Կամչատկայում փոթորիկ է

57
(Թարմացված է 10:02 09.04.2021)
ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ քամու ուժգնությունը քաղաքում հասնում է 27 մ/վ, իսկ երկրամասի որոշ շրջաններում ՝ 45 մ/վ։

Փոթորկոտ քամին պոկում է տների երեսպատումը, տապալում է ծառերն ու պոկում է էլեկտրահաղորդման գծերը Կամչատկայում:

Տարածաշրջանում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։

Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան, անձրևներն ու քամիները վերադառնում են

Պետրոպավլովսկ-Կամչատսկի դպրոցներում դասերը չեղարկվել են։

ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ քամու ուժգնությունը քաղաքում հասնում է 27 մ/վ, իսկ երկրամասի որոշ շրջաններում ՝ 45 մ/վ։

57
թեգերը:
Փոթորիկ, Քամի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Տիեզերքից երևացող սխալներ, կամ Սուեզի ջրանցքի «առեղծվածը»
Ուժեղ քամին Երևանում ծածկեր է պոկել, ավտոմեքենաներ են վնասվել. լուսանկարներ
Հայաստանի մի շարք բնակավայրերում քամին վնասներ է հասցրել

Կաթի արտադրություն և կաթնամթերքի թանկացում. Գիգոյանը խոսել է ոլորտի խնդիրների մասին

25
(Թարմացված է 11:33 13.04.2021)
Հայաստանի պանրագործների միության ղեկավար Արմեն Գիգոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կաթնամթերքի շուկայում առկա խնդիրներին, ապրանքների գնաճին, ինչպես նաև ոլորտի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներին։

Արմեն Գիգոյանի դիտարկմամբ` բնական կաթով աշխատող ու վերամշակող կազմակերպությունների մոտ գների մրցունակության առթիվ առաջանում են որոշակի խնդիրներ, և այդ հարցն առաջ է քաշվում արդեն երեք տարի։ Ըստ նրա` առանձին պրոբլեմ է դարձել նաև կաթնամթերքի պիտակավորումը, և շատ դեպքերում մարդիկ որոշ տեսականի գնելիս հստակ չգիտեն, թե ինչ են գնում։

«Այս խնդրի հետևանքները շարքային սպառողների համար կարող են շատ ավելի ծանր լինել։ Մենք պետք է օգնենք հանրությանը, այնպիսի պայմաններ ստեղծենք, որ հաճախորդները կարողանան տարբերել ապրանքներն ու կատարել ընտրություն։ Ռազմավարական նշանակություն ունեցող կաթի արտադրությունը Հայաստանում առանց այդ էլ տխուր վիճակում է, հետևաբար կա մեծ ծավալի աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն»,– նշեց պանրագործների միության ղեկավարը։

Անդրադառնալով կաթնամթերքների թանկացման խնդրին` Գիգոյանն ընդգծեց, որ Հայաստանը բազմաթիվ թույլ զարգացած այլ երկրների նման զգալիորեն կախված է արտաքին շուկաներում տեղի ունեցող գործընթացներից, ներկրվող կաթի փոշուց, ինչն, ըստ նրա, բացթողնման արդյունք է։ Բացի դրանից, Գիգոյանի տեղեկացմամբ, չկա կաթի արտադրության կենտրոնացված համակարգ և սննդի անվտանգության հայեցակարգի շրջանակներում Հայաստանում պրոտեինի անհրաժեշտ քանակի ապահովման հետ կապված հարցերին պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Մինչդեռ հստակ կարգավորումների արդյունքում կարելի է նույնիսկ կաթի արտադրության տեսակետից Հայաստանում ինքնաբավության վիճակի ձգտել։

Պանրագործների միության ղեկավարի համոզմամբ` բազմաթիվ խնդիրների առկայությունը պայմանավորված է ոլորտի զարգացման հստակ հայեցակարգի բացակայությամբ, իսկ կառավարությունն էլ իր հերթին այդ հայեցակարգի ստեղծման գործում հետևողական չէ։     

25
թեգերը:
գին, Հայաստան, Կաթնամթերք, կաթ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Ինչպես կազդի ՌԴ-ում բենզինի թանկացումը Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա
Նախորդ տարվա ձվի թանկացման տուգանքը դեռ չվճարած` արտադրողները նոր «խաղեր» են սկսել

Հայ մասնակիցը ցնցել է ռուսական հաղորդման ժյուրիին. 100-ից 99-ը ոտքի են կանգնել

238
(Թարմացված է 21:46 12.04.2021)
Ոտքի չկանգնեց միայն Մոլդավան ներկայացնող հայտնի երգչուհի Օլգա Վարվուսը։

Ռուսական «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիին հերթական հայ մասնակիցն է ցնցել։

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը կատարել է «Roxette» խմբի «It Must Have Been Love» երգը: Նրա կատարումը ոտքի է հանել ժյուրիի 100-ից 99 անդամին:

Ոտքի չկանգնեց միայն Մոլդավան ներկայացնող հայտնի երգչուհի Օլգա Վարվուսը, որը վերջում խոստովանեց` հիանալի կատարում էր, սակայն երգը շատ ինտիմ է, իսկ կատարման մեջ դա չտեսավ նա։

Մելքոնյանն ասում է, որ մասնակցում է մրցույթին հաղթելու նպատակով։

Սյուզաննա Մելքոնյանը 2017-ին մասնակցել էր «Նոր ալիք» մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը։ Նա այդ ժամանակ զրուցել էր Sputnik Արմենիայի հետ ու հայտնել` ուրախանում են, երբ ելույթներին հետևող մարդիկ քաջալերող հաղորդագրություններ են գրում։

238
թեգերը:
երգ, մրցույթ
Ըստ թեմայի
Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ
Ֆրանսահայ երգչուհու կատարումը հիացրեց ու հուզեց «The Voice»-ի ժյուրիին
ՆՏՎ-ն հայտարարում է` «Ты супер!» երաժշտական մրցույթի շրջանակում նոր նախագիծ է մեկնարկում
Первый заместитель министра транспорта, связи и инормационных технологий РА Акоп Аршакян

Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

0
(Թարմացված է 16:20 13.04.2021)
Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան, և կոտրել գույքը:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրդյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարական ներկայացրեց։

0
թեգերը:
Քրեական գործ, Նախարար, Հակոբ Արշակյան