«Սմերչերը» կրկին «մարտի» են դուրս եկել. ՀՀ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

424
(Թարմացված է 12:27 19.04.2021)
«Սմերչ» ռեակտիվ համակարգերի մարտական հաշվարկների անձնակազմի շուրջ 95%-ը տեսել է արցախյան պատերազմը:

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մեկը չավարտած, մյուս զորավարժությունն են սկսել Հայաստանում։ Միավորների մի մասը տեսադաշտում են, մյուսներն ավելի խորքում են դասավորվել։ Կրակն արձակում են ոչ թե համազարկով, այլ թիրախները հերթով խոցելով։

Սա վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ վարժանքն է. «Սմերչերը» լայնածավալ զորավարժություններում էին ներգրավվել նաև մարտին։

Պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագրի ռեպորտաժում նշվում է, որ զորավարժություններում կիրառվել են այդ հարվածային համակարգերի լավագույն նմուշները:

«Սմերչերի» մարտական հաշվարկները մշակել են նաև արագ տեղաշարժման վարժություններ, արտակարգ իրադրության վերացում, օրինակ՝ արձակման կայանքի հրդեհ, որն առաջացել է օդից պայմանական հակառակորդի հարվածի հետևանքով:

Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ–ի զորավարժություններին. նախարարությունը հերքել է

Հրթիռային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետ Ռուբեն Գասպարյանի խոսքով՝ ՀԿՌՀ անձնակազմի մոտ 95 տոկոսը մասնակցել է նախորդ տարվա պատերազմին՝ կուտակելով մարտական հսկայական փորձ: Իսկ նման զորավարժությունները մարտական հմտությունները մշակելու լրացուցիչ հնարավորություն են տալիս։

Ռուսական զորքերի զորավարժությունների տեսանյութը հայտնվել է համացանցում

424
թեգերը:
Հայաստան, Զորավարժություններ, սմերչ

Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր

536
(Թարմացված է 13:04 11.05.2021)
Կազանի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով աշակերտներ են մահացել։ Զոհերի թվում նաև ուսուցիչ կա։ Չի բացառվում, որ շենքում էլի աշակերտներ կան։

Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ այսօր կրակոցներ ու պայթյուն է հնչել։

Ուժայինները գրոհել են շենքը։ Չի բացառվում, որ շենքում էլի աշակերտներ կան։ Երկրորդ հրաձիգը մնացել է դասարաններից մեկում, որին չեզոքացրել են գրոհի ժամանակ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր անհայտ անձինք կրակ են բացել Ջաուդաթ Ֆայզի փողոցի թիվ 175 դպրոցում, պայթյուն է որոտացել, 9 զոհ կա, որոնցից 8-ը աշակերտներ են, մեկը` ուսուցիչ։ 

Վերջին տեղեկություններով` զոհերի թիվն արդեն հասել է 11-ի։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ դպրոցականներից երկուսը մահացել են` նետվելով երրորդ հարկի պատուհանից։

Նախնական տվյալներով՝ կրակողները դեռահասներ են, մեկին ձերբակալել են։

Դեպքի վայրում է նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։

Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքեց երկրորդ հրաձիգի մասին տվյալները։

536
թեգերը:
կրակոց, դպրոց, Կազան
(1:32 / 10.22Mb / просмотров видео: 416)

Ռուս խաղաղապահները մոտ 50 կմ ճանապարհ են վերահսկում Լաչինի միջանցքում

106
(Թարմացված է 11:36 11.05.2021)
Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամենօրյա ռեժիմով պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Լաչինի միջանցքը Ստեփանակերտ քաղաքը Հայաստանի հետ կապող ճանապարհն է։ Ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայնագրերին համապատասխան, իրականացնում է դրա վերահսկողությունը։ Վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկության երթուղիների երկարությունը կազմում է մոտ 50 կիլոմետր:

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

106
թեգերը:
Ստեփանակերտ, Լաչինի միջանցք, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Ռուս սակրավորներն Արցախում արդեն ավելի քան 650 կմ ճանապարհ են մաքրել
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին
Մելիքսեթ Խաչիյան

Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ

0
Լևոն Արոնյանը մեկ անգամ չէ, որ գովեստով է խոսել իր առաջին մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Գրոյսմաստեր Լևոն Արոնյանի նախկին մարզիչ Մելիքսեթ Խաչիյանը Շախմատի համաշխարհային կազմակերպության (ՖԻԴԵ) կողմից ճանաչվել է լավագույնը «առաջին մարզիչ» անվանակարգում։ Այդ մասին տեղեկացնում է շախմատային chess-news.ru կայքը։

«Մելիքսեթ Խաչիյանը սկսել է աշխատել Արոնյանի հետ, երբ նա 9 տարեկան էր։ Հետագայում նշանավոր գրոյսմաստերը մեկ անգամ չէ, որ գովեստով է խոսել իր առաջին մարզչի մասին»,-նշված է կայքում։  

Գլխավոր մրցանակը ստացավ ուզբեկ գրոյսմաստեր Ռուստամ Կասիմջանովը, որն օգնել է հնդիկ Վիշվանաթան Անանդին շախմատային թագի համար մղված 3 մրցամարտում։

Չինացի գրոյսմաստեր Նի Հուան ճանաչվել է կանանց լավագույն մարզիչ։

Պատանեկան մրցաշարերի լավագույն մարզիչ է ճանաչվել ուզբեկ գրոյսմաստեր Սերգեյ Զագրեբելնին։

«Մանկական մարզիչ» (մինչև 14 տարեկան) անվանակարգում լավագույնն է ճանաչվել ռուս Յակով Գելլերը։

Լևոն Արոնյանը New in chess մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը

0
թեգերը:
մարզիչ, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
«Ինձ հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե». Լևոն Արոնյանն անկեղծացել է
Հայ շախմատիստուհին 2-րդ տեղն է գրավել Բելառուսում անցկացված տղամարդկանց առաջնությունում
Արոնյանն առցանց մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո