված Թաղավարդ. շաբաթը` լուսանկարներով
ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
Սերգեյ Լավրով

Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել

0
(Թարմացված է 16:29 17.05.2021)
Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման և սահմանագծման համար։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այնտեղ ո՛չ մի կրակոց չի արձակվել, ո՛չ մի բախում չի եղել։ Նստել են, սկսել են հանգիստ  պայմանավորվել, թե ինչպես լիցքաթափեն իրավիճակը։ Մեզ խնդրել են աջակցել, մեր զինվորականներն էլ աջակցություն են ցուցաբերել, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում զգացմունքները սրելու համար»,-ասել Է Լավրովը Սիերա Լեոնեի արտգործնախարար Դևիդ Ջոն Ֆրենսիսի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ է արել՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և սահմանազատման ու սահմանագծման բացակայությամբ։

«Ոչ ոք դրանով երբեք չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկել ենք, որ սկսեն այդ գործը, մենք պատրաստ ենք աջակցել՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ», - հավելել է ռուս նախարարը:

0
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Սյունիք, Հայաստան