Շուշիի մոտակայքում խաղաղապահների օգնությամբ վերացվել է գազատարի վթարը․ տեսանյութ

49
(Թարմացված է 12:29 08.04.2021)
Շուշի քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահներն ապահովել են գազատարի վնասված հատվածի վերականգնման աշխատանքների անվտանգությունը:

Հայկական և ադրբեջանական կողմերի սահմանազատման գծում ռուս խաղաղապահների օգնությամբ վերացվել է գազատարի վթարը։

Խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի շինարարությունը

Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորներն ուսումնասիրել են խողովակի վնասված հատվածին մոտենալու հնարավորություններն ու բուն տարածքում պայթուցիկ առարկաների առկայությունը։

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք ու Ամարաս

Նրանք վերանորոգման ծառայության ներկայացուցիչներին ուղեկցել են վթարի վայր և ապահովել նրանց անվտանգությունը գազատարի վրա աշխատելու ընթացքում:

Ռուս խաղաղապահները հասցեական մարդասիրական օգնություն են բաժանել Արցախում

49
թեգերը:
խաղաղապահ, վթար, գազատար, Շուշի
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (138)
Ըստ թեմայի
Խաղաղապահներն իրենց առաքելությունը շարունակում են ցանկացած եղանակի դեպքում․ տեսանյութ
Ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ռուս խաղաղապահների և ՌԴ–ի դեմ. Տիգրան Աբրահամյան
Ասկերանում խաղաղապահների համար 9-րդ ավանն է կառուցվել

Ռուսաստանի ԱԴԾ–ն Իվանովոյում ծայրահեղականի է ձերբակալել. տեսանյութ

13
(Թարմացված է 16:59 13.04.2021)
Տղամարդը մասնակցել է միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել արգելված կազմակերպության գաղափարախոսությունը:

Իվանովոյում «Թաբլիգի Ջամաաթ» ծայրահեղական միավորման անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ 1985 թվականին ծնված տղամարդն անցնում է ՌԴ ՔՕ 282.2 հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում) հարուցված քրեական գործով։

Պարզվել է, որ նա մասնակցել է «Թաբլիգի Ջամաաթ» միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել այդ կազմակերպության գաղափարախոսությունը:

ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում

Այս կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է 2009 թվականից։ Գերագույն դատարանը վճռել է, որ կրոնական միավորման գործունեությունն ուղղված է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը և Ռուսաստանի քաղաքացիների կրոնական խտրականությանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելուն։

ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել Է զինյալների «ֆինանսիստների» գործունեությունը. տեսանյութ

13
թեգերը:
տեսանյութ, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ռուսաստան

Ի՞նչ էին անում ռուս զինվորականները Կովկասի լեռներում և որտե՞ղ գտան «թշնամու» սուզանավը

26
(Թարմացված է 16:41 13.04.2021)
Ռուս զինվորականները լայնածավալ զորավարժություններ են անցկացնում` զրահատեխնիկայի և ավիատեխնիկայի հնարավորությունները յուրացնելով տարբեր զորավարժարաններում:

Ռուս զինվորականներն այս ամիս ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար վարժանք կանցկացնեն:

Ինչու ռուսական «Սարմատները» պետք է թռչեն մոլորակի երկու բևեռներով

Մեր տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ են փնտրել օդաչուները Կովկասի լեռներում, որտեղ հայտնաբերել են պայմանական հակառակորդի սուզանավը, ինչպես են տանկիստները Տաջիկստանում թիրախը խոցել 70 վայրկյանում։

Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ներկայացնում ենք զորավարժությունների ամենատպավորիչ կադրերը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

26
թեգերը:
Զորավարժություններ, տեսանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար
Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը
Դին տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենա, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Սյունիքում. պայթյունի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել

0
(Թարմացված է 17:45 13.04.2021)
Տղամարդը զոդման աշխատանքներ է իրականացրել Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին, այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմանում ոստիկանության Մեղրիի բաժինը «Մեղրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տղամարդու դի է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները և պարզել, որ մահացածը Ագարակ քաղաքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Աղաբեկյանն էր:

Պարզվել է նաև, որ վերջինս Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին զոդման աշխատանքներ է իրականացնելիս եղել, և այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ նա մահացել է:

Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ողբերգական ավտովթար Արտաշատի կամրջի մոտ. 34–ամյա վարորդը տեղում մահացել է

0
թեգերը:
տղամարդ, Մահ, պայթյուն, Սյունիքի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Արարատի մարզում. մեքենան մխրճվել է գնացքի մեջ, վարորդը տեղում մահացել է
Երևանի տան պատշգամբում մահացած են գտել ռուս գեներալի դստերը․ առկա է հրազենային վնասվածք
Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Փրկարարները գտել են Հրազդանում կորած 55-ամյա քաղաքացու դին