«Թուրքիայի սահմանը բացելու դեպքում տնտեսական բումը լեգենդ է»․ Սարո Սարոյան

511
(Թարմացված է 18:13 09.04.2021)
Ի՞նչ կտա մեզ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր հաստատումը քաղաքական և տնտեսական առումով։ Sputnik Արմենիայի տաղավարում Նաիրի Հոխիկյանն այս մասին զրուցել է տարածաշրջանային քաղաքական հարցերի վերլուծաբան Սարո Սարոյանի հետ։ 

Հայաստանը պետք է ունենա կշիռ և դերակատարում, որպեսզի կարողանա Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատել, մինչդեռ պատերազմից հետո ՀՀ կշիռն աշխարհում ընկել է, և հավասարը հավասարի պես հարաբերություններ հաստատել ներկայում հնարավոր չէ։ 

Հայաստանի քաղաքական կշիռը ոչնչացվել է, փոխարենը մեզ համոզում են, թե Թուրքիայից ներդրումներ բերելով` տնտեսապես լավ կլինի։

Սարո Սարոյանի խոսքով՝ դա անիրական լեգենդ է, մանավանդ որ, Հայաստանը չունի տնտեսական այնպիսի պոտենցիալ, որ կարողանա լրջորեն զբաղվել արտահանմամբ։ 

«Թուրքիայի տնտեսությունը համարվում է աշխարհի մակարդակով ամենաարագ զարգացողներից մեկը՝ զիջելով Չինաստանին։ Միաժամանակ թուրքերը ագրեսիվ գործելաոճ են ընտրել նաև տնտեսական ոլորտում՝ փորձելով այդկերպ ներխուժել այլ երկրներ և քաղաքական ազդեցության ենթարկել։ Այդ առումով Հայաստանի համար ավերիչ ազդեցություն կարող է ունենալ թուրքական գյուղատնտեսությունը»,–նշեց Սարոյանը։

ՀՀ իշխանությունը Թուրքիայի հետ պատրաստ է երկխոսության ստրկական պայմաններով․ փորձագետ

2007-ից մինչև օրս Թուրքիան աշխարհում առաջին տեղում է բալի, սերկևիլի, նռան, նույնիսկ ծիրանի արտադրության ցուցանիշներով։ Երկրորդ տեղում է ձմերուկի, վարունգի, լոլիկի, սմբուկի արտադրությամբ։

Հայ գյուղացին կարո՞ղ է արդյոք մրցակցել կամ գոնե դիմադրել աշխարհի շուկաները գրավող և տնտեսական էքսպանսիայի հեռահար նպատակով դեպի Հայաստան շատ ցածր գնով գյուղատնտեսական ապրանք արտահանող Թուրքիային։ 

ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կիրառելու է մտրակի ու թխվածքաբլիթի մեթոդը. Սարգսյան

511
թեգերը:
տնտեսություն, Նաիրի Հոխիկյան, Թուրքիա
Ըստ թեմայի
Մեզ համար սպառնալիք է ոչ այնքան Թուրքիան, որքան ՀՀ գործող իշխանությունը. Լոքմագյոզյան
Թուրքիան ամեն ինչ կանի, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի. Ռոբերտ Քոչարյան
Ի՞նչ պետք է անի Թուրքիան տարածաշրջանի խաղաղության համար. Փաշինյանի պատասխանն «Ինտերֆաքսին»

Վստահությունը բիզնեսում, կամ ինչպես են առևտուր անում հայ ու չինացի գործընկերները

22
(Թարմացված է 23:56 21.04.2021)
Հայաստանի առևտրային բիզնեսների մեծամասնությունն իր մոդելը կառուցել է Չինաստանից ապրանքների ներկրման և ներքին շուկայում դրանց վաճառքի կազմակերպման միջոցով շահույթի ստացման վրա։

Ժամանակն է անցնել այն մոդելին, երբ գործընկերոջ շնորհիվ կարող ես հեշտությամբ մտնել Չինաստանի շուկա` սկսած նախնական ուսումնասիրության, մարքեթինգի, լավագույն ու որակավորված արտադրողի որոնումից, վերջացրած բեռնափոխադրումով ու այլ հարակից ծառայություններով։

Հենց այսպիսի մոդելով է տեսնում հայ–չինական բիզնես համագործակցության զարգացման հեռանկարը «ԶԻԶԻ» ընկերության Հայաստանի և Չինաստանի տնօրեն Էդգար Մարգարյանը։

Այսօր Հայաստանի առևտրային բիզնեսների մեծամասնությունն իր մոդելը կառուցել է Չինաստանից ապրանքների ներկրման և ներքին շուկայում դրանց վաճառքի կազմակերպման միջոցով շահույթի ստացման վրա, և այս պարզ մոդելը կարելի է և պետք է կատարելագործել, բարձրացնել դրա արդյունավետությունը. ընկերությունները պետք է փորձեն օգտվել նաև լոգիստիկայի ու արտաքին մարքեթինգի ընձեռած հնարավորություններից:

Կենտրոնական բանկը միջամտեց, դրամը փոքր–ինչ արժևորվեց. իսկ ի՞նչ սպասել ապագայում

22
թեգերը:
բիզնես, Չինաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի դեսպանն ընդունել է Տամուրային. ավելի շատ արտադրանք կմատակարարվի Ճապոնիա
Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են
Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին

Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով

394
(Թարմացված է 13:27 22.04.2021)
Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցին, այնտեղ տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաներին, ինչպես նաև խոսել է սյունեցիներին հուզող անվտանգային խնդիրների մասին։

Գարեգին Պետրոսյանի դիտարկմամբ` երբ երեկ հնչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը Մեղրիի միջանցքի մասին, որին զուգորդվեցին նաև Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանի, ՀՀ նախագահի ու վարչապետի` Սյունիք կատարած այցերը, արդյունքում սյունեցիների մոտ որոշ իրողությունների համադրության պարագայում առաջացան պատճառաբանված մտավախություններ առ այն, թե արդյոք չե՞ն ծավալվում խորքային գործընթացներ, կամ չե՞ն հակասում դրանք մեր ազգային շահերին։

«Սյունեցիների վախերն անհիմն չեն, եթե համադրենք ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները, երբ հայտարարվում էր, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը հավելյալ փաստաթուղթ չունի, մինչդեռ հետագայում Սյունիք այցելած տարբեր գործիչներ, այդ թվում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեցին, որ ավելի ուշ կազմվել է լրացուցիչ փաստաթուղթ։ Եթե հիշում եք, նախորդ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին առհասարակ թույլ չտվեցին Սիսիանից առաջանալ և այցելել այլ բնակավայրեր»,– նշեց քաղաքագետը։

Պետրոսյանի խոսքով` նույն գործընթացը ծավալվել էր այն ժամանակ, երբ որոշակի դիրքեր և բնագծեր նորից անհասկանալի, չպատճառաբանված, չհիմնավորված կերպով վերադարձվեցին թշնամուն` առաջացնելով մի իրավիճակ, երբ Սյունիքում տեղաշարժվելը որոշ հատվածներում անվտանգության տեսանկյունից դարձել է խնդրահարույց։

Քաղաքագետի համոզմամբ` Մեղրիով ադրբեջանցիների տեղաշարժը հնարավոր է երկու նախապայմանով` նախ եթե համաձայնվեն, որ Նախիջևանում նույնպես տեղակայվեն ռուս խաղաղապահներ, և երկրորդ` եթե լուծվի Արցախի կարգավիճակի հարցը տեղի ազգաբնակչության կամարտահայտությամբ։

Պետրոսյանը համոզված է` լարված իրավիճակի ու քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը նոր իշխանության ձևավորումն է, որը նախևառաջ սահմանին ապրող մարդկանց խնդիրներին պետք է տա հայանպաստ լուծումներ։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում էր։ Գիշերը նա այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները վարչապետին ընդունել էին վրդովմունքով։

Այսօր Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ

 

394
թեգերը:
Սյունիք, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց
Պենտագոն

Վաշինգտոնը մեծացնում է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

0
(Թարմացված է 14:37 22.04.2021)
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին, որ հավանություն է տվել Կիևին տրվող ռազմական օգնությունն ավելացնելու օրինագծին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Սենատը հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» երկկուսակցական օրինագիծը, որով Կիևին տրվող ամենամյա ամերիկյան ռազմական օգնությունը հասնելու է 300 մլն դոլարի։

Դեսպանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին օրինագիծն ընդունելու համար: Այժմ սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արագ կընդունի օրինագիծը», - հավելել է նա:

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում Կիևին ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն էր խոստացել: Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին:

Ինչո՞ւ է Բայդենին պետք ռուսների արտաքսումը Չեխիայից

0
թեգերը:
Ուկրաինա, Պենտագոն, ԱՄՆ