Խաղաղապահներն Ասկերանի բնակիչներին օգնել են վերականգնել Մեծ հայրենականի զոհերի հուշարձանը

89
(Թարմացված է 11:54 12.04.2021)
Հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից գրանցվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված 58 հուշարձան։

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները տեղի բնակիչներին օգնել են վերականգնել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը:

Ինչպես հայտնում են Հումանիտար արձագանքման կենտրոնից, զինվորականների օգնությամբ Ասկերանի շրջանի բնակիչների հետ միասին վերանորոգվել ու ներկվել է հուշարձանի ցանկապատը, մաքրվել հարակից տարածքը։

Վերանորոգված հուշարձանը կառուցվել է 1960-ական թվականներին։

Ընդհանուր առմամբ, Հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից գրանցվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված 58 հուշարձան։

Խաղաղապահներն իրենց առաքելությունը շարունակում են ցանկացած եղանակի դեպքում․ տեսանյութ

89
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Հուշարձան, խաղաղապահ, Ասկերան
Ըստ թեմայի
Շուշիի մոտակայքում խաղաղապահների օգնությամբ վերացվել է գազատարի վթարը․ տեսանյութ
Ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ռուս խաղաղապահների և ՌԴ–ի դեմ. Տիգրան Աբրահամյան
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին

Պուտինի ու Բայդենի` նեղ կազմով բանակցություններն ավարտվեցին. տեսանյութ

74
(Թարմացված է 18:01 16.06.2021)
Ժնևի Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը տևեց մոտ երկու ժամ:

Ժնևում ավարտվեցին Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` նեղ կազմով բանակցությունները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 15:30-ին, գագաթնաժողովի առաջին մասը տևեց գրեթե երկու ժամ:

Շուտով կողմերը կանցնեն երկրորդ հատվածին, որը կանցկացվի ընդլայնված ձևաչափով։ Հանդիպումը ընդհանուր առմամբ 5 ժամ է նախատեսված։

Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

Համատեղ ասուլիս չի լինելու, նախագահները լրագրողների առջև առանձին–առանձին ելույթ կունենան։

Սա Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումն է այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր:

Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով

 

74
թեգերը:
տեսանյութ, բանակցություն, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Չքնե՛ք Պուտինի հետ հանդիպման ընթացքում. Թրամփը` Բայդենին
Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը

Ո՞ր դեպքում Սանասարյանը կկանգնի Փաշինյանի կամ Քոչարյանի կողքին

77
(Թարմացված է 17:09 16.06.2021)
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ,  վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ միայն մի դեպքում պատրաստ է կանգնել ինչպես Փաշինյանի, այնպես էլ այն քաղաքական ուժերի կողքին, որոնց դեմ տարիներ շարունակ պայքարել է։ 

Օրվա իշխանությունը ձախողել է մինչ օրս տված գրեթե բոլոր խոստումները, նախկիններն էլժամանակին ունեցած ռեսուրսներն ի նպաստ Հայաստանի չեն օգտագործել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։

«Մենք քաղաքացիներին ասում ենք, որ դուրս գան այդ մոլորությունից, որ, ի դեմս «Ինքնիշխան Հայաստանի», ունեք այլընտրանք` սկզբունքային, պայքարող, տարիներ շարունակ փողոցում և տարբեր ճգնաժամային իրավիճակներում քաղաքացու կողքը կանգնած, քաղաքացուն ուղղորդած գործիչներ, մի թիմ, որի մեծ մասը եղել է և՛ Ապրիլյանի, և՛ 44-օրյայի ամենածանր կետերում։ Այս թիմի միջոցով կարող եք տեսնել ձեր ներկայությունը խորհրդարանում»,- ասաց նա։

Խորհրդարան անցնելու դեպքում Սանասարյանի թիմը Փաշինյանի և նախկին իշխանությունների հետ ճանապարհ գնալու, կոալիցիա կազմելու հավանականությունը բացառում է, բայց եթե արտաքին քաղաքական ոլորտում համախմբվելու անհրաժեշտություն լինի, որտեղ հարկ կլինի պաշտպանել Հայաստանի շահը, պատրաստ են կանգնել նաև ՀՀ երրորդ հանրապետության երբեմնի ղեկավարների կողքին։

«Մենք բացառում ենք ուղղակի համագործակցությունը հատկապես այն ուժերի հետ, որոնց դեմ տարիներ շարունակ կռիվ ենք տվել։ Ներկաներն էլ չեն կարողանում երկիր կառավարել։ Եթե Հայաստանի արտաքին քաղաքական շահը սպասարկող մի բան լինի, հնարավոր է` նրանց հետ էլ համագործակցենք, բայց ներքաղաքական գործընթացներում որևէ մեկի հետ հակված չենք որևէ գործողություն անել»,- նշեց Սանասարյանը։

Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

Սանասարյանը պատմել է նաև քարոզարշավի ընթացքում տարբեր քաղաքական ուժերի կողմից կիրառվող մանիպուլյացիաների, Փաշինյանի հետ վերջին հանդիպման, իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքի, բանակի կառուցվածքի փոփոխության, արցախյան հիմնահարցի կարգավորման, արտաքին համագործակցության վեկտորը փոխելու, նոր դաշնակիցներ ունենալու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու կուսակցության տեսլականի մասին։

77
թեգերը:
Ընտրություններ, Դավիթ Սանասարյան
Ըստ թեմայի
Մարտի 1-ի նիստը հետաձգվեց. ընտրություններից հետո պարզ կլինի` ով ինչ կարգավիճակ կունենա
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

25
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

25
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում