Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` որքան էլ բանակցություններում կա դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, վերջնական լուծման հասնելու համար բանակցող կողմերը դեռ անցնելու ճանապարհ ունեն։ Ըստ նրա` Թրամփի կառավարության վերջնական նպատակն Իրանում իշխող վարչակարգի փոփոխությունն էր, որի համար միջոց պետք է հանդիսանային տնտեսական պատժամիջոցները, սակայն կյանքը ցույց տվեց, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներն ըստ էության չծառայեցին իրենց գերնպատակին։
«Ակնհայտ է, որ Իրանում վարչակարգը չփոխվեց, ինչը ամերիկյան կողմին թույլ կտար ըստ իր ցանկության լուծել միջուկային խնդիրը, և երկրորդ` Իրանի դեմ կիրառվող գործիքակազմն արդեն սպառել է իրեն, այսինքն` տնտեսական պատժամիջոցներն արդյունք չեն տվել, դրանք ընդամենը որոշակի ներհասարակական հուզումներ են առաջացրել` պայմանավորված սոցիալ–տնտեսական իրավիճակի որոշ վատթարացմամբ։ Դրա արդյունքում Իրանում 2017-18 թվականներին տեղի ունեցան փողոցային ցույցեր, սակայն Իրանի կառավարությունը կարողացավ հաղթահարել նաև դա, որովհետև ունի քառասունամյա փորձառություն»,– նշեց իրանագետը։
ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին
Տոնոյանի կարծիքով` միջուկային ծրագրի շուրջ ընթացող լարված բանակցություններն ու տնտեսական պատժամիջոցներն Իրանին ամենևին չեն խանգարում վարել ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն, և հաշվի առնելով հատկապես արցախյան պատերազմից հետո առկա իրողություններն ու ստատուս–քվոյի խախտումը, ինչպես նաև թուրքական գործոնի ակտիվացումն Անդրկովկասում, Իրանն իր հերթին զարգացումների համատեքստում ձեռնարկում է քայլեր, որոնք միտված են իր դերի առավել ակտիվացմանն ու ազդեցության ընդլայնմանը կովկասյան տարածաշրջանում։
Կտրուկ շրջադարձ. Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով
Արմեն Աշոտյանի դիտարկմամբ` այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում էր Ալիևի միջոցով կաշառել Սերժ Սարգսյանին, հայտնի դարձավ ավելի վաղ շրջանառված գաղտնալսումից և ակնհայտ է, որ նախորդ իշխանությունը երբեք չէր գնա հայրենիքը փողով վաճառելու գործարքին։
Ըստ նրա` կան բազմաթիվ խոսակցություններ, տեղեկություններ, որ նույն առաջարկն արվել է գործող իշխանությանը և Աշոտյանը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման գործարքի, որովհետև պատերազմը հասունացնելու, նման ապիկար ձևով տանելու, պատերազմից հետո հնարավոր ամեն ինչ հանձնելու շահագրգռվածությունը կարելի է բացատրել նաև Փաշինյանի կոռումպացված լինելով։
«Ադրբեջանը թեև մեզանից միշտ թվաքանակով ավել է եղել ու հարուստ, սակայն մենք նրանց հաղթում էինք ավելի լավ կազմակերպված լինելու շնորհիվ, որովհետև մեր մարտական ոգին ավելի բարձր էր, մեր բանակն իր առաքելությունը գիտակցող պրոֆեսիոնալ միավորում է եղել, հետևաբար, պետք է իշխանափոխությունից հետո մանրամասնորեն հետաքննել նաև այն հանգամանքը, թե այդ առումով ինչ փոխվեց, ինչու վարկաբեկվեց գեներալիտետը, ինչու վարկաբեկվեց արցախյան շարժումը»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Աշոտյանի կարծիքով` երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ծրագրավորված կերպով սկսեց քանդել այն ամենը, ինչի վրա խարսխված էր ազգային պետությունը և այս ամենն, ըստ նրա, չէր կարող պատահականություն լինել։
Սերժ Սարգսյանի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել «կապիտուլյանտի հնչեցրած ստերը»
Կոտայքի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի` շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը` հավելելով, որ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Գետամեջից բերման է ենթարկվել նույն գյուղի 54-ամյա մի բնակիչ։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված:
«Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողն իր տնից ներկայացրեց առանձնապես խոշոր չափի՝ 1 կգ 870 գրամ կանեփի 5 թուփ և ստվարաթղթե երկու արկղ՝ 800 գրամից ավելի կանեփանման զանգվածով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր տան հետնամասի հողատարածքից՝ իր օգտագործման համար:
Նախապատրաստվում են նյութեր:
«Ոստիկանապետն արդեն փոխվել է». ինչպես Հայաստանում թույլ տվեցին կանեփ աճեցնել, ապա այրեցին
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Կայացել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։ Առցանց ձևաչափով կայացած նիստի աշխատանքների արդյունքներով տրվել է «Բարեկամություն» անվամբ նոր կամրջի շինարարության մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
Նիստին հայկական կողմից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների‚ ՀՀ էկոնոմիկայի‚ ՀՀ արտաքին գործերի‚ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների‚ ԱԱԾ-ի‚ Պետական եկամուտների կոմիտեի‚ Քաղաքաշինության կոմիտեի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։
Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ ողջունելով նիստի մասնակիցներին‚ նշել է‚ որ Հայաստանը մեծապես կարևորում է ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերը, և Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Այն նաև հանրության ուշադրության կենտրոնում է‚ և երկու երկրները պետք է անեն առավելագույնը՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար։
Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել
Ղալեչյանը հատուկ նշել է կամրջի կառուցման ընթացքում որակի ապահովումն ու միջազգային չափանիշներին համապատասխան շինարարության իրականացումը։ Նա նաև բարձր է գնահատել վրացական կառավարության ջանքերը նոր կամրջի կառուցման հարցում։
Վրացական կողմը նույնպես կարևորել է «Բարեկամություն» կամրջի կառուցման ծրագիրը՝ երկու երկրների միջև հարմարավետ‚ անվտանգ սահմանահատման տեսանկյունից։
Նիստի ընթացքում Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու ներկա փուլը։ Ըստ այդմ՝ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Կողմերը հաստատել են նախագծային փաստաթղթերը‚ շինարարության համար անհրաժեշտ անձնակազմի, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք շինարարական գոտի պետք է մուտք գործեն պարզեցված ընթացակարգով։ Նիստի ընթացքում քննարկվել է որոշակի ընթացակարգեր պարզեցնելու անհրաժեշտությունը՝ ծրագրի հաջող և ժամանակին իրականացումն ապահովելու համար։
Ի՞նչ կտա Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը. Վրաստանի փոխվարչապետի մեկնաբանությունը
Հիշեցնենք‚ որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։