Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Վարդաձորի բնակիչներին

107
(Թարմացված է 16:22 10.04.2021)
Գյուղի բժշկական կետին առաջնային ախտորոշման սարքեր ու բժշկական գույք է փոխանցվել:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Մարդասիրական ակցիայի շրջանակում խաղաղապահները «Ռուսական հումանիտար առաքելություն» ոչ առևտրային անկախ կազմակերպության անունից ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու համար նախատեսված վառարաններ և այլ գույք են հանձնել Փիրջամալ (Վարդաձոր. խմբ.) բնակավայրում ապրող 15 բազմազավակ ընտանիքներին ու տեղահանվածներին», - նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, առաջնային ախտորոշման սարքեր ու բժշկական գույք է փոխանցվել գյուղի բուժկետին:

Մեկ շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտում երկու մարդասիրական գործողություն են իրականացրել, որոնց ընթացքում տեղի բնակչությանը փոխանցվել է ավելի քան 1 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք և մթերք։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

107
թեգերը:
Հումանիտար օգնություն, Գյուղ, խաղաղապահ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (144)
Ըստ թեմայի
Խաղաղապահների աջակցությամբ Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ են սկսվել
Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք ու Ամարաս
Ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ռուս խաղաղապահների և ՌԴ–ի դեմ. Տիգրան Աբրահամյան

«Ցավոք, «լավ տղեն» դեռևս առանց աշխատանքի փող առնողն ա». Ռուբեն Վարդանյան

94
(Թարմացված է 17:17 14.05.2021)
Ձեռնարկատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում ամփոփել է 2001–ին մեկնարկած «Հայաստան–2020» նախագիծը և խոսել ժամանակակից մարտահրավերների մասին։

«Պատմության մեջ առաջին անգամ ապրում ենք մի միջավայրում, երբ երիտասարդները սովորեցնում են ավագ սերնդին` օֆֆլայնից տեղափոխվում ենք օնլայն»։

Վարդանյանը վերլուծեց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն` իմ ընտանիքը» կարգախոսը, խոսեց Հայաստանի զարգացման բաց և փակ մոդելների, մտավոր ռեսուրսների կոնսոլիդացիայի անհրաժեշտության և միասնականության մեխանիզմների մասին։

Նրա խոսքով` 21–րդ դարի պետությունը պետք է դառնա ավելի մոբիլ ու ճկուն, կա պետական և ցանցային, մասնավորի և պետականի հարաբերությունների նոր բանաձևի որոնման անհրաժեշտություն։

«Հայաստանը շանս ունի». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը

94
թեմա:
ԱրտԲոքս
Ըստ թեմայի
Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը
 «Տունս միայն այնտեղ է»․ Ռուբեն Վարդանյանի հետաքրքիր հարցազրույցը ռուսական հեռուստաալիքին
Նոր աշխարհի մարտահրավերներն ու հաջողության գաղտնիքը. Ռուբեն Վարդանյանի հոդվածը Forbes-ում

Փաշինյանն ու Ալիևը համաձայնությա՞ն են եկել. Սյունիքի նախկին մարզպետը` իրավիճակի մասին

142
(Թարմացված է 17:05 14.05.2021)
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում ստեղծված լարվածությանն ու ՀՀ իշխանությունների գործելակերպին։

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստեղծված իրավիճակի վրա սևեռեն միջազգային հանրության ուշադրությունը, մինչդեռ նման բան չեն անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ հայկական զինուժը պետք է փորձեր գերեվարել մեր պետական սահմանը հատած ադրբեջանցի զինվորականներին, որպեսզի նրանց փոխանակեր Բաքվում պահվող հայ գերիների հետ։ 

«Առաջ են գալիս և մեր իսկ տարածքը դարձնում առևտրի առարկա։ Երեկ ուշ գիշերին ավարտվել է բանակցությունների հերթական փուլը և տարածված տեղեկատվության համաձայն` ադրբեջանցիները պետք է վերադառնային ելման կետ, սակայն դրա փոխարեն ավելի են ամրապնդվում մեր դիրքերում»,– իր մտահոգությունը հայտնեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։

Հակոբյանի կարծիքով` չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիևը եկել են համաձայնության, որ սահմանին ստեղծվի արհեստական լարվածություն, ինչի արդյունքում կհաստատվի ռազմական դրություն և արտահերթ ընտրությունները կչեղարկվեն, քանզի Փաշինյանն, ըստ նրա, վերարտադրվելու ոչ մի հնարավորություն չունի։   

Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է իմանան` իրենք էլ են բացառված. Մարուքյան

142
թեգերը:
Ընտրություններ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Սյունիք, Վահե Հակոբյան
Ըստ թեմայի
Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան
ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստացել Հայաստանից. Զայնետդինով
Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին
Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան
Արմեն Գրիգորյան. արխիվային լուսանկար

Որ դեպքում ՀԱՊԿ անդամները հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ նիստ կհրավիրեն

0
ՀՀ ԱԽ քարտուղարը նշեց, որ ՀԱՊԿ կոմիտեները գնահատական կտան իրավիճակին եռօրյա ժամկետում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի– Sputnik. Եթե իրավիճակի որոշակի լուծումներ լինեն, կարող է և ՀԱՊԿ խորհրդի նիստ չկայանալ, բայց եթե իրավիճակն այլ կերպ զարգանա և անհրաժեշտություն լինի, ապա ՀԱՊԿ խորհրդի նիստը կկայանա։

Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Եռօրյա ժամկետում ՀԱՊԿ կոմիտեները գնահատական կտան իրավիճակին և ըստ այդ գնահատականի՝ կորոշվի խորհրդի նիստ հրավիրելու հարցը։ ՀԱՊԿ խորհրդի նիստը պարտադիր չէ, եթե այս 3 կոմիտեները եզրակացություններ են ներկայացնում»,- ասաց նա։

Այնուհետև Գևորգյանը մանրամասն ներկայացրեց ՀԱՊԿ-ին դիմելու ընթացակարգը։

0