ԱԽ–ն հրապարակել է սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը

388
(Թարմացված է 12:03 20.04.2021)
Անվտանգության խորհրդի հրապարակած ձայնագրությունում հատվածներ են ներկայացված Օնիկ Գասպարյանի ելույթից։

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը:

ԱԽ–ն ապրիլի 15-ին հրապարակել էր այդ հայտարարության տեքստային տարբերակը, որի մեծ մասի գաղտնիությունը պահպանված էր, այսինքն` հրապարակվել էր մի քանի նախադասություն։

Հիշեցնենք` այդ նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն»,– ասել էր նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում»,– ասել էր նա։

Օնիկ Գասպարյանը միաժամանակ չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։

388
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել
Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը

Կարկուտը ծեծած տեղը չի ծեծի․ Արմավիրի հակակարկտային կայաններից գողացվածը հայտնաբերվել է

46
(Թարմացված է 18:00 10.05.2021)
27-ամյա երիտասարդը Արմավիրի մարզի 9 գյուղերի հակակարկտային կայաններից է գողություն է արել․ այս մասին խոստովանական բացատրություն է տվել։

Արմավիրի մարզի մի քանի հակակարկտային կայաններից գողացված մարտկոցները հայտնաբերվել են։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախապես ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ մարտ-ապրիլ ամիսներին Երասխահուն, Վարդանաշեն, Արգավանդ, Մարգարա գյուղերի հակակարկտային կայաններից մարտկոցներ էին գողացել՝ պետությանը պատճառելով 240.000 դրամի վնաս:

«Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 27-ամյա մի բնակիչ։ Նա Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գյումրիում պատանին հեռախոս էր խնդրել զանգելու համար ու գողացել այն. տեսանյութ

Պարզվել է, որ երիտասարդը ոչ միայն նշված 4 գյուղերի, այլև Սարդարապատ, Արևիկ, Ալաշկերտ, Մրգաշատ, Արազափ գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցներն էլ է գողացել։

Գողոնը մասամբ է հայտնաբերվել:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի քննչական վարչություն:

«Վեոլիա ջուր» ընկերության տեղամասերից մեկից գողացել են ջրի պոմպը․ տեսանյութ

46
թեգերը:
գողություն, Ոստիկանություն, Արմավիրի մարզ, Հայաստան

«Սխալ կլինի գնալ նոր փրկիչներ փնտրելու ճանապարհով». Բենիամին Մաթևոսյան

96
(Թարմացված է 16:48 10.05.2021)
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ընտրական օրենսգրքի փոփոխություններին և արտահերթ ընտրություններից առաջ հիմնական քաղաքական ուժերի դասավորվածությանն ու հնարավորություններին։

Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունը հիմնական խոստումներից մեկն էր, որի մասին խոսում էր քաղաքական իշխող ուժը դեռ իշխանության գալուց առաջ, և եթե 2018 թվականի ընտրությունների պարագայում կար ժամանակի հետ կապված օբյեկտիվ խնդիր, ապա դրանից հետո տրամաբանական էր ակնկալել, որ մինչև արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունները ինչ–որ փոփոխություններ կլինեն, բայց ամեն ինչ, այսպես ասած, ափալ–թափալ իրականացվում է վերջին պահին, ուստի մեծ փոփոխությունների չարժե սպասել։ 

«Մարդիկ Նիկոլ Փաշինյանից դժգոհ են այն պատճառով, որ նախկիններին չպատժեց, որովհետև հիմնական քաղաքական կոդը, որով նա գալիս էր իշխանության, այն էր, որ նախկինները ենթարկվելու էին պատասխանատվության, և ժողովրդից թալանվածն անպայման վերադարձվելու էր։ Մարդիկ այժմ տրամաբանորեն փորձում են գտնել մի ուժի, որը կգա և կպատժի թե՛ նախկիններին, թե՛ գործող իշխանությանը»,– նշեց քաղաքագետը։

Մաթևոսյանի կարծիքով` այդուհանդերձ սխալ կլինի գնալ նոր փրկիչներ փնտրելու ճանապարհով։ Հասարակության հետ, ըստ նրա, պետք է աշխատել, հասցնել մի մակարդակի կամ գիտակցության այնպիսի աստիճանի, որ մարդիկ ընտրեն ոչ թե անձի, այլ իրատեսական ծրագիր և պորֆեսիոնալ թիմ, հետևաբար այս քաղաքական աշխատանքը պետք է ձեռնարկի ու իրականացնի քաղաքական էլիտան։

Քաղաքագետը հույս հայտնեց, որ գալիք քարոզարշավը տարբեր կենտրոնների կողմից կօգտագործվի հենց այդ նպատակով և մենք ականատես կլինենք գաղափարների ու ծրագրերի միջև ընթացող պայքարի։

Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը

96
թեգերը:
Ընտրություններ, Բենիամին Մաթևոսյան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Վարդանյան
«Իմ քայլը» խմբակցությունը երկրորդ անգամ առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Էսօր չեք տեսնի մի բիզնեսմեն, որն ասի` հարկայինն իրենց «քերում է». Փաշինյան
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

0
ԱԺ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, թե պատգամավորներից ովքեր են ներգրրաված պատվիրակության կազմում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,–գրված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար

0
թեգերը:
Արարատ Միրզոյան, Հայաստան, Լիտվա
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Քերոլայն Քոքսը հանդիպել են և պայմանավորվածություն ձեռք բերել
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ