Բերման է ենթարկվել 15 մարդ, նրանց թվում նաև պատերազմի զոհերի հարազատներ կան. տեսանյութ

72
(Թարմացված է 14:25 07.04.2021)
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին, և նրանց ու ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ։

Կառավարության մոտից, «ՎԵՏՕ» շարժման կին անդամների բողոքի ակցիայից այսօր բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բերման ենթարկվածների թվում նաև պատերազմի զոհերի հարազատներ կան։

Ինչպես արդեն հայտնել էինք, «ՎԵՏՕ» շարժման կին անդամներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։

Կանայք թուրքական ֆես էին վերցրել, որպեսզի այն նվիրեն գործող իշխանությանը։ Նրանք հավկիթներ նետեցին կառավարության շենքի և այն պաշտպանող ոստիկանների ուղղությամբ։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին, և ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ։

 

 

72
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, «ՎԵՏՕ» շարժում, Կին, Բողոքի ակցիա, Երևան
Ըստ թեմայի
Վանաձորում խանութի տիրոջը ծեծել են դիմակի բացակայության համար զգուշացումից հետո
Կանայք ձվեր ու կարմիր մեխակներ նետեցին ՀՀ կառավարության շենքի վրա. տեսանյութ

Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

13
(Թարմացված է 14:22 21.04.2021)
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

13
թեգերը:
Հայաստան, հաղթանակ, բռնցքամարտ
Ըստ թեմայի
Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մահացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը
Ադրբեջանցի բռնցքամարտիկները չեն մենամարտել նաև հայ մարզիկների հետ. որն է պատճառը

Ստեփանակերտն այժմ մեծ շինհրապարակ է․ Արցախի նախագահը կառուցապատման ծրագրեր է ներկայացրել

54
(Թարմացված է 18:55 20.04.2021)
Արցախի մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերը նախատեսվում է ավարտել 2023 թվականին: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա:

Ստեփանակերտում կատարվում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Պատերազմից հետո Արցախի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկը Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է: Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը», - գրել է նա։

Սոցիալական մի շարք խմբերի մեր քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման և տեղահանված Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան: Շենքեր են կառուցվում Ստեփանակերտի Թումանյան, Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Կնունյանցների, Առաքելյան փողոցներում և Արցախ թաղամասում։

Մեսրոպ Առաքելյանը հայտնեց` արցախցի քանի ընտանիք է սպասում բնակարան ստանալու իր հերթին

Բնակարանամուտի առաջին արարողությունները տեղի կունենան մի քանի ամիս հետո: Արցախի մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերի ավարտը 2023 թվականն է: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա:

Արցախում և մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերին պետությունից բացի զորավիգ են առանձին անհատներ, մասնավոր ու բարեգործական կառույցներ:

Ադրբեջանին անցած գյուղերի բնակիչների համար Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն

54
թեգերը:
տեսանյութ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, շինարարություն, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա
Քնապարկերից մինչև միջնադարյան նախշեր․ երևանցի կնոջ բացառիկ նախագիծը արցախցիների համար
Հյուրանոցներում տեղ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է
Ազատության հրապարակ

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանին կապույտ ներկ են քսել. տեսանյութ

0
(Թարմացված է 15:08 21.04.2021)
Մայրաքաղաքում հերթական իրավախախտումն է արձանագրվել։ Տեսանյութում երևում է, որ հուշարձանի ստորին հատվածում կապույտ ներկով ինչ–որ բան է գրված։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Անհայտ անձինք կապույտ են ներկել անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Կազմակերպությունը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։

Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներ

Սպենդիարյանի արձանը հանրապետական նշանակության հուշարձան է։

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ

0
թեգերը:
Ալեքսանդր Սպենդիարյան, Հուշարձան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը
Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացողներին