ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել

54
(Թարմացված է 11:31 12.04.2021)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության աշխատակիցների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։

Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 6 ծառայողներ կամովին հանձնել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխած «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 սվին-դանակ և տարբեր տեսակի այլ ռազմամթերք:

Արցախում զենք–զինամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները, և քրեական պատասխանատվությունից ազատելու համար առաջարկում է կամովին հանձնել դրանք։

Ոստիկանը պատերազմի դաշտից զենքեր է բերել ու փորձել իրացնել. ԱԱԾ բացահայտումը

54
թեգերը:
Պատերազմ, Արցախ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Զենք
Ըստ թեմայի
Ոստիկանության ծառայողը կաշառք է ուզել քրգործերից մեկով անցնող անձից. ԱԱԾ բացահայտումը
Պաշտոնյան փող է վերցրել, որ արգելված իրեր տանի «Արմավիր» ՔԿՀ. ԱԱԾ–ի բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի օգնականի դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվի. ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

Էջմիածնում երկու տղամարդ տաքսի են նստել, տեղ հասել և վերջում փորձել խեղդել վարորդին

53
(Թարմացված է 20:28 15.06.2021)
32 և 35 տարեկան երկու տղամարդ ավազակային հարձակում են գործել Էջմիածնի տաքսի վարորդներից մեկի նկատմամբ։

Էջմիածնում ոստիկանները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք փորձել են խեղդել մի տաքսու վարորդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Տուժողը պատմել էր` Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։ Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին փողերը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ։ Հետախույզները տեղեկություններ են ստացել, որ ավազակային հարձակումը հնարավոր է` կատարած լինեն նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված՝ 32 և 35 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը Երևանի, մյուսը՝ Էջմիածնի բնակիչ է։

Ավազակություն Ազատության հրապարակում․ տղան սպառնացել է դանակով ու հափշտակել հեռախոսը

Հաղորդումից ժամեր անց կասկածյալները Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հայտնաբերվել և բերման են ենթարկվել։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։

Երևանում զինված ավազակային հարձակում է կատարվել տարադրամի փոխանակման կետի վրա

53
թեգերը:
տաքսի, Էջմիածին, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Բացահայտվել է Սիսիանում կատարված ավազակային հարձակման դեպքը
Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել
Մաքսայինի նախկին պետի տան վրա ավազակային հարձակման գործով կդատվի ԱԺ նախկին պատգամավորը
Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը

«Պրծանք, ժողովուրդ, պրծանք». գերությունից վերադարձած Նարեկը 5 տեղից վիրավոր էր. տեսանյութ

315
(Թարմացված է 17:15 15.06.2021)
Տղայի հայրը հենց դռան դիմաց գերությունից վերադարձած որդու համար խոստացված մատաղն է անում, բոլորը ուրախությունից լալիս են։

Համացանցում հուզիչ տեսանյութ է տարածվել ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանի մասնակցությամբ։ Կադրերում երևում է, թե ինչպես են տղային դիմավորում մայրը, հարազատները, հարևաններն ու պարզապես անծանոթ մարդիկ։

Նարեկը բազմության միջից աչքերով մորն է փնտրում ու անսահման կարոտած գրկում նրան, հետո միայն գլուխը բարձրացնում ու բղավում. «Պրծանք, ժողովուրդ պրծանք։ Ես  եկել եմ, բոլորը գալու են, հերթով գալու են»։

Տղայի հայրը հենց դռան դիմաց որդու համար խոստացված մատաղն է անում, բոլորն ուրախությունից հուզվում են։

«Ինձ ասում էին էս ինչ հայ ես, 5 տեղից վիրավոր ես, չես մեռել։ Մենք չկոտրվող ազգ ենք, ժողովուրդ։ Ինչքան զոհ ենք ունեցել, Աստված բոլորի հոգին լուսավորի»,–ասում է տղան։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 88 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

315
թեգերը:
զինծառայող, հայ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
«Իշխանությունը վա բանկ է գնում». քաղտեխնոլոգն անդրադարձել է քարտեզի դիմաց գերիներ բերելուն
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

36
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

36
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան