Լոնդոնում ավելի քան 25 մարդ է ձերբակալվել, որոնք փողոց են դուրս եկել և պայքարում են հանրահավաքների ցրման ժամանակ ոստիկանության լիազորություններն ընդլայնող օրինագծի ընդունման դեմ։
Ինչպես հաղորդում է RT-ն, ցուցարարները ոստիկանություն բերման են ենթարկվել խաղաղ ցույցեր անելու կանոնները խախտելու և իրավապահների վրա հարձակվելու համար:
Բախումների հետևանքով տուժել է 10 ոստիկան։
Լոնդոնի մետրոյի կայարաններից հանվում են ադրբեջանական պաստառները
Իվանովոյում «Թաբլիգի Ջամաաթ» ծայրահեղական միավորման անդամ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությունը:
Նշվում է, որ 1985 թվականին ծնված տղամարդն անցնում է ՌԴ ՔՕ 282.2 հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպում) հարուցված քրեական գործով։
Պարզվել է, որ նա մասնակցել է «Թաբլիգի Ջամաաթ» միջազգային կրոնական միավորման արարողություններին, քարոզել այդ կազմակերպության գաղափարախոսությունը:
ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Հյուսիսային Կովկասում
Այս կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է 2009 թվականից։ Գերագույն դատարանը վճռել է, որ կրոնական միավորման գործունեությունն ուղղված է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը և Ռուսաստանի քաղաքացիների կրոնական խտրականությանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելուն։
ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել Է զինյալների «ֆինանսիստների» գործունեությունը. տեսանյութ
Ռուս զինվորականներն այս ամիս ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար վարժանք կանցկացնեն:
Ինչու ռուսական «Սարմատները» պետք է թռչեն մոլորակի երկու բևեռներով
Մեր տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ են փնտրել օդաչուները Կովկասի լեռներում, որտեղ հայտնաբերել են պայմանական հակառակորդի սուզանավը, ինչպես են տանկիստները Տաջիկստանում թիրախը խոցել 70 վայրկյանում։
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ներկայացնում ենք զորավարժությունների ամենատպավորիչ կադրերը։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել շուրջ 300 հայ պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ՀՀ դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի այս քայլին։
«Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, իրականացրել է այնպիսի քրեական հանցագործություններ, որոնք մերժելի են մի շարք օրենքներով, կոնվենցիաներով, զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր է կիրառել։ Բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմական ու քաղաքական գործիչների նկատմամբ հետախուզում»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս պահին մեկ ադրբեջանցու է հետախուզում՝ ֆուտբոլային մեկնաբանի։
Պատգամավորի համոզմամբ` հատկապես Ադրբեջանի վերջին քայլից՝ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումից հետո Հայաստանը պետք է մտածի այդ ուղղությամբ ու միջազգային ասպարեզում ազատ տեղաշարժի դժվարություններ ստեղծի ադրբեջանցի պաշտոնյաների համար՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով։
Հիշեցնենք՝ 2020թ-ի նոյեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն որոշում էր կայացվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ քրեական գործ հարուցելու՝ ազգային և ռասայական թշնամանք, հրապարակային ցեղասպանություն հրահրելու մեղադրանքով։
Ս․թ մարտին ՀՀ գլխավոր դատախազությունը Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հետախուզում հայտարարեց։
Ադրբեջանը չի հրապարակել բոլոր այն հայ պաշտոնյաների ցանկը, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Մամուլից հայտնի է, որ այդ ցանկում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ Ջալալ Հարությունյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։